ՌԴ-ն Հայաստանին 100 մլն դոլարի վարկ կտա սպառազինություն գնելու համար

12/10/2017 schedule16:04

Հայաստանը Ռուսաստանից հերթական վարկը կվերցնի սպառազինություն գնելու համար: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում: Հարցը չզեկուցվող է եղել, այսինքն՝ չի հնչել կառավարության նիստում: Կառավարությունը հավանության է արժանացրել ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած՝ պետական արտահանման վարկին համաձայնագրին:

Վարկի գումարը 100 միլիոն դոլար է: Այն տրամադրվելու է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով եւ 20 տարի ժամկետով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա Հայաստանի պաշտպանության նախարարության եւ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջեւ կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման եւ տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների եւ այլ հարցերի վերաբերյալ:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համանման համաձայնագիր կնքվել է 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին եւ դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:

Տպել
1879 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ