«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել

11/10/2017 schedule12:22

«Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթած Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Սեպտեմբերի 24-ին անցկացված մրցույթից հետո թագի հովանավորի՝ «Արտյոմս» ընկերության հետ տարաձայնություն էր առաջացել, քանի որ հաղթողին հայտարարելիս իրենց անունը չէր հնչեցվել: Մրցույթի ղեկավարներն էլ որոշել էին ետ տալ թագը հովանավորին: Հետագայում կողմերը բանակցել են թագը հաղթողին վերադարձնելու շուրջ, սակայն համաձայնության չեն եկել:

«Հայտարարությունը չարվեց, եւ մենք որոշեցինք գովազդային գերի չդառնալ, քանի որ նրանց պահանջները շատ մեծ էին: Հետո իմանալով տեղի ունեցածի մասին՝ Ֆրանսիայից հաղթողին համարժեք թագ ուղարկեցին: Իրենք խնդրել են, որ չմեկնաբանենք իրենց մասին, կարծում եմ՝ ընկերություն է: Առհասարակ ասեմ, որ սփյուռքը շատ դրական է արձագանքել մրցույթին: Ովքեր թերություններ էին նկատել առաջարկեցին օգնել»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը: Մյուս տարի նույնպես մրցույթ է լինելու, սակայն մի փոքր ավելի շուտ, այլ ոչ թե աշնանը:

«Մայիս-հունիս ամիսներին կլինի, քանի որ ամռանը շատ դժվար է աշխատել: Եվ հետո աշնանը շատ միջազգային մրցույթներ կան, եւ դրանց չենք հասցնում մասնակցել: Ավելի լավ է՝ գարնանն անենք, որ ավելի շատ միջազգային մրցույթների կարողանանք մասնակցել նաեւ վիցե միսսերի հետ»,- ասաց նա:

«Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանն այս շրջանում պատրաստվում է Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2017»-ին: Մեկնելու է հոկտեմբերի 18-ին, եզրափակիչը լինելու է նոյեմբերի 18-ին:

Տպել
1712 դիտում

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

Պնախարարը մասնակցել է ցուցահանդեսի. հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրությանը

Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

Չեղարկել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Վարուժան Ավետիսյանի հոդվածը, մաս 3

Օլիմպիադա-2018. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում օլիմպիական եռուզեռ է. ֆոտոշարք

Ասուլիս առանց Սերժ Սարգսյանի. կարող է կարդալ այն, ինչ չի ուզում լսել

Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության լոգոտիպի մրցույթ. հաղթողը 2 մլն կստանա

«Բագրատտուրի» սեփականատիրոջը տրանսպորտի նախարարությունը տուգանել է

Սրահը գազով տաքացնող ավտոբուսի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Շանթի ընկեր Վարդան Վարդանյանն ազատ չի արձակվի. Արտուշ Գաբրիելյանը մերժել է դիմումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջղեկ մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

Հասմիկ Շիրոյանին երկրպագուներն են խորհուրդ տվել մասնակցել «Դեպի եվրատեսիլին»

Արա Բաբլոյանն ու Հունաստանի ԱԳՆ տեղակալը խոսել են հայ-հունական բարեկամության մասին