Ձախողված մրցաշրջանը, ֆուտբոլիստների թասիբն ու մեր դարպաս ներխուժած 25 գոլը

06/10/2017 schedule17:11

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլը Հայաստանի համար վաղուց էր ավարտված: Դեռ Լեհաստանի դեմ հանդիպումից առաջ թիմն «ապահովագրել» էր E խմբի նախավերջին տեղը, եւ լեհերի դեմ խաղում հայ ֆուտբոլիստները պետք է պարզապես փորձեին շահել երկրպագուների սիրտը, սակայն այն բանից հետո, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետական մարզադաշտում, Հայաստանի ընտրանին դեռ մի քանի ընկերական հանդիպում էլ պետք է անցկացնի Գվատեմալայի, Սալվադորի, Սենթ Քիթս եւ Նեւիսի ընտրանիների նման թիմերի դեմ՝ ուշքի գալու համար:

Թիմը 6 գնդակ ընդունեց սեփական դարպասը մանկական սխալների պատճառով: Այսօր միայն ամենաալարկոտը չի քննադատում պաշտպան Տարոն Ոսկանյանին այն բանի համար, որ սեփական դարպասային հրապարակում փոխանցում է կատարում դարպասապահին, երբ մրցակիցները շատ մոտ են, եւ այդպիսով հակառակորդին ազատ հարվածի հնարավորություն է տալիս: Եվ միայն ամենամոռացկոտները չեն հիշի խաղի վերջին րոպեներին պաշտպան Կամո Հովհաննիսյանի «ճիշտ» փոխանցումը մրցակցին՝ Ռաֆալ Վոլսկիին, որից հետո նա ձեւակերպեց վերջնական հաշիվը (6:1):

Սա Հայաստանի հավաքականի 3-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական այս ցիկլում եւ 2-րդ անընդմեջը՝ սեփական հարկի տակ: Վերջին 2 խաղերում թիմը Հանրապետականում 10 գնդակ է բաց թողել եւ խփել ընդամենը 2-ը: Ընդհանուր առմամբ թիմն ընտրական 9 խաղում 9 գնդակ է խփել եւ 25-ն ընդունել:

Հայաստանը ոչ մի ոչ-ոքի չունի, 7 պարտություն է կրել եւ ընդամենը 2 հաղթանակ տարել՝ 1-ը Մոնտենեգրոյի, մյուսը՝ Ղազախստանի դեմ խաղերում: 2016-ի նոյեմբերին Մոնտենեգրոյի նկատմամբ 0:2 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ տարավ (3:2) ավելի շատ ոչ թե բարձր որակների, այլ էմոցիոնալ ֆոնի վրա. ընտրական առաջին 3 խաղերում 3 պարտություն էր կրել, գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որին երկրպագուներն առանց այդ էլ դեռ մինչեւ նշանակվելը հավաքականի հարմար թեկնածու չէին համարում, հուրախություն շատերի՝ խաղից առաջ հեռացել էր, նրան փոխարինել էր ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների սիրելի Արթուր Պետրոսյանը, ցրել էր հանդերձարանում տիրող լարվածությունը, եւ բարձր տրամադրությունը փոխանցվել էր խաղադաշտ: Հաջորդ մրցակիցն էլ Ղազախստանն էր՝ 2:0. դե մեր ուժն էլ Ղազախստանի վրա է պատում: Իսկ ահա Մոնտենեգրոյի դեմ խաղում աստիճանաբար երկնքից ցած իջանք (4:1), հետո Ռումինիա (1:0), Դանիա (1:4) եւ, իհարկե, Լեհաստան:

Այս ձախողումներից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները ֆուտբոլիստներին չեն խնայում: Իրենց սիրելի բարսելոնաների ու ռեալմադրիդների հանդիպումներով ոգեւորված նրանք թիմի տղաներից հրաշքներ են սպասում: Ամեն ընտրական փուլից առաջ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի մասին են երազում, մինչդեռ իր ներուժով, առավելագույնը, ինչ Հայաստանը կարող է անել ուժեղներին թեթեւ խանգարելն է:

Քննադատության ալիքն առաջին հերթին հասնում է հավաքականի ավագ, «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի շատ աջակիցներ՝ հիմնականում նրանք, ովքեր ոչ թե մշտապես են հետեւում ֆուտբոլային իրադարձություններին, այլ հավաքականի խաղից խաղ, ուզում են, որ այն սխրանքներ գործի: Մինչդեռ Մխիթարյանի ակումբի ու հավաքականի թիմակիցների միջեւ որակական հսկայական տարբերություն կա: Որոշ հուսահատներ էլ պնդում են, որ, եթե խաղերի մեկնարկից առաջ ֆուտբոլիստները միաձայն երգեն երկրի հիմնը, ինչ-որ հրաշքով կդադարեն մանկական սխալներ անել: Ոմանք էլ համացանցում զարգացնում են Վարուժան Սուքիասյանի՝ «լրագրողներն են մեղավոր» թեզը:

Արթուր Պետրոսյանն ավելի տրամաբանական բացատրություն ունի թիմի վիճակի համար ու դա պարզ տեքստով ասել է վերջին 2 ասուլիսների ընթացքում: Դանիային պարտվելուց (1:4) հետո հայ լրագրողները խոսեցին ֆուտբոլիստների փոխանցումների ցածր որակի մասին: «Հավաքականի վերաբերյալ ոչ մի բան հնարավոր չէ անել, դա պետք է մանկուց սովորեցնեն ակումբներում»,- մեկնաբանեց Պետրոսյանը: Երեկ էլ նա ասաց, որ այս կազմով թիմն ապագա չունի, իսկ համալրելու մասին խոսելիս ցավով նշեց, որ համապատասխան ֆուտբոլիստներ չկան. «Թարմ արյուն է պետք, բայց երբ նայում եմ մինչեւ 21 տարեկանների հավաքականին... Առաջին խմբում խաղացող ֆուտբոլիստներն էլ...»,- խոսքեր չգտավ շարունակելու ասելիքը:

2 գլոբալ խնդիր կա (չհաշված մնացածները)՝ մանկապատանեկան ֆուտբոլ, երիտասարդական հավաքական: Համացանցում սակայն պարտվելու կոչեր են անում: «Հանճարեղ» գաղափար են առաջարկում. Լեհաստանին ու Ղազախստանին պարտվենք, որ հայտնվենք 2018 թ. սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի ամենաթույլերի խմբում, որ այնտեղ խաղալը հեշտ լինի, ու այդպես հեշտությամբ՝ թռվռալով, հայտնվենք Եվրոպայի առաջնությունում:

Ֆուտբոլիստներն այս հաշվով իրենց ծրագրերն ունեն: Լեհաստանից կրած պարտությունից հետո նրանք շատ անտրամադիր էին: Լրագրողների միջոցով ներողություն խնդրեցին երկրպագուներից, խնդրեցին ըմբռնումով մոտենալ իրենց վիճակին ու ընդգծեցին, որ շատ են ցանկանում գոնե վերջին խաղում հաղթել:

Վերջին մրցակիցը Ղազախստանն է: Նույնիսկ հաղթանակը մոռացնել չի տա այս ընտրական փուլի խոշոր հաշվով խայտառակ պարտությունները ու խաղերի ընթացքում թույլ տված պրիմիտիվ սխալները, սակայն, ինչպես ֆուտբոլիստներն են ասում, պետք է խաղան թասիբի համար: Ղազախստանի դեմ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 8-ին Աստանայում:

Տպել
3712 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր