Մաքրված թղթադրամները նույն օրը փոխանցել եմ Ս. Բաբայանին. ամբաստանյալները ցուցմունք չտվեցին

09/10/2017 schedule14:32

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը: Այսօրվա նիստում հարցաքննվեցին այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ: 4 ամբաստանյալներն էլ հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալուց եւ օգտվեցին իրենց լռելու իրավունքից: Նրանք նաեւ հրաժարվեցին պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:

Մասնավորապես՝ մասնագիտությամբ քիմիկոս Ժորա Զաքարյանը խնդրեց դատարանին հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալին նախաքննական ցուցմունքները, ինչը դատարանը բավարարեց:  

Ժորա Զաքարյանը նախաքննության ընթացքում պատմել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանն իրեն մի քանի անգամ 20 եվրո թղթադրամներ է տվել եւ խնդրել դրանց վրա առկա կարմիր բծերը վերացնել, սակայն ինքը չի կարողացել դա անել եւ վերադարձրել է թղթադրամը:

«Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջին անգամ տվել է 20 եվրո փոխադրամ, եւ խնդրել վերացնել թղթադրամի կարմիր բծերը, դրանք վերացնելու համար գնեցի մեկ սրվակ եղունգների լաք, բայց չկարողացա վերացնել այդ կարմիր բծերը, որից հետո վերադարձրի գումարը: Մոտ 1 ամիս անց Անդրանիկ Քոչարյանն ինձ տվեց երկու հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց ներկված թղթադրամ: Անդրանիկ Քոչարյանն ինձ ասել էր, որ նոր խմբաքանակ թղթադրամներ են սպասվում, դրա համար ես Անդրանիկից պահանջեցի այլ նյութեր, բայց Անդրանիկին չեմ ասել, թե ինչով եմ մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել եմ՝ ինքը կսովորի դա անել, եւ այլեւս իմ կարիքը չի ունենա: Ես Անդրանիկից 5000 դրամ ուզեցի, NaOH լուծույթ գնելու համար, սակայն այդ լուծույթը նույնպես չօգնեց»,- քննիչին պատմել է ամբաստանյալը:

Քննիչի հարցին՝ ինչ կապ ունի Սամվել Բաբայանն այս ամենի հետ, Ժորա Զաքարյանը պատասխանել է, թե իր տեղեկություններով՝ առնչություն չունի:

Որպես մեղադրյալ Ժորա Զաքարյանը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն պատճառով, որ տեղյակ չի եղել, թե ինչպես են թղթադրամները տեղափոխվել Հայաստան, սակայն մտածել է, որ դրանք հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել: Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո ամբաստանյալ Զաքարյանը հայտնել է, որ տեղյակ չի եղել, որ այդ թղթադրամները պատկանել են Սամվել Բաբայանին:

Դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ նաեւ ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը նույնպես մեղադրվում է փողերի լվացման մեջ: «Չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց նա:

Նշված հանգամանքը հաշվի առնելով դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Ամբաստանյալը մի քանի անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

 «Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը (գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանի մասին է,-հեղ), որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում: Նա տարբեր եղանակներով փորձել է թղթադրամներից մաքրել կարմիր բծերը, սակայն չի կարողացել»,- որպես վկա նախաքննական մարմնին պատմել է Անդրանիկ Քոչարյանը:

Քննիչի հարցին ի պատասխան ամբաստանյալը նշել է, որ նոր խմբաքանակ թղթադրամների մասին իրեն եղբայրն է հայտնել: Արդեն մեղադրյալի կարգավիճակում Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ մասնակի է իրեն մեղավոր ճանաչում:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանից թե ինչու է թղթադրամների մասին խոսելիս նշել «կեղծ» բառը : Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննիչն է ասել: Սամվել Բաբայանն էլ արձագանքեց. «Քննիչն ասել է, դու էլ գրել ես էլի»:

Ցուցմունք տալուց հրաժարվեց նաեւ Անդրանիկ Քոչարյանի եղբայրը՝ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը:

«Պնդում եմ իմ նախաքննական ցուցմունքը եւ հարցերին պատասխանելուց հրաժարվում եմ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ՝ Քոչարյանը պատմել է, որ Սամվել Բաբայանն իրեն տվել է 20 եվրոյանոց թղթադրամ եւ խնդրել ճշտել՝ իրական է, թե՝ կեղծ:

«Գնացի փոխանակման կետ, որի աշխատակիցն ինձ ասաց, որ թղթադրամը կեղծ չէ, բայց չի կարող այն փոխանակել, որովհետեւ ներկոտված է եւ մաշված: Այդ մասին տեղեկացրի Սամվել Բաբայանին, որն էլ ինձ հարցրեց՝ ոնց կարող ենք այդ հարցը լուծել: Ես հիշեցի, որ իմ համագյուղացի Ժորան քիմիկոս է եւ կարող է ներկն անցկացնել: Ես եղբորս միջոցով թղթադրամը փոխանցեցի Ժորային, որն էլ մի քանի օրից ինձ այն վերադարձրեց եւ ես տվեցի Սամվել Բաբայանին: Մի քանի օրից ինձ զանգահարեց Սամվել Բաբայանն ու ինձ ասաց, որ Մոսկվայում իրեն 5 հազար եվրո է պարտք, անհրաժեշտ է այն հասցնել Երեւան: Ես էլ դիմեցի Դավիթ Հարությունյանին (գործով մեկ այլ ամբաստանյալ,-հեղ.), որն էլ իր ծանոթի միջոցով Մոսկվայից ավտոբուսով պետք է բերեր Երեւան: Ես տեղյակ եմ եղել, որ թղթադրամները ներկոտված են եւ մաշված, ես այդ մասին նաեւ Դավիթին եմ տեղեկացրել, որ այդ թղթադրամները կեղծ չեն»,- պատմել է Կարեն Քոչարյանը:

Նա հայտնել է, թե տեղյակ չի եղել՝ ինչպես էր տնօրինվելու Երեւան բերված 5 հազար եվրոն: Մեղադրյալի կարգավիճակում Կարեն Քոչարյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում:

Փողերի լվացման դրվագով ամբաստանվող Դավիթ Հարությունյանը նույնպես օգտվեց լռելու իրավունքից: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դատաքննությունից ի վեր թիկունքով է նստում ներկաներին, այսպիսով՝ փորձելով ձեռքերով թաքցնել իր դեմքը: Նա հենց այդ դիրքով էլ կանգնում է եւ ցածրաձայն պատասխանում նախագահողի հարցերին:

Ըստ առաջադրված մեղադրանքի Դավիթ Հարությունյանը օգնել է ամբաստանյալ Կարեն Քոչարյանին՝ Մոսկվայից 5 հազար եվրո Երեւան տեղափոխելու հարցում:

Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, սակայն որպես քաղաքական գործիչ, լսել է նրա մասին:

«Կարեն Քոչարյանն ինձ ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են: Ես Կարենին ասել եմ, որ կարող են տանել հանձնել բանկին, բայց Կարենն ինձ չի պատասխանել: Ես 5 հազար եվրոյանոց թղթադրամների թանաքոտված լինելու մասին ավտոբուսի վարորդներին չեմ հայտնել, միայն Գոռ Շաբոյանին եմ ասել, որին էլ պատկանում են այդ ավտոբուսները»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Մեղադրյալի կարգավիճակում նա նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել Կարեն Քոչարյանի հարցերին:

Նշենք, որ 4 ամբաստանյալներն էլ գտնվում են ազատության մեջ. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանում այսօր ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց ամբաստանյալ, Սամվել Բաբայանի մարտականը ընկեր Սանասար Գաբրիելյանը: Բայց քանի որ ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի պաշտպանը ներկա չէր, եւ ցուցմունքները վերաբերելի են նաեւ Արմեն Պողոսյանին, ուստի դատարանը որոշեց, որ «Իգլայի» դրվագով անցնող ամբաստանյալները հարցաքննվեն մյուս նիստին: Նշենք, որ բացի «իգլայի» դրվագից Բաբայանն անցնում է նաեւ փողերի լվացման դրվագով: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին:

Տպել
2128 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին