Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում այցելել է ՀՕՊ համալիրների արտադրական կենտրոն

11/10/2017 schedule11:28

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսում այցելել է ռազմական բնույթի գիտաարտադրական համալիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Զաքիր Հասանովին ներկայացվել են համալիրում մշակված եւ արտադրվող հակաօդային պաշտպանության համալիրներ, ինչպես նաեւ այլ նշանակության, կիրառման եւ զորքի ղեկավարման միջոցներ»,- նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Բելառուսը պայմանավորվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման շուրջ: Բելառուսի նախագահն ընդունել է պաշտպանության նախարարին, ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունների եղբայրական բնույթը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է` Ադրբեջանի նախագահը դժվարին պահերին միշտ թիկունք է եղել բելառուսական պետությանը:

«Մենք այդ ամենը շատ լավ հիշում ենք եւ պատրաստ ենք, եթե ինչ-որ բան կարող ենք անել Ադրբեջանի համար, անել ամեն ինչ, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգության մեջ, պետությունը զարգանա: Չեմ ուզում ոչ ոքի առջեւ արդարանալ, թե ինչ բնույթ է կրում մեր համագործակցությունը: Ցանկանում եմ միայն մի բան ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձեւ: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, եւ իրավունք ունենք կանխորոշելու համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի շնչին, մեր պետությունների հարցումներին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Տպել
681 դիտում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

Չենք մտել ու չենք մտնելու անօրինական գործարքի մեջ որեւէ քաղաքական ուժի հետ. «Սանիթեք»

Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են

Իլ-20-ի կործանման էխոն. Մոսկվայում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել

Ֆորպոստ. «ՌԱՕ ԵԷՍ»-ի սիրելիները

Կնիկ է ուզում, բեղուն է ուզում, մի քանի հատ է ուզում

Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով են անու՞մ. քննարկում

«Կրեդիտ Սերվիս».  երկար սպասված դատավճիռ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում