Փորձի փոխանակում. մի կում կոնյակ` բուլղարացիներին

06/10/2017 schedule15:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

«Ասեմ, որ հայկական կոնյակի պահանջարկն ավանդական շուկաներում  ավելի մեծ է, քան մեր արտադրողներն ի վիճակի են արտադրել»,- ի պատասխան բուլղարացի լրագրողի իրեն ուղղված հարցի, թե, օրինակ, Բուլղարիայի խանութներում ինչո՞ւ չի կարելի գտնել հայկական կոնյակ, երեկ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ համատեղ ասուլիսում բավական  հպարտությամբ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Իսկ բուլղարացի լրագրողը մասնավորապես հետաքրքրվում էր, թե երկու երկրների նախագահները, տրանսպորտային խնդիրներից բացի, անդրադարձե՞լ են տնտեսական այլ խնդիրների, թե ոչ: Նշենք, որ 2003 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը մեկօրյա  այց էր կատարել  Բուլղարիայի Հանրապետություն, որի ընթացքում տեղի էր ունեցել հայ-բուլղարական տնտեսական համաժողով:

Եւ երեկ իր հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռ. Քոչարյանը հայտարարեց. «Երկու կողմից մի բան գրանցվեց, որ իմ  այցից հետո տնտեսական ոլորտում բավական լուրջ աշխուժացում է տեղի ունեցել»: Ընդհանրապես Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահների՝ ձեռքերումների մասին հայտարարությունների հիմնական նյութը Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ապրանքաշրջանառության զգալի մեծացումն էր: Նշվեց, որ ապրանքաշրջանառությունը երեք անգամ ավելացել է: Բացի այդ, Բուլղարիայի նախագահը հայտարարեց նաեւ, որ ՀՀ-ից Բուլղարիա արտահանման ծավալները մեծացել են 100 անգամ: Նշենք, որ 2004-ի առաջին կիսամյակին իրականացվել է  մեկ միլիարդ չորսհարյուր չորս միլիոն դրամի (մոտ երեք միլիոն դոլար) արտահանում՝ ՀՀ-ից Բուլղարիա:

Սակայն, երեկ Ռ.Քոչարյանին, որը, ինչպես հայտարարեց, տեղյակ չէր կոնյակի խնդրի մասին, հայտնի դարձավ, որ այդ թիվը կարող էր էլ ավելի մեծ լինել, եթե Հայաստանից Բուլղարիա հայկական կոնյակ արտահանվեր (այժմ ՀՀ-ից Բուլղարիա է արտահանվում հիմնականում հանքաքար եւ պլաստմաս): Նշենք նաեւ, որ յոթ միլիոն բնակչություն ունեցող Բուլղարիա ՀՀ-ից արտահանումը, որը թեեւ զրոյական վիճակից է հասել մոտ 1,5 միլիարդ դրամի, այնուամենայնիվ՝ չնչին է, իսկ կոնյակի պահանջարկ այնտեղ կա: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն կազմում է 15 միլիարդ 562 միլիոն դրամ (30 միլիոն դոլար): Այս թվերն, իհարկե, հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն, համենայնդեպս՝ ավելորդ է նշել, թե հայ-բուլղարական ապրանքաշրջանառությունը ո՛ր երկրի համար է ավելի շահավետ: Ինչեւէ: 

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գեորգի Պրվանովը երեկ հայտարարեցին, որ տնտեսական համագործակցության ակտիվացման համար կարեւոր է տրանսպորտային ենթակառուցվածքների դերը, մասնավորապես ՀՀ-Բուլղարիա՝ Սեւ ծովով երկաթուղային-լաստանավային բեռնափոխադրումների ծրագրի իրականացումը: Ըստ պարոն Պրվանովի՝ թեեւ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական կայուն պայմանագրեր են ստորագրվել, այնուամենայնիվ, առանց տրանսպորտի խնդիրը լուծելու, ապրանքաշրջանառության մեծ ակտիվացում պետք չէ սպասել: Սակայն Բուլղարիայի նախագահը հայտնեց, որ առաջիկայում Երեւան-Սոֆիա ավիաչվերթ կիրականացվի, իսկ լաստանավային փոխադրումների շուրջ աշխատանքները շարունակվում են՝ նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ:

Իսկ ինչ կարող է տալ Բուլղարիան ՀՀ-ին` բացի տնտեսական համագործակցությունից, ներդրողներից, որոնք, ինչպես երեկ հայտարարեց Պրվանովը, բավականաչափ կապիտալ են կուտակել եւ, մյուս երկրների շարքում, իրենց հայացքն ուղղում են նաեւ դեպի Հայաստան: Ինչպես հայտնի է, Բուլղարիան վերջերս հաջողությամբ ավարտել է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, եւ 2007-ին սպասվում է Բուլղարիայի անդամագրումը ԵՄ-ին: Այսպես ուրեմն. քանի որ Բուլղարիան համապատասխան փորձ ունի, իսկ Հայաստանը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության մեջ եվրաինտեգրումն առաջնային տեղ է գրավում, ապա նախագահները պայմանավորվել են, որ այդ հարցում Բուլղարիան պետք է օգնի Հայաստանին:

Ինչպես հայտարարեց Ռ.Քոչարյանը, այսուհետ ՀՀ ԱԳ նախարարությունից դիվանագետներ կայցելեն Բուլղարիա եւ կուսումնասիրեն դեպի ԵՄ՝ Բուլղարիայի անցած ճանապարհը: Նշենք նաեւ, որ եթե բուլղարացի լրագրողները Ռ.Քոչարյանին չափազանց կոնկրետ հարց ուղղեցին, ապա Բուլղարիայի նախագահին հայկական կողմի հարցը խիստ ընդհանուր էր. ո՞րն է տարածաշրջանային համագործակցության ամենաէֆեկտիվ մոդելն՝ ըստ Գեորգի Պրվանովի: Բուլղարիայի նախագահն, իհարկե, բերեց Բալկանների օրինակը, բայց ավելացրեց, որ այն Հարավային Կովկաս տեղափոխել չի կարելի, քանի որ խնդիրները չափազանց տարբեր են: Չնայած՝ չի կարելի, այնուհանդերձ, Բուլղարիայի` ԵՄ անդամագրվելու փորձը երկու նախագահները համատեղ ջանքերով պատրաստվում են տեղափոխել Հայաստան: 

Աննա Հակոբյան

Տպել
1668 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա