Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:

Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Առաջակվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքներին տրանսպորտային սպասարկմամբ ապահովմամբ: Նախարարությունը պարզել է, որ տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով: «Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց»,- ասված է որոշման նախագծում:

Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում՝ գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Պարզաբանելով առաջարկվող փոփոխությունը՝ նախարարը կառավարության նիստում ասաց, որ խոշորացված համայնքն ինքն է կազմակերպում մրցույթ, իսկ միջմարզայինի դեպքում մրցույթն իրականացնում է կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մեկնաբանելով առաջարկվող փոփոխությունն ասաց. «Մենք ստեղծում ենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որը  մենք ուզում ենք առաջարկել: Տրանսպորտային ցանցը մենք ենք ուզում առաջարկել, որ այնպես չլինի, որ բնակավայրերը դուրս մնան մեր քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերը համախմբում ենք, որպեսզի բիզնեսի համար դառնա շահավետ: Եվ նաեւ նախատեսում ենք ցանցը տրամաբանական կառուցելուց հետո երկարատեւ պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատեւ աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի եւ այլն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:

«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:

Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում:

Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:

Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները:

Տպել
7532 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է