ԵԱՀԿ ԽՎ-ում Արարատ Միրզոյանի ելույթը առաջացրել է ադրբեջանցիների բուռն արձագանքը

09/10/2017 schedule17:52

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-5-ն Անդորրայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին։

«Կրթությունն իբրեւ կայունության եւ զարգացման երաշխիք» խորագրով քննարկման ընթացքում պատգամավորն իր ելույթում անդրադարձել է այն խնդրին, որ ադրբեջանական մեդիան, կրթությունը, գրականությունը եւ թատրոնն օգտագործվում են հակահայկական քարոզչության համար:

«Հարգելի նախագահություն, տիկնայք եւ պարոնայք,

Բոլորս գիտենք, որ այլ մշակույթների նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության խթանումը էական նշանակություն ունի ներդաշնակ համակեցության, երկխոսության, կայունության եւ զարգացման համար։ Գիտենք նաեւ, որ կրթությունը դրա ամենահիմնական խողովակներից մեկն է։ ԵԱՀԿ-ն հանդուրժողականության եւ ոչ-խտրականության վերաբերյալ արել է մի շարք հավաստիացումներ, որտեղ ընդգծվել է կրթության կենսական դերը։

Այդուհանդերձ, երբեմն կրթությունը եւ մեդիան օգտագործվում են ճիշտ հակառակ նպատակներին հասնելու համար եւ ծառայեցվում են իբրեւ ատելության քարոզը խթանելու, քսենոֆոբիկ մթնոլորտ եւ թշնամանք ստեղծելու, երիտասարդ սերունդներին արմատականացնելու գործիք՝ դրանով իսկ երկարաժամկետ հեռանկարում վտանգելով խաղաղությունը։ Դժբախտաբար նման օրինակներ դեռ կան նաեւ ԵԱՀԿ տարածքում։ Ես կնշեմ մի քանի այդպիսի օրինակներ՝ կենտրոնանալով հայերին եւ Հայաստանին թիրախավորող քսենոֆոբիկ քարոզչության վրա, որը տեղի է ունենում, մասնավորապես, Ադրբեջանում։

Օրինակ՝ ադրբեջանական պաշտոնական ուսումնական մի ձեռնարկում՝ «Երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու մեթոդական ձեռնարկում», կարող ենք տեսնել․ «Մեր պապերը նրա համար չեն պաշտպանել այս հողը, որ մենք այն զոհաբերենք դարի աղետին՝ հայերին»։

Թույլ տվեք բերել մեկ այլ օրինակ նույն գրքից․ «Երեխաների հայրենասիրական ոգով դաստիարակության համար խորհուրդ է տրվում կազմակերպել համապատասխան քննարկումներ։ Քննարկումների հարցադրումը պետք է լինեն հետեւյալը՝ ովքե՞ր են հայերը եւ ո՞րն է նրանց դեմ մեր քաղաքացիական պարտականությունը։

Օրինակները չափազանց շատ են։ Այսպես, Գյունայ մանկական թատրոնի մի ներկայացման ժամանակ երգվում է․ «Մեր ավագները պատգամում էին, որ կեղտոտ հայերը չքայլեն այն ճանապարհներով, որտեղ ջուր կա, որպեսզի նրանց ոտքերը չպղծեն մեր լճերն ու աղբյուրները»։

Կցանկանայի հիշատակել նաեւ տարբեր հեղինակավոր մասնագիտացված կազմակերպությունների հետազոտություններն ու զեկույցները։ Նրանցից մեկը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը (Advisory Committee of the Framework Convention for the Protection of National Minorities), նշում է, որ Հայաստանը եւ հայերին որպես «թշնամի» նույնականացնող եւ անթաքույց կերպով թշնամանք քարոզող մշտական հասարակական դիսկուրս կա Ադրբեջանում։

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI)՝ 2016թ․ մարտին ընդունված զեկույցը հաստատում է, որ Ադրբեջանի կրթական համակարգը եւ մեդիան մշտապես հակահայկական քարոզչություն են անում եւ բավականին արդյունավետ են իրենց այս գործում։ Ադրբեջանցիների մի ողջ սերունդ է մեծացել՝ լսելով հայերի՝ իրենց «հավերժական թշնամին» լինելու մասին հաստատուն հռետորաբանությունը։

Իբրեւ մարդ, ով իսկապես հավատում է Հարավային Կովկասում խաղաղությանը, ես ընկալում եմ այդ խաղաղությունը ոչ միայն իբրեւ պատերազմի բացակայություն, այլեւ իբրեւ հակամարտության մեջ ներգրավված կողմերի հաշտեցում։ Սակայն ատելության քարոզը, քսենոֆոբիան եւ թշնամանքի մշակույթը ոչ միայն ակնհայտորեն անհասանելի են դարձնում այդ հաշտեցումը, այլեւ անխուսափելիորեն հանգեցնում են նոր պատերազմի։ Այնպես որ, ես ցանկանում եմ կոչ անել ադրբեջանցի խորհրդարանականներին դադարեցնել հայերի ինստիտուցիոնալիզացված դեմոնացմանը Ադրբեջանի կրթության համակարգում, մասնավորապես եւ իրենց երկրում առհասարակ»,- իր ելույթում ասել է Արարատ Միրզորյանը։

Այս ելույթն առաջացրել է ադրբեջանական պատվիրակության՝ վեհաժողովի քննարկումներին ոչ այնքան հարիր բուռն արձագանքը։ Նման արձագանքի հնարավոր պատճառն այն է, որ ադրբեջանցիները սովոր են, որ միջազգային հարթակներում իրե՛նք մեղադրանքներ ներկայացնեն հայկական կողմին, իսկ հայկական կողմը պաշտպանվի, մինչդեռ այս անգամ անակնկալ կերպով հայերը մեղադրանքներ ներկայացրեցին իրենց։

Ինչեւէ, ադրբեջանական արձագանքից հետո հայկական պատվիրակության անդամ Կարեն Բեքարյանը ստիպված է եղել մի նոր ելույթով նոր օրինակներ բերել ադրբեջանական քարոզչությունից եւ հավաստել, որ Միրզոյանի նշած երեւույթները լավ փաստագրված են եւ հրատարակված։ Ադրբեջանցիները փորձել են նոր ելույթ գրանցել նախագահությունում, եւ նախագահությունն ի վերջո տեղի է տվել՝ նրանց տալով մեկ րոպե։ Նրանց պատվիրակության ղեկավարն այդ մեկ րոպեի ընթացքում հարկ է համարել կոչ անել «չարատավորել իրենց նախագահի բարի անունը»։ Վերջում խոսել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով նշել է, որ Արարատ Միրզոյանի ելույթը հենց երկխոսության ճանապարհով եւ կնճռոտ խնդիրները քննարկելով խաղաղության հասնելուն ուղղված քայլ էր, եւ որ այսուհետ եւս մեր պատվիրակությունը շարունակելու է այդ նպատակով եւ այդ եղանակով քննարկել բոլոր հարցերը։

Ուշագրավ է, որ նիստից հետո ադրբեջանական պատվիրակության անդամները հայկական պատվիրակության քարտուղարին ասել էին «Արարատն իրեն Արարատ սարի տեղն է՞ դրել»։

 

Տպել
3532 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)