Արիստակեսյանը պնդում էր, որ կօգտագործի բոլոր միջոցները մրցույթը խանգարելու համար. փաստաբան

11/10/2017 schedule14:43

«Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը եւ նրա փաստաբան Դավիթ Ասատրյանը պնդում են, որ «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի մեղադրանքները միայն «Միսս Արմենիա» մրցույթն ու դրա ղեկավարին վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք փորձեցին պարզաբանումներ մտցնել «Միսս Արմենիա 2017»-ի վերաբերյալ որոշ հարցերի շուրջ, որոնք վերջերս Արիստակեսյանը բարձրաձայնել էր: Նախ՝ նրանք անդրադարձան մինչեւ մրցույթի կազմակերպումն Արիստակեսյանի հետ ունեցած բանակցություններին:

«Նրա հետ բանակցելը դիտարկեցինք, քանի որ փորձ ուներ բնագավառում: Եղան առաջարկություններ, սակայն իրականություն չդարձան, քանի որ նրա պահանջները շատ բարձր էին: Որոշում կայացվեց սեփական նախաձեռնությամբ կազմակերպել մրցույթը՝ «Համահայկական գեղեցկության մրցույթ» անվանումով: Արիստակեսյանը սկզբնապես պնդում էր, որ կօգտագործի բոլոր միջոցները խոչընդոտելու համար: Իսկապես խոչընդոտների հանդիպեցինք, եւ դրանք առաջացել են ոչ թե իրավական հիմքի վրա, այլ որպեսզի հասարակության մեջ մինչեւ մրցույթը, եւ դրանից հետո բացասական վերաբերմունք առաջանա կազմակերպության, ինչպես նաեւ Գոհար Հարությունյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ Արիստակեսյանը ասել էր, որ «Միսս Հայաստան, Միսս Արմենիա», «Միսս Արմենիա դիասպորա»/«Միսս Արմենիա սփյուռքը» ապրանքային նշանները պատկանում են իրեն: Նա նշում էր, որ դատարանն արգելել է Գոհար Հարությունյանին օգտագործել դրանք, եւ ըստ նրա՝ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած մրցույթի եզրափակչում «Միսս Արմենիա» անվանումն օգտագործելն օրենքի խախտում էր:

«Մեր կազմակերպության անունն է «Միսս Արմենիա», կազմակերպությունը գրանցված է, կա վարչական ակտ, ըստ որի, իրավունք ունենք մեր անվանումը լիարժեք օգտագործելու: Կազմակերպության անունը «Միսս Արմենիա» է հայերեն եւ անգլերեն տառերով, դրանք պատկանում են մեզ, ինչպես նաեւ թարգմանությունները: Այդ դատական ակտը, որ կայացվել է արգելելու վերաբերյալ, վերջնական չէ: Իրականում մի փոքր խեղաթյուրված է ներկայացվում, դա քննարկման փուլում է»,- ասաց Ասատրյանը՝ ավելացնելով, որ դատական գործերում կա Արիստակեսյանի կողմից ներկայացված միայն «Միսս Հայաստան, Միսս Արմենիա» անվանման իրավունքների վերաբերյալ փաստաթուղթ:

Գոհար Հարությունյանը նշեց, որ Արիստակեսյանը մրցույթի համար խնդիրներ ստեղծելու իր նպատակին ինչ-որ առումով հասել է: Կազմակերպչական հարցերում բավականին բացեր են եղել, քանի որ աղմուկի պատճառով որոշ հովանավորներ հրաժարվել են համագործակցել: Անհանգստություն է եղել մասնակիցների մոտ:

«Բարձրացված աղմուկը կազմակերպչական աշխատանքներին մեծ վնաս հասցրեց: Որոշ հովանավորներ, որոնք նախապես պատրաստ էին ներդրումներ անել, հետ կանգնեցին: Սփյուռքից եկող աղջիկներն էլ մտավախություն ունեին, անընդհատ հարցեր էին տալիս, մտածում էին՝ գուցե գան, ու մրցույթը չլինի»,- ասաց նա:

Գոհար Հարությունյանը նաեւ անդրադարձավ մրցույթի չափանիշների վերաբերյալ Արիստակեսյանի պնդումներին: Վերջինս նշում էր, որ գեղեցկության մրցույթը պարտադրում է ունենալ 90.60.90 չափանիշներին համապատասխանող կազմվածք, կոշիկները պետք է լինեն միայն 7 սմ բարձրության, իսկ լողազգեստները՝ միանման: Գոհար Հարությունյանը նշեց, որ նշված չափանիշները վաղուց հնացած են համարվում, եւ միջազգային ասպարեզում չեն կիրառվում: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատության ենթարկված աղջիկների մասնակցությանը, ապա Գոհարն ասաց, որ նման միայն 1 աղջիկ է եղել: Նա խոստովանել է, որ քթի վիրահատություն է արել:

Գոհար Հարությունյանը պատրաստվում է շարունակել իր գործունեությունը: «Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանը շուտով կմասնակցի «Միսս աշխարհ 2017»-ին: Հաջորդ տարի մայիս-հունիսին էլ տեղի կունենա «Միսս Արմնեիա 2018»-ը:

Տպել
2804 դիտում

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը