«Սը՜ր, ես Ձեզ չեմ անվանի ճարպակալած եւ կեղտոտ խոզ». Լիլիթ Ավագյանի հոդվածը

06/10/2017 schedule15:20

Անգլիական հումոր կա. Լորդերի պալատի ներկայացուցիչը դիմում է Պալատի նախագահին.

- Սըր, կանոնակարգը թույլ տալի՞ս է լորդ Չեստերտոնին անվանել ճարպակալած կեղտոտ խոզ:

- Ո՛չ, սըր, կանոնակարգը թույլ չի տալիս լորդ Չեստերտոնին անվանել ճարպակալած կեղտոտ խոզ:

- Այդ դեպքում, սըր, ես ինձ իրավունք չեմ վերապահի լորդ Չեստերտոնին անվանել ճարպակալած կեղտոտ խոզ:

Ազգային ժողովի աշխատանքներին հետեւելիս այնքան հասկանալի է թվում Կալիգուլայի քայլը՝ սենատոր կարգել իր ձիուն: Եթե միայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակցության պատգամավորների ցուցակը կազմելիս հաշվի առներ նույն այն արժանիքները, որոնցով առաջնորդվել էր Կալիգուլան՝ սենատորի պաշտոնին իր ձիուն ներկայացնելիս... Ի դեպ, հռոմեացի կայսրն ամեն բան արել է ժողովրդավարության տառին համապատասխան: Նախ՝ ձիուն Հռոմի քաղաքացիություն էր շնորհել, քանի որ հակառակ դեպքում ձին պաշտոնական առաջխաղացման հնարավորություն ունենալ չէր կարող, ապա նոր միայն դարձրել սենատոր:

Նախորդ գումարման ԱԺ-ում Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի ներկայությունը խորհրդարանի ՀՀԿ խմբակցության կազմում վկայում էր, որ Հանրապետական կուսակցության անդամներին պաշտոնական առաջխաղացման համար ձի լինելը պարտադիր չէ: Եվ ոչ է Հռոմի քաղաքացիությունը:

Թեեւ այն, որ նոր գումարման խորհրդարանում վերջիններս չկան, ոչինչ չի փոխում: Չկա Առաքել Մովսիսյանը, սակայն նրա գործը շարունակվում է: Այդ մասին առավել մանրամասն կարող է պատմել Արտաշես Գեղամյանը՝ դարձյալ ՀՀԿ խմբակցությունից:

Առհասարակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք մեր հարկերի հաշվին 661.400 դրամ աշխատավարձ են ստանում, ժամանակ առ ժամանակ չափազանց անկանխատեսելի, ավելի ստույգ՝ ագրեսիվ վարք են դրսեւորում:

2015 թ. անգամ ԱԺ էթիկայի հանձնաժողովը խախտում համարեց Առաքել Մովսիսյանի արարքը: Հիշեցնենք. վերջինս համացանցով սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել: Գլուխը կտրելը Ա. Մովսիսյանի զինանոցի միակ զենքը չէր. «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Ավելի վաղ լրագրողի ծնոտը պոկելու սպառնալիք էր հնչեցրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

Պակաս ագրեսիվ չէ նաեւ ՀՀԿ թույլ սեռը: ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2016-ին սպառնացել էր հանել Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատիրոջ աչքերը, քանի որ վերջինիս գրառումը չէր հավանել. «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»:

Այն էմոցիոնալ շոկը, որն ապրում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ցուցակներում հայտնված պատգամավորները՝ ընտրություններից առաջ, նրանց նախընտրական տագնապները, թույլ են տալիս հասկանալ նրանց ագրեսայի, խոցելիության պատճառը:

Հետեւաբար, ժամանակին արված փորձերը՝ մշակել ԱԺ պատգամավորների վարքականոն, պարապ զբաղմունք է: Բացարձակ միեւնույն է՝ ընտրակաշառքով, կեղծարարությամբ պատգամավոր դարձած այս մարդիկ միմյանց բարեւում են գլխարկները նրբագեղորեն բարձրացնելո՞վ, թե՞ ինչպես ընդունված է` ողջագուրվելով ու միմյանց համբուրելով:

Իհարկե, կարելի է ստեղծել վարքականոն, ուր սեւով սպիտակին գրված կլինի, որ չի կարելի մի պատգամավորին հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա՝ բռունցքներով, չի կարելի սպառնալ ջարդել լրագրողների ծնոտը կամ հանել աչքերը, որ չպետք է ուտել մարդու միս, այլ պետք է խմել այծի կաթ, որ քիթն ավելի ճիշտ է մաքրել ոչ թե մատով, այլ թաշկինակով, միմյանց մասին խոսելիս չասել «էն հայվանը» կամ «էն տավարը»: Բայց բարեկրթությունը երկրի նախագահի մակարդակով է ընկալվում որպես դատարկ պայմանականություն, նույնիսկ` տղամարդուն ոչ վայել սեթեւեթանք: Երկրի նախագահը սովորություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների հետ պաշտոնական հանդիպումներին նրանց դիմել «դու»-ով, արդեն սովորություն է չհարգել սեփական խոսքը…

Ի դեպ, վերադառնանք ձիուն: Եթե մեր պատգամավորների ճակատագիրը կանխատեսելի է, նույնը չի կարելի ասել Կալիգուլայի ձիու մասին: Ձիու հետ կապված շատ ծրագրեր ուներ կայսրը. պատրաստվում էր ազնվացեղ այդ կենդանուն կոնսուլ դարձնել, սակայն տեղի ունեցավ փոքրիկ անախորժություն՝ Կալիգուլային սպանեցին:

 Խնդիրն այն է, որ Կալիգուլայի մահից հետո տրամաբանական հարց բարձրացավ՝ ի՞նչ անել չորքոտանի սենատորի հետ: Ըստ հռոմեական օրենքների՝ մինչեւ Սենատի լիազորությունների ավարտը ոչ մի անդամի, անգամ ձիու լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնել չէր թույլատրվում: Այդ ժամանակ վարվեցին այսպես. ձիու աշխատավարձը, որն, ի դեպ, շատ բարեխղճորեն վճարվում էր, կրճատեցին: Եվ նա ինքնաբերաբար դուրս մնաց Սենատից՝ համապատասխան եկամուտների ստորին շեմը չհաղթահարելու պատճառով:

Պատմաբանները պնդում են, որ Կալիգուլան ամենեւին էլ խելագար չէր, պարզապես ցանկացել էր նյարդայնացնել ու ծիծաղի առարկա դարձնել սենատի անդամներին՝ ձիուն նրանց շարքում նստեցնելով: Հայտնի ճշմարտություն է, որ պատմությունը կրկնվում է, սկզբում՝ որպես ողբերգություն, հետո արդեն՝ որպես ֆարս:

Մեր դեպքում՝ հակառակն է: Ֆարսն արդեն կայացել է:

Բայց ողբերգությունը դեռ շարունակվում է:

Տպել
26406 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը