Անտիպոեզիա. «Սեւան» հյուրանոց

06/10/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

1996-ին ամերիկահայ գործարար Վաչե Մանուկյանը գնեց «Սեւան» հյուրանոցը: Նոր սեփականատերը որեւէ պարտավորություն չէր վերցրել՝ որեւէ ժամկետում վերակառուցելու առումով: 1998-ից հետո «Սեւան» հյուրանոցը պատվեց մի տեսակ  քաղաքական մշուշով: Վաչե Մանուկյանին սկսեցին պարբերաբար մեղադրել նախկին իշխանություններին ֆինանսավորելու մեջ, իսկ հյուրանոցը ձեռք բերեց նախկին իշխանությունների եւ ամերիկահայ գործարարի հանցավոր համագործակցության խորհրդանիշ: Հյուրանոցի երկար ժամանակ չվերակառուցված մնալը բացատրվում էր նույն նրբերանգներով: Միայն նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2 տարի առաջ մի առիթով կիսաձայն ասաց, որ «Սեւան» հյուրանոցը սեյսմակայունության առումով ունի լուրջ խնդիրներ, ինչը նշանակում էր, որ շենքը ոչ թե պետք է վերակառուցվի, այլ քանդվի, եւ տեղում նոր շենք կառուցվի:

Բայց իշխանական քարոզչամիջոցները Նազարյանի այս հայտարարությունը թողեցին աննկատ: Ինչեւէ. երեկվանից շենքի շուրջը շինարարական ակտիվություն է նկատվում: «Հայկարշին» ընկերությունը սկսել է շենքը ցանկապատել, իսկ շենքի ներսում մաքրման աշխատանքներ են սկսվել: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ իրենց գործն առայժմ միայն շենքի ցանկապատումն է, բայց շատ հնարավոր է, որ շուտով սկսեն շենքն ապամոնտաժել: Իսկ որ ավելի քան 50-ամյա այս շենքը պետք է ապամոնտաժվի, շինարարների մոտ որեւէ կասկած չկա: Ապամոնտաժմանն ու շինարարությանը անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, բայց խնդիրն այն է, որ հյուրանոցը բնակեցված է: Առաջին հարկում ապրում է Խաչիկ Զաքարյանի բազմանդամ ընտանիքը (նկարում). կինը՝ Հարությունյան Սուսաննան, դուստրերը՝ Լուսինեն ու Քրիստինեն, որդին՝ 6-ամյա Կարենը, փեսան՝ Արթուրը, փեսայի եղբայրը՝ Գարիկը:

Բացի այս, ընտանիքը նոր համալրման է պատրաստվում՝ Լուսինեն հղի է, նոյեմբերին ծննդաբերելու է: 1989-ի վերջերին Խաչիկն ընդունվել է հյուրանոցում՝ որպես պահակ: Հետո ինչ եղավ, ինչպես եղավ՝ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Խաչիկը 1996-ից սկսեց բնակվել հյուրանոցում գտնվող տարադրամի փոխանակման կետի պահեստային մասում՝ մոտ 14 քառ/մ տարածքում: Հետո՝ ազատվեց հյուրանոցի խինկալիանոցի տնօրենի կաբինետը, որը իր սենյակի հարեւանությամբ էր, եւ իր տունը դարձավ 2 սենյակ: Հետագայում ավելացավ նախասրահ, հետո՝ կամաց-կամաց բակը կառուցապատվեց: Մի խոսքով՝ դարձավ տունուտեղ: Կան՝ ջուր, էլեկտրաէներգիա, կահույքի որոշ դետալներ, «Էլեկտրոն 738» մակնիշի գրեթե գունավոր հեռուստացույց, 24 հատ հավ, 22 հատ աղավնի, 3 հատ սագ, զույգ բադ, անթիվ շան ձագեր, չկան՝ բաղնիք, տաք ջուր եւ հեռախոս:

Խաչիկը, որը 9 տարի աշխատանք չի ունեցել, ներկայումս պահակ է մոտակա շինարարություններից մեկում, բայց 3 ամիս է փողը չեն տալիս: Ապրում են թոշակով, երեխաների նպաստներով, ժամանակավոր աշխատանքով եւ այլն: «Կյանքի գնով էլ լինի՝ էստեղից դուրս չեմ գալու»,-ասում է Խաչիկի կինը: Բայց որ մի 45-50 հազար դոլար փող տան, որ կարողանա մի այլ վայրում տունուտեղ դնի՝ կգնա: Շատ չի՞: «Էդ ոնց է՝ միլիոններ են ծախսում, քաղաքի կենտրոնը լրիվ առնում են...»,-ասում է բնիկ երեւանցի տիկին Սուսաննան: 2-րդ հարկում, ինչպես իրավաբանները կասեին, համատեղ տնտեսություն են վարում Սեյրան Գրիգորյանն ու Աննա Շահինյանը. չունեն ոչ հոսանք, ոչ էլ ջուր, մի քիչ էլ խմելու հետ սեր ունեն:

Զբաղեցնում են 2 սենյակ. մեկը տաքացվող՝ ձմեռային, մյուսը ամառային՝ բաց պատշգամբով, որտեղ ծաղիկներ են աճում, եւ որը ՀՀ արդարադատության նախարարի աշխատասենյակից ընդամենը 15 մետր հեռավորության վրա է: Տան դռան փոխարեն հաստ վարագույր է կախված, բայց Սեյրանն ու Աննան վախենալու բան չունեն: Նրանց անդորրը պահպանում է Սեւոն՝ շագանակագույն անցեղ շունը: Չնայած նա իր կատաղությամբ եւ հավատարմությամբ լեգենդների հերոս է դարձել, բայց երբ գա իր տերերին հյուրանոցից հանելու ժամանակը, Սեւոն երեւի ոչնչով չի կարող օգնել: Սեյրանն ու Աննան ընդամենը մի «դոմիկի» հավակնություն ունեն: «Մի հատ դոմիկ տան՝ ապրենք, հետո մեռնենք, թող ետ վերցնեն»,-ասում են նրանք: Բայց հյուրանոցի ամենախորհրդավոր բնակիչը Հարութն է: Նա մոտ 40 տարեկան է եւ ապրում է շենքի ամենախուլ նկուղում, ուր լույսի բիծ անգամ չի ընկնում:

Հարութը իր նկուղային «լյուքսից» դուրս է գալիս միայն վաղ առավոտյան, աղբամաններից հավաքում է իր օրվա ուտելիքը ու նորից մտնում նկուղ: «Հիվանդ տղա է՝ խելապակաս»,-միաբերան պնդում են հյուրանոցի մյուս բնակիչները: Ի դեպ, շինարարներին զգուշացրել են, որ նկուղում մարդ կա՝ որ հանկարծ շենքը քանդելու լինեն, Հարութին հանեն: Բայց Հարութին ոչ ոք չի հարցրել՝ ինքը ուզո՞ւմ է, որ շենքը քանդելուց առաջ իրեն նկուղից հանեն: Մի խոսքով, «Սեւան» հյուրանոցը, հակառակ համընդանուր կարծիքի, գործելիս է եղել այս բոլոր տարիներին: Պարզապես նրա բնակիչները չեն գրանցվել հյուրանոցի ադմինիստրատորի մոտ, սպիտակեղենը փոխելու, համարը մաքրելու պահանջներ երբեք չեն դրել եւ դրա դիմաց էլ չեն վճարել: Որտեղ են նրանք ապրելու այսուհետ՝ ոչ ոք չգիտի: Կամ էլ գիտեն, բայց մեզ չեն ասում:

Հայկ Գեւորգյան

Տպել
3154 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում