Էլի հովանու ներքո. մրցույթս գաղտնի թող մնա

10/10/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Այս տարվա գարնանը ՀՀ կրթության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» Ծրագրերի իրականացման գրասենյակը մրցույթ հայտարարեց հանրապետության բազմաթիվ դպրոցներ համակարգիչներով ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ համակարգիչներով եւ այլ տեխնիկայով պետք է ապահովվեն հանրապետության ավելի քան հարյուր դպրոցներ: Համակարգիչների եւ այլ տեխնիկայի ընդհանուր արժեքը լինելու էր մոտ մեկուկես մլն դոլար: Համակարգիչների ձեռքբերման գումարի 90 տոկոսը վարկի տեսքով հատկացնելու է Համաշխարհային բանկը, 10 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից: Մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեին օգոստոսի 12-ին: Այդ օրը մրցույթի մասնակիցները ստացան նամակ, որով արդյունքների ամփոփման ժամկետը երկարաձվում էր մեկ շաբաթով:

Հետո էլի հետաձգվեց, հետո՝ էլի ու այսպես շարունակ: Եւ ստացվեց, որ մինչ օրս մրցույթի արդյունքները դեռ ամփոփված չեն, եւ հայտնի էլ չէ, թե երբ կամփոփվեն: ԾԻԳ-ում մրցույթի ամփոփման ժամկետների մասին որեւէ տեղեկություն չեն հայտնում: Չեն հայտնում, թե որն է այսպիսի ձգձգման պատճառը: Եւ ընդհանրապես, որեւէ տեղեկություն մրցույթի մասին՝ ԾԻԳ-ում չեն հայտնում, պատճառաբանելով, որ գաղտնապահությունը մինչեւ մրցույթի ավարտն ու արդյունքների ամփոփումը Համաշխարհային բանկի ներկայացրած պայմանն է: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա՝ Համաշխարհային բանկն իր կողմից տրամադրելիք վարկերով ֆինանսավորվող բոլոր ծրագրերի համար հայտարարվող մրցույթների շուրջ գաղտնապահություն է պահանջում, եւ դա բնական է: Բայց բոլորովին բնական չէ, որ մրցույթի արդյունքների ամփոփումը ձգձգվում է արդեն գրեթե երկու ամիս: Իսկ երբ խոսքը դպրոցների մասին է, սա արդեն պետք է դիտվի որպես արտառոց իրավիճակ:

Եւ իրոք՝ ստեղծված իրավիճակը պարզապես աննորմալ է: Խնդիրն այն է, որ ըստ ծրագրի՝ այն դպրոցները, որոնք պետք է համալրվեն համակարգիչներով, պետք է որոշակի մուծումներ անեն: Մասնավորապես, մինչեւ այս տարվա մայիսի մեկը դպրոցներից յուրաքանչյուրը պետք է վճարեր իրեն հասանելիք ողջ տեխնիկայի ընդհանուր գումարի 20 տոկոսը: Տարբեր դպրոցների համար սա տատանվում է 3-ից մինչեւ 6 հազար դոլար (դպրոցները հետագա հինգ տարիների ընթացքում վճարելու են նաեւ ամբողջ գումարի մնացած մասը, բայց այդ գումարը ծախսվելու է այլ նպատակով, եւ այս խնդրին կանդրադառնանք առանձին): Ցանկացած դպրոցի համար սա մեծ գումար է: Բայց դպրոցներն այդ մուծումները իրականացրել են եւ հույս են փայփայել, որ գոնե ուսումնական տարվա սկզբին կստանան իրենց հասանելիք համակարգիչներն ու այլ տեխնիկան:

Դպրոցները նույնիսկ դասաժամեր են մտցրել, ուսուցիչներին են պատրաստել, մի խոսքով՝ ծրագրել են իրենց աշխատանքը այն հաշվարկով, որ 2004-2005թթ. ուստարին իրենց մոտ կսկսվի համակարգիչներով: Եթե նույնիսկ հենց այսօր ամփոփվեն մրցույթի արդյունքները, ապա բավական ժամանակ կտեւի այդ տեխնիկան ներկրելու եւ տեղադրելու համար: Այնպես որ, դպրոցները առանց համակարգիչների են անցկացնելու, կարելի է ասել, ուստարվա առաջին կիսամյակը: Ծրագրերի իրականացման գրասենյակից տեղեկատվության լիակատար բացակայությունը թույլ չի տալիս հստակ վերլուծել, թե որն է նման ձգձգման պատճառը: Բայց կան մրցութային պայմաններ, որոնցից ելնելով՝ կարելի է մոտավորապես կռահել, թե ինչ է տեղի ունենում: Մրցութային պայմաններում կան այնպիսի դրույթներ, որոնք գործնականում անհամատեղելի են հայաստանյան իրականության հետ:

Օրինակ՝ մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ հաղթած լինեն նույնատիպ ապրանքների ձեռքբերման համար հայտարարված միջազգային մրցույթներում: Ընդ որում, յուրաքանչյուր մրցույթի ընդհանուր արժեքը պետք է լինի ոչ պակաս՝ քան 100 հազար դոլար: Այդպիսի մրցույթներ Հայաստանում չեն անցկացվել, այն էլ՝ այդպիսի ծավալներով: Եթե խոսքը օտարերկրյա ընկերությունների մասին է, ապա նրանց մասնակցությունը անասելի կթանկացնի ծրագիրը: Ըստ մրցույթի պայմանների՝ մասնակցող ընկերությունը պետք է ունենա ISO 9001 սերտիֆիկատ, որը կարող են ստանալ միայն արտադրողները: Հայաստանում չկան համակարգիչներ արտադրողներ: Հայաստանյան ընկերությունները կոմպլեկտավորում են, ոչ թե արտադրում են համակարգիչներ: Նման կարգի պայմաններ մրցութային փաթեթում էլի կան:

Եւ բացառված չէ, որ ներկայումս մրցույթի արդյունքների ամփոփման ձգձգումը պայմանավորված լինի նրանով, որ պայմանները փորձեն հարմարեցնել մրցութային առաջարկներին, այսինքն՝ մեղմացնեն պայմանները: Բայց սա կլինի անարդարացի որոշում այն տեսակետից, որ շատ ընկերություններ մրցույթին չեն մասնակցել միայն այն պատճառով, որ պայմաններն են եղել չափազանց կոշտ: Եւ եթե պայմանները մեղմացվեին մինչեւ մրցույթը, ապա ավելի շատ ընկերություններ կմասնակցեին, եւ արդյունքը ավելի օպտիմալ կստացվեր: Այս պատմության մեջ կա մի ուշագրավ հանգամանք եւս: Ըստ հավաստի տեղեկությունների՝ մրցույթին մասնակցում են նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք պատկանում են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին, կամ՝ առնվազն գործում են նրա հովանու ներքո: Թե ինչ ազդեցություն կունենա այս հանգամանքը մրցույթի արդյունքների վրա, պարզ կդառնա միայն արդյունքների ամփոփումից հետո: Իհարկե՝ եթե այդ ամփոփումը երբեւէ տեղի ունենա:

Հայկ Գեւորգյան

Տպել
1628 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի