Ժիրայր Սեֆիլյանի կողմից անկարգությունների եւ բռնի գործողությունների կոչեր չեն հնչել. վկա

06/10/2017 schedule17:13

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մի քանի միջնորդություններ ներկայացրեց:

Նա հերթական անգամ միջնորդեց Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը թողեց առանց քննության: Հիշեցնենք, որ նախորդ նիստում եւս նման միջնորդություն էր ներկայացվել, որի մերժումից մինչ օրս Ներսես Պողոսյանը հացադուլ է անում: Այնուհետեւ Արայիկ Պապիկյանը ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդություն՝ պնդելով, որ դատավորն անաչառ չէ. «Ձեր համար ավանդույթ է մեր միջնորդությունները մերժելը: Դուք կանխակալ վերաբերմունք ունեք Ներսես Պողոսյանի հանդեպ: Հիմնավոր կասկածներ ունենք, որ դուք չեք կարող հանդես գալ որպես օբյեկտիվ դատավոր»,- ասաց Պապիկյանը: Ներկայացված միջնորդության դեմ առարկեցին գործով մեղադրող դատախազները, ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ այս միջնորդությունը եւս մերժեց:

Դատավորն այսօր մի քանի անգամ սանկիցա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ՝ ոտքի չկանգնելու պատճառով: Այս անգամ, սակայն սանկցիան միայն նախազգուշացման տեքսով էր: Նշենք, որ նմանատիպ իրավիճակներում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մի քանի անգամ ամբաստանյալներին մի քանի ժամով հեռացրել է նիստերի դահլիճից:

Դատարանում այսօր հարցաքննվեցին մի քանի վկաներ, որոնց տված ցուցմունքները, ըստ էության, առնչություն չունեին քրեական գործի հետ:

Մասնավորապես՝ հարցաքննվեց Աննա Ա.-ն: Վերջինիս ազգանունը ներկայացնում ենք կրճատ, քանի որ ապակիներից այս կողմ՝ լրագրողների համար լսելի չէր այն: Լսելիության հարցը կարգավորվեց մի քանի զգուշացումներից հետո միայն: Վկան դատարանին հայտնեց, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին: Նրա  հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով համապատասխանաբար «Նախախորհրդարան»-ում, հետագայում՝ «Հիմնադիր Խորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում` որպես թարգմանիչ, նաեւ լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերն ու ցույցերը: Վկայի խոսքով՝ որոշ ժամանակ աշխատելով Սեֆիլյանի ղեկավարության ներքո՝ որոշել է դուրս գալ ՀԽ-ից, քանի որ մասնագիտական եւ գաղափարական տարաձայնություններ են առաջացել. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»,- պատմեց Աննա Ա.-ն: Նա նաեւ նշեց, որ ՀԽ-ի ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի կողմից անկարգություններ եւ բռնի գործողություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում ասված է. «Ես բռնության կողմնակից չեմ եւ նրանց գաղափարները չկիսելու պատճառով դուրս եկա ՀԽ-ից»: Մեղադրող դատախազների հարցերին ի պատասխան վկան հստակեցրեց, որ խոսքը միայն գաղափարական տարաձայնության մասին է: 

Այնուհետեւ հարցաքննվեց վկա Արմեն Հովսեփյանը: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում: Ասաց, որ աշխատում է ավտովարձույթի սրահում՝ տնօրեն է:

Դատավորն առաջարկեց վկային ցուցմունք տալ քրեական գործով իրեն հայտնի հանգամանքների շուրջ, ի պատասխան վկան ասաց. «տեղյակ չեմ»: Դատավորի դիտարկմանը՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել եք, վկան դրական պատասխան տվեց, ապա շարունակեց. «Մեքենայի վարձակալություն է մեր մոտից եղել, բայց ես չէի հիշում տվյալ անձին»,- ասաց նա: Հարցաքննությունից պարզ դարձավ միայն այն, որ այս վկան վարձով ավտոմեքենա էր տվել ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանին: Այսքանով նրա հարցաքննությունն ավարտվեց:

Մյուս վկան՝ Մարիամ Սարգսյանն է: Մինչ ցուցմունք տալը՝ դիմելով դատարանին նա ասաց՝ իր դատարան կանչվելու պատճառն այդպես էլ չի հասկացել: Սարգսյանը հայտնեց, որ լեզվաբան է, սովորել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանում: Ասաց, որ ինքն ընդամենը մոտ երեք տարի առաջ բաժանորդագրվել է «Նախախորհրդարան» ընդդիմադիր կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ նորություններ ստանալու նպատակով, ընդ որում, դա նրան պետք էր համալսարանում քաղաքագիտական վերլուծություններ անելու առաջադրանքի համար: Վկայի խոսքով՝ բուհն ավարտելուն պես նա դադարեցրել է բաժանորդագրությունը:

Վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Եվս մի քանի վկայի հաջորդ նիստում բերման ենթարկելու որոշում կայացվեց, քանի որ նրանք ծանուցվել են, բայց չեն ներկայացել: 

Վկաներին բերման ենթարկելուն դեմ էր ամբաստանյալ Ներսես Պողոսյանը. «Մարդ են, էսօր չեն եկել, մյուս շաբաթ կգան»,- ասաց նա:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Տպել
4669 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին