Թնջուկ. դե յուրե՝ բաց, դե ֆակտո՝ փակ սահման

07/10/2017 schedule13:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում սահմանն այլեւս բաց է: Համենայն դեպս՝ այսպիսի հավաստիացում կա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական հաղորդագրությունում, որը տարածվել է երեկ: «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հետեւողական բանակցությունների արդյունքում երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել՝ բացել Վերին Լարսի անցակետով իրականացվող տրանսպորտային փոխադրումների ճանապարհը դեպի Հայաստան, որը Բեսլանի իրադարձություններով պայմանավորված՝ չէր գործում տեւական ժամանակ...»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: Սակայն նույն հաղորդագրության մեջ կա մի մի հետաքրքիր վերապահում. «Ներկայումս բանակցություններ են վարվում վրացական կողմի հետ՝ դեպի Հայաստան իրականացվող տրանսպորտային փոխադրումներն անարգել եւ հնարավորինս արագ կազմակերպելու համար»:

Այլ կերպ ասած, սահմանը Քոչարյանի ու Պուտինի «հետեւողական բանակցությունների արդյունքում» բացվել է, բայց իրականում՝ փակ է: Այսինքն՝ բաց է, բայց՝ հարաբերականորեն: Ինչ է կատարվում Վերին Լարսի շուրջ իրականում: ՀՀ արտգործնախախարությունում որեւէ հստակ տեղեկություն սահմանի բաց լինելու մասին՝ չունեն: Տեղեկություններ չունեն նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը: Երեկվա դրությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան պրն Խոսրոեւն էլ հստակ տեղեկության չէր տիրապետում. «Որեւէ հստակ բան ասել այս պահին դժվարանում եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց դեսպանը: ՀՀ նախագահի լրատվության ծառայությունում տրանսպորտի եւ կապի նախարարության տարածած հաղորդագրությանը միայն ավելացրեցին, որ սահմանը բացելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պուտին-Քոչարյան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Սա ուշագրավ է նրանով, որ դեռ նախորդ օրը նույն լրատվական ծառայությունից նախագահների հեռախոսազրույցի մասին մանրամասներ հաղորդելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասում էին. «Քննարկվել է երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»: Չկար որեւէ ակնարկ Վերին Լարսի անցակետը բացելու որոշման մասին: Այսինքն,  հեռախոսազրույցից հինգ օր անց միայն հիշեցին այդքան կարեւոր հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Մի խոսքով, ստացվում է այնպես, որ ռուսական կողմը սահմանը բացել է, հիմա էլ՝ վրացիներն են փակել: Բայց սա էլ անվերապահորեն ընդունել չի կարելի: «Տեղեկությունները, թե Վրաստանը փակել է Ռուսաստանի հետ իր սահմանը Վերին Լարսում՝ իրականությանը չի համապատասխանում»,-երեկ մեր հարցին ի պատասխան՝ պաշտոնապես հայտարարեց Վրաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ տիկին Նատո Չիկովանին: Ստեղծվում է լիովին անհասկանալի իրավիճակ: Մի կողմից՝ մեր իշխանությունները հայտարարում են, թե Ռուսաստանը սահմանը բացել է, վրացիներն են փակել, մյուս կողմից՝ վրացիները, ըստ էության, ասում են, որ ռուսները սահմանը չեն բացել:

Փաստն այն է, որ սահմանը դեռ փակ է: «Փրկեք մեզ, ախպեր ջան, մի բան արեք` կոտորվեցինք: Ոչ հաց կա, ոչ խմելու ջուր, մարդիկ հիվանդացել են, ոչինչ չենք կարողանում անել»,-երեկ մեզ հետ հեռախոսազրույցում այսպիսի իրավիճակ ներկայացրեց «Արմենիա-Լադա» ընկերության ներկայացուցիչ Էդիկ Բարսեղյանը, որը Վերին Լարսում գլխավորում է այդ ընկերությանը պատկանող նոր գնված՝ թվով 510 մեքենաներից բաղկացած շարասյունը Հայաստան տեղափոխելու գործը:  Վերին Լարս անցակետը ըստ էության լեռնային անմարդաբնակ վայր է: Այդտեղից մինչեւ Վլադիկավկազ մոտ 40 կիլոմետր է: Ավելի մոտ բնակավայրեր, որտեղ կարելի է սնունդ ու խմելու ջուր հայթայթել՝ չկա: Բայց անգամ Վլադիկավկազ հասնելն է գրեթե անհնար: Ճանապարհին մի քանի բլոկ ուղեկալներ են տեղակայված, որոնք արգելում են անցակետում գտնվող մեր համաքաղաքացիներին՝ գնալ Վլադիկավկազ:

Այսինքն, մերոնք այնտեղ հայտնվել են կալանավորվածների կարգավիճակում: Վերին Լարսում են մնացել մոտ հազար ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, որոնք տարբեր պատճառներով Հայաստան են վերադառնալիս եղել ավտոմեքենայով: Ի դեպ, այս ընթացքում, Հյուսիսային Կովկասում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը ոչ մի անգամ չի այցելել՝ իր երկրի քաղաքացիների վիճակին ծանոթանալու համար: Իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նույնիսկ հույս է հայտնել, թե երեկոյան մեքենաների մի մասը դուրս կգա Վերին Լարսից եւ արդեն գիշերը կլինի Հայաստանում:

Նշենք, որ գիշերը ոչ մի մեքենա Հայաստան չի հասնելու՝ այն պարզ պատճառով, որ Վերին Լարսից չի կարողանալու դուրս գալ: Սահմանը, ի հեճուկս հայտարարությունների, գործնականում փակ է: ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե նորություններ լինեն, ապա դրանք կլինեն միայն այսօր կեսօրին մոտ: Բայց նպատակը միայն լավատեսական տրամադրություն ստեղծելը չէ: Որոշ դիտորդների համոզմամբ՝ Ռուսաստանի կողմից սահմանը բացելու եւ Վրաստանի կողմից սահմանը փակելու մասին լուրերը հեռուն գնացող նպատակներ են հետապնդում: Նման տեղեկատվությամբ Հայաստանում խորացող հակառուսական տրամադրությունները պարզապես փորձ է արվում ուղղել Վրաստանի դեմ: Այս տեսակետը կարոտ է առանձին ուսումնասիրության:

Հայկ Գեւորգյան

Տպել
3204 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին