Ծառուկյանը չէ՞ր լիազորել ճեպազրույցին ներկայանալու. ուր էին ԲՀԿ-ական պատգամավորները

Երեկ`հոկտեմբերի 9-ին, ԱԺ հերթական քառօրյա լիագումար նիստից հետո տեղի ունեցավ քաղաքական խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողների հարցերին պատասխանելու ներկայացել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Ելք»-ը, իսկ  «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները վերջին պահին չեկան, թեեւ ԱԺ լրատվության աշխատակցուհին, որը վարում էր ճեպազրույցը, նշեց, որ բոլոր ուժերը գալու են:

Այսօր Armtimes.com-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ճշտեց նրանց բացակայության պատճառը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարցից կտրուկ հրաժարվեց, թեեւ ճեպազրույցներին նա է ներկայանում: Վերջինս առաջարկեց պատասխանը ստանալ ԲՀԿ մամուլի խոսնակից, բայց լրատվության պատասխանատուն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ armtimes.com-ին փոխանցեց, որ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա:

«Ճիշտն ասած, ես քաղաքում չեմ եղել, եւ առիթ չի եղել խոսել խմբակցության քարտուղարի հետ: Փորձեք Էնֆիաջյան Վահեից պարզել»,- Տոնոյանն էլ իր հերթին այսպես փորձեց հարցը իրենից վանել:

«Բացառվում է, որ խմբակցության ղեկավարի կողմից նման որոշում լինի: Նախկինում էլ է եղել, որ խմբակցության պատգամավորները չեն ներկայացել ճեպազրույցների: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա»,- ասաց Իվետա Տոնոյանը, երբ հետաքրքրվեցին, թե գուցե Գագիկ Ծառուկյանը թույլ չի տվել մասնակցել ճեպազրույցին:

Ծառուկյանական թեւի պատգամավորների այս պահվածքին զուգահեռ` նշենք, որ վերջիններս վերջին շրջանում ավելի քչախոս են դարձել: Այլեւս հարկ չեն համարում քննադատել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա կառավարության աշխատանքը: Նրանք ժլատ էին նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկումների ժամանակ կարծիք հայտնելուց:

Տպել
3495 դիտում

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

Ես համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ. Արարատ Միրզոյան

Կառավարությունն ԸՕ-ի նախագիծն այնպես է բերում, որ ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց. Վիգեն Սարգսյան

Մայքլ Ջեքսոն՝ Արամ Խաչատրյանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորովի

Շարունակենք միմյանց հետ համագործակցել. Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ