Հայաստանում կարագը հնարավոր է շարունակի թանկանալ. ՏՄՊՊՀ

12/10/2017 schedule15:15

Կարագի թանկացման գործընթացը սկսվել է դեռեւս նախորդ տարվա մայիսից, սակայն այն դեռեւս ընթացքի մեջ է, եւ հնարավոր է՝ թանկացումը շարունակվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանրային խորհրդում կայացած քննարկման ժամանակ նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը, հայտնում է news.am-ը:

Նա ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաեւ բենզինի շուկաներում: Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի՝ մասնավորապես Նորզելանդական կարագի գների բարձրացմամբ:

Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարեւորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու եւ այդ ոլորտը հետեւողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը: 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման եւ ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի եւ վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետեւանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթեւացման ուղիները եւ, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երեւույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը:

Տպել
5237 դիտում

Մանվել Գրիգորյանի գործով կան այլ կասկածյալներ եւս. գլխավոր դատախազ

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

Ռոբերտ Քոչարյանը չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան. Սողոմոնյան

Ծառուկյանը դեմ է իր որդուն զինծառայությունից տարկետում տալու իրավունքին

Մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող

Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Հայաստանը Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել. զեկույց

Մալդինին, Գիգսը, Կրեսպոն եւ մյուս լեգենդար ֆուտբոլիստները բոլորին հրավիրում են Երեւան

Ժնեւում այսօր մեկնարկել է ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը

Թուրքիան 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է ստանալու ԱՄՆ-ից

էսքանից հետո հլը բերանները շաղ են տալիս, թե ճիշտ են կառավարել. թու՜ ձեր կերածին. Գ.Փայտյան

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը բավարարվեց. դեմ էին երեքը

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ազատել իր որդուն զինծառայությունի՞ց. պարզաբանում

Դոլարով միլիոնատեր նախարարները ի՞նչ մոտիվացիա ունեին 500 հազար դրամով աշխատելու. Մարուքյան

Փոխգնդապետը կաշառք է պահանջել զորամասի տարածքում խանութ-թեյարանի գործունեության համար. ՔԿ

Եղանակը ՀՀ-ում. առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հրաձգություն Շվեդիայում. զոհերի թիվը հասել է երեքի

Ոստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ)

Հակառակորդի կողմից խոցվել է Արցախի ՊԲ անօդաչու թռչող սարք. ԱՀ ՊԲ

Մխիթարյանն Էմերիի անձեռնմխելի ֆուտբոլիստներից է