ՊԵԿ նախագահի որդիներն ընդլայնում են իրենց բիզնեսը. գյուղացիներից հողեր են գնում (ֆոտո)

Արարատի մարզի Երասխ համայնքում նոր այգիներ են հիմնվում: «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր բիզնես է հիմնել եւ գյուղացիներից հողեր է գնում: Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղացիները վաճառում են իրենց հողակտորները: «Մարդիկ հողերն առել են, գործարար տղա է, բիզնեսմեն տղա է Հայկ Հունանյանը, գյուղում աշխատատեղ է ստեղծել»,- ասաց Ռադիկ Օղիկյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով այգիները հիմնելու է «Գրին ֆարմեր» ընկերությունը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ առայժմ խոսքը գնում է 34-35 հեկտար հողատարածքի մասին, սակայն գնորդը ցանկություն ունի ընդլայնել արդեն իսկ ձեռք բերված հողակտորները: «Մարդիկ, ովքեր ուզում են այդ հողակտորը վաճառել, դիմում են իրենց, ասում են՝ իմ հողն այսքան արժի, կտա՞ս: Մարդն ասում է՝ կամ կառնեմ, կամ չեմ առնի: Այգիները դեռ չեն հիմնել, նախապես իրենց հետ խոսելով, համատեղ աշխատելով տեղեկացված եմ, որ պետք է ստեղծվի կաթիլային համակարգով թզուկ ծառերով խնձորի, կեռասի այգիներ»,- մանրամասնեց Ռադիկ Օղիկյանը:

Վերջինս մեծ ոգեւորությամբ սկսեց խոսել ստեղծվելիք այգիների կարեւորության մասին՝ նշելով, որ սահմանամերձ գյուղում աշխատատեղեր են ստեղծվում, նույնիսկ հարեւան գյուղերից են գալիս աշխատելու համար: «Տնօրենը՝ Հայկ Սերոբի Հունանյանը, մի հատ լավ անձնավորություն, պետք չի կապել ուրիշ մարդկանց հետ: Շնորհակալ եմ, որ իմ գյուղում աշխատատեղ է ստեղծում, մարդիկ աշխատում են: Եկեք մարդկանց ոգեւորենք, որ էլի մարդիկ գան, սահմանն ամրացնում ենք սրանով»,- նույն ոգեւորվածությամբ շարունակեց գյուղապետը:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Գրին ֆարմեր» ընկերությունը գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Հիմնադիրները երեքն են՝ Արման Արտուշի Աբրահամյան, Ռուբեն Վարդանի Հարությունյան եւ Հենրիկ Վարդանի Հարությունյան: Ընկերության տնօրենը, ինչպես գյուղապետն ասաց, այնպես էլ ռեգիստրում՝ Հայկ Հունանյանն է: Ընկերության 66 տոկոս բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին, 17-ական տոկոսները՝ Հարությունյաններին: Ռուբեն եւ Հենրիկ Հարությունյանները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներն են:

Գյուղատնտեսության նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային կոմիտեի նախագահը՝ «Գրին ֆարմեր»-ի հողատարածքում:

«Հայկական ժամանակ»-ը հուլիս ամսին գրել էր, որ «Գրին ֆարմեր» ընկերությունը հարկային արտոնություն է ստացել: Կառավարության որոշմամբ՝ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այգիներ եւ պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչպես նաեւ երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը:

Այս տարվա օգոստոս ամսին էլ ՊԵԿ նախագահի որդիների ստեղծվող այգի էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարության հաղորդագրության համաձայն, գյուղում հիմնվելու են կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով: Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը: Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա: Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրեւային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաև հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:

«Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն այս տարի ջերմոցներ է հիմնել Կոտայքի մարզում, որին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարարը:

«Գրին ֆարմեր»-ի ջերմոցը Կոտայքի մարզում

Տպել
19608 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)