Անորոշություն. վտարում են ոչ միայն կենտրոնից

07/10/2017 schedule13:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ապրիլի 6-ին որոշում է կայացրել Լենինգրադյան փողոցի 16 հասցեում գտնվող տրամվայի պարկի վարչական մասնաշենքում բնակվողներին վերաբնակեցնել Բագրատունյաց 44 հասցեում գտնվող տրոլեյբուսի պարկի վարչական շենքում: Քաղաքապետը հանձնարարել է Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին, որը տնօրինում է այս տարածքը՝ «մեկշաբաթյա ժամկետում լուծել վերաբնակեցման հարցը, հակառակ դեպքում դատական կարգով վտարել վերջիններիս իրենց զբաղեցրած տարածքից»: Որոշումը վերաբերում է 7 ընտանիքի՝ թվով 20 անձի. նրանք շուրջ 14 տարի՝ 1990-ից սկսած բնակվում են այդտեղ: 90-ականներին տրամվայը մայրաքաղաքային գրեթե միակ գործող տրանսպորտն էր, եւ տրամվայ վարողների ու սպասարկողների պակաս էր զգացվում:

Որպեսզի մարդիկ համաձայնեն աշխատել ոչ բարձր աշխատավարձով եւ այլ աշխատանք չփնտրեն, տրամվայի պարկի ղեկավարությունն իր աշխատակիցներին բնակության համար տարածք էր տրամադրել պարկի վարչական շենքում: Աշխատատեղին առավել հիմնավոր կապելու համար նաեւ պայմանագրեր էին կնքել այս անձանց հետ, որ եթե նրանք 6 տարի՝ մինչեւ 1996թ. աշխատեն պարկում՝ նրանց բնակարաններ կտրամադրվեն: Այս 7 ընտանիքը, որից 4-ը փախստականներ են Ադրբեջանից, համաձայնել են այս պայմաններին, բնակություն հաստատել այստեղ, բարեկարգել վարչական շենքը եւ տարիներ շարունակ խնամել: Ինչ իմանային, որ 14 տարի անց տրամվայը վտարելու են մեր կյանքից, իսկ տրամվայը սպասարկողներին՝ պարկի տարածքից, նրանց հետ կնքված պայմանագրերը դառնալու են թղթի կտոր, իսկ զբաղեցրած տարածքը՝ հերթական համեղ պատառ որոշ կառուցապատողների համար:

Նշված տարածքն առայժմ պատկանում է Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին, մեկ ամիս առաջ՝ «Երեւանտրանսինն» էր, որոնք իրենց չեն համարում նախկին տրամվայի պարկի իրավահաջորդը: Նրանք համարում են, որ կարող են ժառանգել պարկի գույքը, բայց ոչ՝ վերջինիս պարտավորությունները: Այնպես, ինչպես Երեւանի քաղսովետի պարտավորությունները չի պատրաստվում ժառանգել Երեւանի քաղաքապետարանը (աշխատակիցների հետ պայմանագրերը հաստատել է քաղսովետը): Սակայն այս 7 ընտանիքները բոլորովին չեն հավակնում, որ իրենց շքեղ բնակարաններով կապահովեն, անգամ չեն հավակնում, որ իրենց այնքան գումար կտան, որ կարողանան Երեւանում բնակարան գնել:

Նրանք համաձայն են Երեւանից դուրս բնակություն հաստատել, միայն թե կարողանան բնակության համար քիչ թե շատ պիտանի բնակարաններ ձեռք բերել՝ չնայած միջազգային կոնվենցիաները եւ ՀՀ կառավարության 1992-ի թիվ 598 որոշումն ասում են, որ փախստականներին իրենց տարածքներից կարելի է վտարել միայն համարժեք կացարանով ապահովելու դեպքում: Վտարման վտանգի առաջ հայտնված մարդիկ գնացել են տրոլեյբուսի պարկ՝ Բագրատունյաց 44 եւ տեսել, որ նշված վարչական շենքում ոչ միայն տարրական պայմաններ չկան, այլեւ ուղղակի բնակտարածք չկա՝ ընդամենը 6 փոքր սենյակ, որոնց մի մասը 10 ք/մ-անոց է: Չկան սանհանգույց, խոհանոց, կոմունալ հարմարություններ: Հայտնի չէ, թե ինչպես են պատրաստվում 7 ընտանիքը տեղավորել 6 սենյակում: Բացի այդ, չէ՞ որ շուտով գալու է նաեւ տրոլեյբուսի պարկի հերթը:

Եթե 14 տարի տրամվայի պարկում աշխատելը եւ բնակվելը հիմք չէ, ի՞նչ երաշխիք կա, որ տրոլեյբուսի պարկի տարածքի ապագա սեփականատերը եւս չի ցանկանալու հյուրանոց կամ սաունա բացել եւ կրկին չի վտարելու այս մարդկանց: Այս գործն արդեն դատարանում է. «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ նշելով, որ այս մարդիկ խոչընդոտում են ընկերությանն՝ «իր հայեցողությամբ տիրապետելու գույքը», եւ խնդրել է վտարել նրանց: Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատավոր Իսկուհի Վարդանյանը քննում է հայցը: Դատական գործին զուգահեռ՝ ՓԲԸ-ն բուռն շինարարություն է ծավալել՝ նորոգում, մոդեռնացնում է Լենինգրադյանի վրա գտնվող շինությունները:

Արդեն անջատել են վարչական շենքի ջուրը, հոսանքը, կոյուղին: 4 փախստական ընտանիքները դիմել են ՄԱԿ-ի փախստականների գրասենյակին, որը ծանոթանալով գործի մանրամասներին՝ ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը: Ըստ գրասենյակի հանրային կապերի գծով պատասխանատու Ռոզա Մինասյանի՝ իրենք այս դեպքը դիտարկում են որպես մարդուն բռնի կերպով իր բնակարանից վտարելու փաստ, ինչը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Նրանք դիմել են իրենց մշտական գործընկերոջը՝ ՀՀ իրավաբանների միությանը, որը փաստաբան է տրամադրել այս անձանց իրավունքները դատարանում պաշտպանելու համար: Տվյալ դեպքում լուծումն, իրենց կարծիքով, կարող է լինել երկու տարբերակով. կամ՝ համարժեք բնակարանների ապահովում, կամ՝ բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի տրամադրում:

Արմինե Օհանյան

Տպել
2764 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա