Կոնսերվացվածները. կոալիցիոն մոռացվածների մեկամյակը

10/10/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, ըստ կոալիցիոն հուշագրի՝ նախարարական եւ ԱԺ ղեկավար մարմնի տեղերն իրար մեջ բաժանելուց հետո,  կոալիցիայի երեք կուսակցություններն իրար մեջ բաժանեցին նաեւ փոխնախարարական տեղերը: Կոալիցիոն սկզբունքով նշանակված փոխնախարարների մասին մի քանի օր խոսեցին նրանց նշանակման «բազարների» ժամանակ ու այսօր, փաթեթային այդ նշանակումից ուղիղ մեկ տարի անց, նրանց ոչ ոք այլեւս չի հիշում: Ինչեւէ, իրենց փաթեթային նշանակման տարեդարձի կապակցությամբ երեկ փորձեցինք պարզել, թե ինչո՞վ են զբաղված  կոալիցիոն փոխնախարարները: Պարզվեց՝ նրանցից ոմանք, որ նախկինում ակտիվ քաղաքականությամբ են զբաղվել, շատ գոհ են, որ մոռացության գրկում են հայտնվել, ոմանք՝ գոհ չեն, իսկ մի փոխնախարար էլ երեկ մեզանից տեղեկացավ, որ գոյություն ունի կոալիցիոն հուշագիր, եւ որ փոխնախարարները եւս այդ  հուշագրի շրջանակներում են նշանակվել:

Խոսքն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, ներկայումս առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանի մասին է: Արդարացված համարո՞ւմ է արդյոք պարոն Բադալյանը փոխնախարարական պաշտոնները եւս կուսակցությունների միջեւ բաժանելու սկզբունքը, եւ արդյո՞ք անցած մեկ տարվա ընթացքում երկու վերադաս ունենալը՝ նախարար եւ կուսակցության ղեկավար, չի խանգարել փոխնախարարի աշխատանքին: «Դուք վստահ գիտե՞ք, որ փոխնախարարական տեղերը եւս, ինչպես նախարարներինը, կուսակցությունների միջեւ են բաժանված: Ձեր ինֆորմացիան 100 տոկոսանո՞ց է»,- մեզանից փորձեց ճշտել առեւտրի եւ տնտեսական զարգացման հանրապետական փոխնախարարը: Ու երբ մենք երդվեցինք՝ նա պատասխանեց. «Դե, եթե այդպես է, ուրեմն՝ լավ չի»:

Այլ հարցեր մենք Գ.Բադալյանին նպատակահարմար չհամարեցինք ուղղել: Ինչ վերաբերում է նախկին ԱԺՄ-ական, ներկայումս՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, հանրապետական Ֆիլարետ Բերիկյանին, ապա Բերիկյանը երեկ, մեզ հետ զրույցում, կարեւոր մի հայտարարություն արեց: Պարզվում է՝ երբեմնի ակտիվ քաղաքական գործիչն անորոշ ժամանակով իրեն կոնսերվացրել է: «Այդ ինչպե՞ս եք ինձ պեղել. ես հիմա գործադիրում աշխատող մարդ եմ եւ քաղաքականության մասով ինձ կոնսերվացրել եմ: Ասեմ նաեւ, որ շատ հաճելի է այդ թոհուբոհից ժամանակավորապես հանգստանալն, ու ես ինձ շատ լավ եմ զգում այս պաշտոնում»,- անկեղծացավ Բերիկյանը: Իսկ ո՞ւմ հրահանգն  է Բերիկյանի համար առաջնայինը՝ իր անմիջական վերադաս Աղվան Վարդանյանի՞, թե ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի: «Ես իսկական, նորմալ, լավ հանրապետական եմ»,- հարցը «ջրեց» երբեմնի իսկական, նորմալ, լավ ԱԺՄ-ականը:

Բնապահպանության փոխնախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Հակոբ Մաթիլյանը, որը եւս գործադիրում է հայտնվել փաթեթային նշանակման արդյունքում, երեկ խոստովանեց, որ ինքն ահավոր նախանձելի հարաբերություններ ունի իր նախարար Վարդան Այվազյանի հետ, եւ իրենց համատեղ անցած մեկ տարին շատ բարձր է գնահատում: Ինչ վերաբերում է հարազատ կուսակցությանը, ապա ՀՅԴ-ն Մաթիլյանին բնապահպանության ոլորտ գործուղելուց առաջ նրան ընդամենը մեկ կուսակցական հանձնարարական է տվել: «Կուսակցությունն իմ առջեւ միայն մեկ խնդիր է դրել՝ պահպանել իմ բարոյական կերպարը, որը եւ ես անում եմ: Դուք կարող եք նախարարության ցանկացած աշխատակցի հարցնել, կարող եք նախարարությունում անգամ սոցհարցում անցկացնել, եւ բոլորը կվկայեն, որ ես իմ բարոյական կերպարը անաղարտ եմ պահել»,-վստահեցնում է բնապահպանության ոլորտ գործուղված դաշնակցականը:

Բնապահպանության հաջորդ փոխնախարար, հանրապետական Արսեն Դարբինյանը կոալիցիոն փոխնախարարական իր մեկամյա գործունեությունը գնահատում է բավարար: «Ես ինձ համարում եմ զինվոր եւ հաշվետու եմ միայն իմ աշխատանքին»,- հայտարարեց Վ.Այվազյանի տեղակալը: Կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Երիցյանը եւս իր աշխատանքային մեկամյակը գնահատում է դրական: Դ. Երիցյանի կարծիքով՝ մարդու համար կարեւորը ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ հայ լինելը: «Ի՞նչ կարեւոր է, թե այս կամ նախարարը, փոխնախարարը որ կուսակցությունից են: Բոլորս հայ ենք ու այս երկրի համար պարտավոր ենք պատվով աշխատել»,- վստահեցնում է դաշնակցական փոխնախարարը, ըստ որի՝ ինքը պատասխանատու է միայն ու միայն իր նախարարության ծրագրի առաջ:

Կոալիցիոն փաթեթով պաշտոն ստացած միակ փոխնախարարը, որն անցած մեկ տարվա հետ կապված առանձնապես պայծառ հուշեր չունի՝ տարածքային կառավարման փոխնախարար, ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխխոսնակ Գագիկ Ասլանյանն է: Պարզվում է՝ Ասլանյանը մինչ օրս աշխատասենյակ չունի եւ ծվարել է մի փոքրիկ խցում, քանզի ասում են՝ վարչապետն ասել է, թե՝ Ասլանյանին դա էլ է շատ: Ինչեւէ, երեկ փորձեցինք ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցական վերնախավից պարզել՝  իրենք արդարացված համարո՞ւմ են ոլորտները մինչեւ փոխնախարարական մակարդակով կուսակցականացնելը: Վերջիններս դժվարությամբ հիշեցին տարբեր նախարարություններ գործուղված իրենց էմիսարներին ու նախընտրեցին այդ մոռացված թեմայով չխոսել:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1587 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ