Թուրքիայում հայկական թեմայով «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

11/10/2017 schedule22:49

Թուրքիայում հայկական թեմայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից, հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը, գրում է ermenihaber.am-ը:

Գյունեշի խոսքով՝ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով: Ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն են ուղեկցվել խնդիրներով: 

Գյունեշը այս վերաբերմունքը գրաքննության հետ է համեմատել՝ նշելով, թե տարբերություն չկա ով է խոչընդոտում ֆիլմի ցուցադրությանը՝ պետությունը, թե կինոթատրոնը: «Արդյունքը նույն է: Հարցի էությունը գրաքննությունն է, երբ թույլ չեն տալիս, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվի: Իսկ թե դա ով է անում, բացարձակապես կարևոր չէ»,- նշել է ռեժիսորը:

Ռեժիսորը դժգոհել է, որը ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի, այնինչ ֆիլմը պետք է ցուցադրվեր ամենաքիչը 300 կինոթատրոնում: Նա նաև անդրադարձել է այս թեմայի վերաբերյալ Թուրքիայի հասարակության անտեղյակության խնդրին՝ նշելով, որ հարցի մասին գիտելիքներ ունեն միայն նրանք, ովքեր պատմություն են ուսումնասիրում:

Գյունեշը հայտնել է, որ ֆիլմի համար մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարել, և փորձել են դրանց հիման վրա ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել 102 տարի առաջ:Օրինակ, ինչպես է Օսմանյան պետությունը աղքատության պայմաններում 256 միլիոն քուրուշ ծախսել հայերի տեղահանությունը կազմակերպելու համար:

«Եթե պետությունը նպատակ ունի ինչ-որ ցեղի ոչնչացնել, այդքան գումար ծախսելու կարիք չունի: Պետությունը ծրագիր է մշակել, օրենքներ ու կանոնակարգեր է հաստատել և հայտարարել՝ նրանք, ովքեր չեն գործի այդ օրենքների համապատասխան, կպատժվեն: Անվտանգության նկատառումներով մարդիկ Օսմանյան կայսրության մի հատվածից մի այլ հատված են տեղափոխվել, մեկը՝ գնացքով, մյուսը՝ էշով: Մենք էլ ցանկացել ենք ցույց տալ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այդ տեղափոխման ընթացքում»:

Ֆիլմի ռեժիսորը ընդգծել է, որի «Քարավան 2015»-ը նկարահանելու որոշումը կայացրել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետության շրջանում 1915-ի վերաբերյալ հղած ուղերձից հետո:

Նրա խոսքերով՝ ֆիլմը ստեղծվել է «արդար հիշողության» (Թուրքիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանություն ժխտողական քաղաքականության նոր դրսևորումները ի ցույց դնող արտահայտություն է, որի նպատակն է շեշտել, որ 1915-ին հավասարապես տառապել են և թուրքերը, և հայերը-խմբ.) գաղափարի հիման վրա:

Տպել
19250 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ