Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել.քաղաքացիները՝ նոր օրենքի մասին. Տեսանյութ

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումներն հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Ոմանք կարծում են, որ այս պահին չկա նման օրենքի անհրաժեշտությունը, քանի որ այն կարող է «քանդել» հայ ընտանիքները, իսկ օրենքի հեղինակները, եւ նրանց կողմնակիցները պնդում են, թե կանխարգելում են ընտանեկան բռնությունները:

Armtimes.com-ը Երեւանի փողոցներում հարցումներ է անցկացրել, ծանոթացել քաղաքացիների կարծիքին այս օրենքի վերաբերյալ: Պարզվում է, որ քաղաքացիներից շատերն անտեղյակ են օրենքից, իսկ երբ ծանոթանում են դրույթներին նշում են, որ օրենքը կարող է առիթ հանդիսանալ, որ երեխաները նույնիսկ ծնողի բղավոցի համար ոստիկանություն կանչեն:

«Մի գուցե ճիշտ է, որ մեկ ապտակի համար ոստիկանություն կանչեն, քանի որ այսօր մեր երեխաները համակարգիչներով այնքան բան են տեսնում օտար երկրներում կատարվող, որ ծնողը, որքան էլ ցանկանա չի կարող իր երեխային լավ բալիկ դարձնել: Դրա համար Ամերիկայում նույնիսկ մեկ բղավոցի համար ոստիկանություն են կանչում: Ճիշտ է, մեկ ապտակը դաստիարակչական է, բայց կարծում եմ, որ այս նոր սերունդը կանի՝ մեկ ապտակի համար ծնողին ոստիկանություն կտա, բայց մեր սերունդը չէր անի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Լենա Ալեքսանյանը:

Կա նաեւ հասարակական կարծիք, որ ընտանեկան խնդիրները պետք է մնան տան պատերի ներսում:

«Եթե ոստիկանությունն են կանչում, էլ ընտանիքը ո՞րն է: Ընտանիքը, եթե արժեքներ է կրում...ի՞նչ ոստիկանություն: Եթե ընտանիքում բռնություն կա, ապա պետք է պարզել, թե ինչն է պատճառը: Մեկ ապտակը չի կարող բռնություն համարել: Առայժմ բռնություն չեմ համարվում»,- ասում է 65-ամյա թոշակառուն:

Մեր զրուցակիցները կարծում են, որ մեկ ապտակը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ երեխային դաստիարակելու հարցում, քան`իրավապահներին դիմելը:

«Մեկ ապտակը դա զուտ դաստիարակչական է, ի՞նչ բռնության մասին է խոսքը: Յուրաքանչյուր ծնող էլ լավ գիտի, թե իր երեխայի համար որն է լավ, որը՝ ոչ: Ընդհանրապես, չի կարելի ապտակ հասցնե՞լ, եթե դա դաստիարակության համար է: Երեխա կա, որ չի հասկանում խոսքով, պետք է ապտակել»,- ասում է 21-ամյա ուսանողը:  

Այնուամենայնիվ, որոշ ծնողներ էլ մեկ ապտակը, որպես «դաստիարակչական քայլ» անվան տակ չարաշահում են երեխաներին ծեծի ենթարկելով:

«Կարելի է խոսքով դաստիարակել, ապտակով չես դաստիարակի: Օրենքը պետք է, շատ ընտանիքներում շատ են ապտակը չարաշահում, դրանից հետո երեխան էլ խոսքը չի հասկանում»,- ասում է 54-ամյա տնային տնտեսուհին:

Հետաքրքիր է, որ օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց կան մարդիկ, ովքեր մտածում են «հայավարի» եւ ասում, որ այս օրենքն արժանանալու է նախորդների ճակատագրին`չի ծառայելու նպատակին:

«Հայաստանի պայմաններում հնարավոր չի կատարյալ հետեւել այդ օրենքին, բայց ուրախ եմ, որ նման օրենք են ուզում ընդունել: Մեր հասարակության մեջ օրենքին չեն հետեւում»,- կարծում է  Իննա Դեմիրճյանը:

Մանրամասները` armtimes.com-ի տեսանյութում:

Տպել
4690 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)