Զինադադար. «ԱրմենՏելը» ուզում է ԲԲԸ դառնալ

11/10/2017 schedule16:31

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 9-ի համարում

Ըստ արդարադատության նախարարի՝ մինչեւ 2005թ. 2-րդ կեսը ՀՀ բջջային կապի ոլորտը 2-րդ գործող օպերատոր կունենա: Երեկվա ասուլիսը նվիրված էր «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը եւս 2 շաբաթով հետաձգելուն: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ դեռեւս մի շարք չճշտված հարցեր կան, ուստի վերջնական համաձայնության համար լրացուցիչ ժամանակ է պետք:  Նախարարը հրաժարվեց մանրամասնել՝ ասելով միայն, որ բանակցային գործընթացը հաջող է ընթանում: Ըստ նրա՝ արծարծվում են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող առկա եւ հնարավոր հարցերը: «Բոլոր վիճելի հարցերը փորձում ենք լուծել, որ հետագայում կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ դատական վեճերը հնարավորինս բացառվեն»,- ասաց նա:

Այսպիսով, բանակցությունների արդյունքում կնքվելիք փաստաթղթով՝ ՀՀ կապի համակարգը փաստացի նոր իրավիճակում կհայտնվի: Իսկ թե ինչ նոր վիճակ կլինի, եւ ձեռքբերվելիք պայմավորվածությունները որքանով կնպաստեն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, այդ փոփոխությունների արդյունքում «ԱրմենՏելը» կարող է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն: Երեկ Հարությունյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընթացակարգով է դա հնարավոր: Ըստ նրա՝ այդ խնդիրը ընկերության բաժնետերերի իրավասության հարց է, այսինքն, եթե բաժնետերերը որոշեն «ԱրմենՏելը» դարձնել ԲԲԸ, առանց դժվարության կարող են դա անել:

Հայտնի է, որ «ԱրմենՏելի» բաժնեմասի 90%-ը պատկանում է հունական OTE-ին, իսկ 10%-ը՝ ՀՀ կառավարությանը: Նախարարը հաստատեց, որ նման բախշվածության պայմաններում ընկերությունը բաց բաժնետիրական դարձնելու հարցում կառավարության դիրքորոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ: Իսկ ինչ կփոխվի, եթե «ԱրմենՏելը» ԲԲԸ դառնա: Բանն այն է, որ վերջին 3 տարիներին OTE-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է «ԱրմենՏելի» իրեն պատկանող բաժնեմասը վաճառելու մասին, բայց չի կարողացել իրեն ցանկալի գնով գնորդ գտնել: Ենթադրվում է, որ դրա պատճառն այն է, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնման պայմանագրով բաժնետոմսերը 3-րդ կողմին վաճառելու դեպքում անհրաժեշտ է ՀՀ կառավարության համաձայնությունը:

Իսկ ԲԲԸ դառնալու դեպքում OTE-ն կարող է «ԱրմենՏելի» բաժնետոմսերը միջազգային բորսայում վաճառել: Այսինքն՝ շրջանցել կառավարությանը. բայց այս դեպքում բաժնետոմսերը մեկ ընկերության ձեռքում չեն կուտակվի, եւ ընկերությունը կունենա բազմաթիվ բաժնետերեր: Իսկ քանի որ նման պայմաններում որոշ օտարերկրյա ընկերություններ «ԱրմենՏելի», ասենք, 5 կամ 10%-ը քաղաքական նկատառումներով կցանկանան գնել, ուստի  OTE-ն կարող է իր ակնկալած 230 մլն դոլարից կրկնակի ավել գումար հավաքագրել: Ըստ որոշ լուրերի` OTE-ն հենց դա էլ պատրաստվում է անել, իսկ ներկա զինադադարը պայմանավորված է ընկերության ֆինանսական վիճակով, որն անհրաժեշտ է կարգի բերել ԲԲԸ դառնալուց առաջ:

Վահագն Հովակիմյան

Տպել
1197 դիտում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)