Խոշորացված 49 համայնքում ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են 143 թեկնածու (ցուցակ)

Հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից 3-ում՝ Գորիսում, Շիրակամուտում եւ Արտաշատում տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ այդ համայնքներում ընտրությունների նախապատրաստական փուլն այլ ժամանակացույցով է ընթանալու՝ այնտեղ դեռ առաջադրումները չեն ավարտվել: Իսկ մնացած 49 համայնքում հոկտեմբերի 6-ին արդեն ավարտվել է համայնքի ղեկավարների թեկնածուների առաջադրման ժամկետը: Ընդհանուր առմամբ՝ այդ 49 համայնքներում առաջադրվել ու ինքնաառաջադրվել է 143 թեկնածու: Հիմա թեկնածուների գրանցման փուլն ընթացքի մեջ է, որը կավարտվի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին: Ստորեւ ներկայացնում ենք, թե որ համայնքում ովքեր են առաջադրվել, ում կողմից, որ ուժի ներկայացուցիչներ են եւ այլն:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 7 թեկնածու, որից երեքը՝ Մրազ Համեյանը, Ջասմ Մախմուդովն ու Անզոր Ուռուսյանն անկուսակցական են, իսկ մնացած 4-ը՝ Ազիզ Մհոյանը, Ալիկ Նամոյանը, Թեմուր Տալոյանն ու Ահմադ Բրոյանը ՀՀԿ ներկայացուցիչներ են՝ բոլորն էլ ինքնաառաջադրվել են:

Ապարանում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանը եւ «Գնթունիք» ՍՊԸ-ի ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը, որը ինքնաառաջադրվել է: Այստեղ պարզ է, որ երկրորդ թեկնածուի՝ Հովհաննես Ալեքսանյանի առաջադրումը «ֆիկտիվ» բնույթ է կրում՝ հօգուտ Կարեն Եղիազարյանի:

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում նույնպես համայնքապետի երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է Արագածավանի գործող համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը եւ ինքնաառաջադրվել է Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանը:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանի թեկնածությունը՝ ՀՀԿ-ական, եւ ինքնաառաջադրվել է Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը: Այստեղ ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Համլետ Սահակյանը:

Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Սուսերի ՀՀԿ-ական համայնքապետ Գուրգեն Զաքարյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Պարգեւ Խաչատրյանը:

Արարատի մարզի Այգավան համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Այգավանի ՀՀԿ-ական համայնքապետ Վիգեն Հարությունյանի թեկնածությունը, այս համայնքում ինքնաառաջադրվել է անկուսակցական Լեւոն Սարգսյանը:

Երեք թեկնածու էլ առաջադրվել է Այնթապում. ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանի թեկնածությունը, մեկ այլ ՀՀԿ-ական՝ Հայկ Մուրադի Մուրադյանն ինքնաառաջադրվել է: Այնթապում ինքնաառաջադրվել է նաեւ «Համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը:

Երկու անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուներ ունի Արարատի մարզպետ Արամայիս ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյան եղբայրների հայրենի Ավշար գյուղը: Այստեղ ինքնաառաջադրվել են գործող համայնքապետ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, որը Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների եղբայրն է ու անկուսակցական Սամվել Հովսեփյանը:

Երկու թեկնածուներ էլ առաջադրվել են Արարատ քաղաքում՝ ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է նաեւ Արտյոմ Պողոսյանը:

Արարատի մարզի Դարակերտ համայնքնում ինքնաառաջադրվել է ՀՀԿ-ական Արմեն Հովհաննիսյանն ու ՀՀԿ-ն առաջադրել է մեկ այլ ՀՀԿ-ական, գործող համայնքապետ  Ղուկաս Սիմոնյանի թեկնածությունը:

Արարատի մարզի Լանջառ համայնքում նույնպես երկու թեկնածու է առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Երվանդ Այվազյանն ու անկուսակցական Պետիկ Մարգարյանը: Երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:

Արարատի մարզի Նշավան համայնքում ՀՀԿ-նա առաջադրել է գործող համայնքապետ ՀՀԿ-ական Պապ Հակոբյանի թեկնածությունը, մեկ այլ ՀՀԿ-ական Վարանցով Սահակյանն ու անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանն էլ ինքնաառաջադրվել են:

Արարատի մարզի Ջրահովիտ համայնքում էլ ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետ Համլետ Ղազարյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Արամ Գասպարյանը:

Երեք թեկնածու ինքնաառաջադրվել են Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում՝ ՀՀԿ-ական գործող համայնքապետ Սամվել Մկրտչյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Օնիկ Զաքարյանը եւ անկուսակցական Հայկարամ Պետրոսյանը:

5 թեկնածու է առաջադրվել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում: Այստեղ, բացի ՀՀԿ-ի կողմից առաջադրված Շատջրեք համայնքի ՀՀԿ-ական գործող համայնքապետ Զոյա Գեւորգյանից, ինքնաառաջադրվել են Փամբակի գործող ՀՀԿ-ական համայնքապետ Հարություն Ազարյանը, ՀՀԿ-ականներ Հակոբ Ավետյանն ու Արայիկ Մաթյանը եւ ինքնաառաջադրվել է նաեւ Կութ համայնքի գործող համայնքապետ, անկուսակցական Անդրանիկ Հախումյանը: Գեղամասար համայնքում իսկական համայնքապետերի կռիվ է՝ ընդ որում՝ ոչ միայն անկուսակցական ու ՀՀԿ-ական համայնքապետերի միջեւ, այլեւ հենց ՀՀԿ-ականների:

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում առաջադրվել են երկու ՀՀԿ-ականներ՝ համայնքի գործող ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն եւ Ռաֆիկ Սաֆարյանը, որն ինքնաառաջադրվել է:

Երկու անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքը: Այստեղ ինքնաառաջադրվել են գործող համայնքապետ Մհեր Մարտոյանն ու նրա տեղակալ Գեղամ Գյուրզոյանը:

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Լեւիկ Գրիգորյանի թեկնածությունը, իսկ անկուսակցական Դավիթ Մանուկյանն ինքնաառաջադրվել է:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Ճանբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Թթուջուրի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանն ու անկուսակցական Վազգեն Սահակյանը:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում էլ ՀՀԿ-ն առաջադրել է Շողակաթի գործող համայնքապետ ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Դրախտիկ համայնքի անկուսակցական ղեկավար Վալենտին Պետրոսյանն ու ՀՀԿ-ական Աշոտ Կիրակոսյանը:

Առաջադրված 5 թեկնածու ունի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը: Այստեղ իշխող ՀՀԿ-ի թեկնածունն կլինի Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը: Ինքնաառաջադրվել են եւս երկու ՀՀԿ-ականներ՝ մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանն ու Կարեն Մկրտչյանը: Բացի ՀՀԿ-ականներից, Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու են ինքնաառաջադրվել նաեւ անկուսակցականներ Պարգեւ Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը:

Լոռու մարզի Ալավերդի համայնքում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական Սասուն Խեչումյանն ու անկուսակցական ինքնաառաջադրված Նիկոլայ Դավթյանը:

Երեք թեկնածուներ են առաջադրված Լոռու մարզի Ախթալա համայնքում: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Ախթալայի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Ճոճկանի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արկադի Թամազյանն ու անկուսակցական Սուրեն Թամազյանը:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքն ունի առաջադրված 4 թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կուրթան համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Մհեր Գեւորգյանը, Գյուլագարակի ինքնաառաջադրված ՀՀԿ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանն ու անկուսակցականներ Ալեքսանդր Գրիգորյանն ու Սայադ Այվազյանը:

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում ՀՀԿ-ական առաջադրել է Կողես համայնքի գործող համայնքապետ ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը, եւ ինքնաառաջադրվել է Բովաձորի գործող համայնքապետ ՀՅԴ-ական Էդուարդ Մելիքսեթյանը:

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի Մարգահովիտի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Անանյանի թեկնածությունը, եւ ինքնաառաջադրվել է Մարգահովիտի գյուղապետարանի ավագ մասնագետ ՀՀԿ-ական Կարեն Սարդարյանը:

Երեք ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Լոռու մարզի Մեծավան համայնքը: Այստեղ ինքնաառաջադրվել են Մեծավանի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սերյոժա Վարդանյանը, Միխայլովկայի անկուսակցական գյուղապետ Լեւոն Դիլբարյանն ու անկուսակցական Արման  Վարդանյանը:

Լոռու մարզի Շնող համայնքում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է Շնողի ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Ղումաշյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Լեւոն Հոբոսյանն ու Արտակ Գեւորգյանը:

Լոռու մարզի Սարչապետ համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Սարչապետի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Բորիս Բարոյանը, ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Սենո Իգնատյանը:

Ստեփանավանում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ստեփանավանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ ինքնաառաջադրվել է Ուրասարի անկուսակցական գյուղապետ Արտակ Կիրակոսյանը:

Ուշագրավ առաջադրումներ են եղել Տաշիրում, որտեղ ՀՀԿ-ն անկուսակցական թեկնածուին սատարելով՝ պայքարելու է իր կուսակցական ինքնաառաջադրված թեկնածուի դեմ՝ գոնե տեսականորեն: Այստեղ ՀՀԿ-ի թեկնածուն Տաշիրի անկուսակցական քաղաքապետ Էդգար Արշակյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն ՀՀԿ-ական Գարիկ Սոլոյանը:

Օձունում ՀՀԿ-ն առաջադրել է Օձունի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Տիտանյանի թեկնածությունը եւ ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Բարսեղ Այվազյանն ու Դոնարա Հախինյանը:

Կոտայքի մարզի Ակունք համայնքում ինքնաառաջադրվել են Ակունքի ԲՀԿ-ական գյուղապետ Հունան Ռուբենյանն ու անկուսակցական Սամվել Սամսոնյանը:

Բյուրեղավանում ԲՀԿ-ն առաջադրել է Բյուրեղավանի գործող քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Բալասյանի թեկնածությունը եւ ինքնաառաջադրվել է անկուսակցական Հայկ Եղյանը:

Եղվարդում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Եղվարդի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Նորայր Սարգսյանը, մեկ այլ ՀՀԿ-ական՝ Բուժականի գյուղապետ Կարեն Գալստյանն էլ ինքնաառաջադրվել է: Եղվարդում ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Հայկ Մկրտչյանը:

Համայնքի ղեկավարի չորս թեկնածու ունի Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է Մեղրաձորի ՀՀԿ-ական գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրվել են ՀՀԿ-ական Մերուժան Հակոբյանը եւ անկուսակցականներ Արման Թորոսյանն ու Սամվել Մկրտչյանը:

Չարենցավանում ՀՀԿ-ական թեկնածուն կլինի Չարենցավանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանը, այստեղ ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը:

Ջրվեժն էլ ունի երկու ինքնաառաջադրված թեկնածուներ՝ գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Ռոբերտ Պետրոսյանն ու անկուսակցական Սեյրան Թադեւոսյանը:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ԲՀԿ-ն առաջադրել է ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանի թեկնածությունը: Ախուրյանի գործող գյուղապետ ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանն ինքնաառաջադրվել է: Ինքնաառաջադրվել են նաեւ Բասենի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն ու անկուսակցականներ Լեւոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը:

Առաջադրված ամենաշատ թեկնածուներ ունեցող համայնքներից է նաեւ Շիրակի մարզի Անի համայնքը: Այստեղ առաջադրված 7 թեկնածուից Մարալիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյանի թեկնածությունը՝ ԲՀԿ-ն, ինքնաառաջադրվել են Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Խաչատուր Բուլոյանը եւ անկուսակցականներ Հրաչյա Աճեմյանը, Աղասի Առաքելյանը, Ձիթհանքով գյուղի դպրոցի ուսուցիչ Ռոստամ Բալաբեկյանն ու Ձիթհանքով գյուղի գյուղապետ Հովիկ Պողոսյանը:

4 թեկնածու էլ ունի Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը: ՀՀԿ-ի թեկնածուն այնտեղ կլինի Քեթի համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Թորգոմ Սահակյանը: Ինքնաառաջադրվել են Մարմաշենի ՀՀԿ-ական գյուղապետ Աշոտ Եղոյանն ու ՀՅԴ-ական Կարեն Աշակյանը: Մարմաշենում ինքնաառաջադրվել է նաեւ Մայիսյանի անկուսակցական գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը:

Սյունիքի մարզի Կապան համայնքում իրար դեմ կպայքարեն երկու ՀՀԿ-ականներ՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ու Վերին Խոտանանի ինքնաառաջադրված գյուղապետ Կարեն Հակոբյանը:

Սիսիանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ-ն՝ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը: Սիսիանում ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Սիրաս Ռաֆիկի Ստեփանյանը:

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Քաջարանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Մանվել Փարամազյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական Արտեմ Սարգսյանը:

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Ռինդի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սահակյանը, ԲՀԿ-ի թեկնածուն՝ Արփիի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը, ինքնաառաջադրվել է նաեւ Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը:

Գլաձորում ինքնաառաջադրվել են Գլաձորի գործող անկուսակցական գյուղապետ Արմեն Մովսիսյանն ու անկուսակցական Գագիկ Սմբատյանը:

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Շատինի ՀՀԿ-ական գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են նաեւ երկու ՀՀԿ-ականներ՝ Քարագլուխի գյուղապետ Արթուր Ստեփանյանն ու Մամիկոն Ռազմիկի Սմբատյանը: Եղեգիսում ինքնաառաջադրվել է նաեւ Արտաբույնքի գործող գյուղապետ, անկուսակցական Արմեն Սեդրակյանը:

Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի ինքնաառաջադրված 4 թեկնածու, որից երեքը՝ Աչաջուրի գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, Կարեն Ղալթաղչյանն ու Տաթեւ Գասպարյանը ՀՀԿ-ականներ են, իսկ 4-րդ թեկնածուն ՀՅԴ-ական ինքնաառաջադրված Սեւադա Ղուկասյանն է:

Եվս 4 ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Տավուշի մարզի Բերդ համայնքը, որից երկուսը՝ Ավետիք Ադամյանն ու Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը ՀՀԿ-ականներ են, իսկ երկուսը՝ Արծվաբերդ եւ Այգեձոր գյուղերի գյուղապետեր Կարեն Շահնազարյանն ու Սասուն Սաֆարյանը՝ անկուսակցականներ:

Այսպիսով՝ ամփոփելով կարելի է նշել, որ առաջադրված 143 թեկնածուից 73-ը ՀՀԿ-ական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 4-ը՝ ՀՅԴ-ական, մեկական «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Համերաշխություն» կուսակցություններից եւ 59-ը՝ անկուսակցական: Ուշագրավ է, որ 6 թեկնածուի առաջադրել է ԲՀԿ-ն, 37-ին՝ ՀՀԿ-ն, իսկ մնացածն ինքնաառաջադրվել են:

Տպել
5966 դիտում

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»