Ներսես Պողոսյանին «արա»-ով դիմելու համար՝ բացարկի միջնորդություն դատախազ Պետրոսյանին

06/10/2017 schedule12:18

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը:

Դատական նիստերի դահլիճ են բերվել բոլոր ամբաստանյալները, բացի Գեւորգ Սաֆարյանից եւ Ժիրայր Սեֆիլյանից: Նրանք նախորդ նիստին հեռացվել են նիստերի դահլիճից՝ ոտքի չկանգնելու պատճառվ:

Այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ներս մտնելիս ոտքի չկանգնեցին հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը եւ Գալուստ Գրիգորյանը: Դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:

Մինչ վկաների հարցաքննության անցնելը Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց վերացնել տեսալուսանկարահանումների սահմանափակումը, քանի որ այս կերպ խախտվում է հրապարակայնության սկզբունքը: Նշենք, որ դատարանը մեղադրող դատախազի միջնորդությամբ արգելել է վկաների հարցաքննության ժամանակ տեսանկարահանումներ իրականացնել: «Դատարանի այս որոշումը խայտառակում է արդարադատությունը: Նորից վերագնահատեք իրավիճակը, եւ խնդրում եմ ճիշտ որոշում կայացրեք»,- միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց Պողոսյանի մեկ այլ պաշտպան Նինա Կարապետյանցը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հրապարակայնության սկզբունքի խախտում տեղի չի ունեցել:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ ասաց, որ դատարանի որոշումը բխում է արդարադատության շահերից: Բացի դա նրա խոսքով՝ հրապարակայնության սկզբունքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ լրագրողներն ազատորեն իրականացնում են իրենց իրավունքը: «Դատարանը փաստում  է, որ տեսաձայնագրությունը արգելելու վերաբերյալ որոշում կայացնելը հետապնդում է իրավաչափ նպատակ. այսպիսով` դատարանը փորձել է ապահովել վկաների միմյանցից անջատ հարցաքննելու իրավունքը: Դատարանը գտնում է, որ իր կայացրած որոշումը վերանայելու հիմքեր չկան»,- ասաց նախագահողը:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Միջնորդության հիմք է հանդիսացել այն, որ նախորդ նիստին՝ սեպտեմբերի 29-ին, մեղադրող դատախազը Ներսես Պողոսյանին «արա»-ով է դիմել: Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Պետրոս Պետրոսյանն իր պաշտպանյալի նկատմամբ ցուցաբերել է անձնական հակակրանք, փորձել է բացատրություն պահանջել: «Ակնհայտ անբարյացկամ ձեւով փորձեց Պողոսյանից բացատրություն պահանջել, ինչի համար դատարանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով: Դատախազի՝ Պողոսյանին «արա»-ով դիմելը նախ եւ առաջ ուղղված էր դատարանին: Սույն գործի քննության ընթացքում դատարանը դատավարության մասնակիցներից մշտապես հարգանք պահանջելու համար շարունակաբար կիրառել է դատական սանկցիաներ, հաճախ դատական նիստերի դահլիճից տեւական ժամանակով հեռացնելու ձեւով: Նրանցից ոչ մեկը նման արտահայտություն չի հնչեցրել, ամբաստանվող անձինք նիստերի դահլիճից հեռացվել են այն պատճառով, որ նրանք, ըստ դատարանի մեկնաբանման՝ ոտքի չեն կանգնել»,- ասաց Պապիկյանը հավելելով, որ դատարանի կիրառած սանկցիան անհամաչափ է: «Գտնում ենք, որ դատարանը պետք է բավարարի սույն միջնորդությունը եւ բացարկ հայտնի դատախազին»,- ասաց Պապիկյանը:

Միջնորդությունից հետո նիստերի դահլիճում գտնվողները սկսեցին ծափահարել:

Մեղադրող դատախազներից Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը որեւէ ամբաստանյալի նկատմամբ որեւէ կանխակալ վերաբերմունք չունի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: 20 րոպե անց վերադառնալով՝ որոշեց մերժել Պապիկյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Տպել
3604 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել