ՀՀ ԱԺ պատգամավորների աշնանային գործուղումները. ՌԴ, Ֆրանսիա, Ուկրաինա, Ալբանիա, Կոպենհագեն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագծի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2017 թ. նոյեմբերի 14-16-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ղրիմը ժամանակակից միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. նոյեմբերի 5-8-ը ներառյալ Յալթա (Ղրիմ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 6-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Բեքարյանը, Մանե Թանդիլյանը, Սամվել Ֆարմանյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ներառյալ):

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 18-21-ը ներառյալ Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Դավիթ Մանուկյանը եւ Էդմոն Մարուքյանը (հոկտեմբերի 6-8-ը ներառյալ):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 12-15-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 22-25-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության վարչությունը:

Տպել
2642 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին