ԴԱՀԿ աշխատակիցն արգելանք է դրել գոյություն չունեցող ու մաս-մաս վաճառած ավտոմեքենային վրա

12/10/2017 schedule15:20

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչեւ 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել եւ վաճառել է բանկում գրավադրված`1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետեւ, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված եւ վաճառված «Ford transit»-ը գույքագրելու եւ արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես,  պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ եւ անձնային կեղծ տվյալներ, որի հետեւանքով չի բռնագանձվել կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում եւս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:    

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1285 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան