ՀՀԿ-ի ջոջերն ու պստիկները. Գալուստ Սահակյանն իրեն գերագնահատում է, կուսակիցները`զարմանում

Armtimes.com-ը ԱԺ վերջին քառօրյա լիագումար նիստերի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է մի քանի թեմայով հարցազրույցներ անել, սակայն այն հարցերը, որոնք Սահակյանի սրտով են չեղել, նա պատասխանել է. «Այդ հարցով դիմեք փոքր մարդկանց», չմատնանշելով՝ թե ովքեր են ՀՀԿ-ի «փոքր մարդիկ»:

Այսօր ԱԺ-ում armtimes.com-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե հանրապետականներին մեծ ու փոքր որակելու ինչ չափորոշիչներով ու չափանիշներով են առաջնորդվում:

Արդյո՞ք հաշվի են առնում, թե վերջինիս կարողությունները, ընտրություններին Սերժ Սարգսյանին խոստացված ձայների ապահովումը եւ այլն:

Պարզվեց, որ Բաղդասարյանն ընդհանրապես համամիտ չէ Գալուստ Սահակյանի հետ: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՀՀԿ-ում մեծ ու փոքրեր չկան:

«Գալուստ Գրիգորիչի այդ հարցազրույցը չեմ լսել: Ինձ համար իմ կուսակցության մեջ բոլորը գտնվում են նույն դաշտում, նույն հարթության մեջ: Մեր կուսակցությունում բոլորը հավասար են, ես բոլորի կարծիքը լսում եմ, բայց հարց է, թե ում կարծիքն եմ ուզում օգտագործել»,- armtimes.com-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձելով ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը :

Տպել
2579 դիտում

Վանաձորում 36-ամյա տղամարդու են սպանել

Ավագանու արտահերթ նիստ. Փելեշյանին առաջին տեղակալ նշանակելու մասին

«Միսս աշխարհ»-2017 մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը

ՌԴ-ում կատակում են, թե հայերն են առաջ տանում հոկեյի Մ20 տարեկանների հավաքականը. Փոլոդյան

Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրականը

Ամերիկյան հայտնի հագուստի բրենդը նոր հուդիներ է թողարկել` Արցախի դրոշով

ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեցին`Վանաձորի միասնական կառավարման մասին. Փելեշյանը`տեղակալ

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Էրդողանը քիչ է համարում Նորվեգիայի ՊՆ-ի ներողությունը`իրեն եւ Աթաթուրքին վիրավորելու համար

ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին

Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ. Տեսանյութ

Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայի հարցով մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը

Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու 2-րդ փորձն է անում. New Europe

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք