Գիտափորձ. գտնված է խորհրդարանի օգգ-ն

12/10/2017 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

Այս օրերին, երբ խորհրդարանը բաժանվել է երկու ճակատի՝ 100 տոկոսանոց համամասնականի եւ մեծամասնական ընտրակարգի կողմնակիցների, «Ժողպատգամավոր» խմբի անդամ, մասնագիտությամբ ինժեներ Լյովա Խաչատրյանը գիտական հաշվարկ է արել ու պարզել խորհրդարանում ներկայացված խումբ-խմբակցությունների օգտակար գործողության գործակիցը։ Այդ ուսումնասիրությունը պատգամավորին անհրաժեշտ էր՝ հասկանալու համար, թե ցանկացած խմբակցությունից կոնկրետ քանի պատգամավոր է զբաղվում օրենսդրական գործունեությամբ, քանիսը՝ մեծամասնական տարածքների խնդիրներով: Եւ, ըստ այդմ,  ինչպե՞ս պետք է արդարաբար բաժանել համամասնական-մեծամասնական տեղերը։

Եւ այսպես, ըստ Լյովա Խաչատրյանի կատարած հետազոտության, որն առաջիկա օրերին կներկայացվի նաեւ խորհրդարանին, ՀՅԴ 11 պատգամավորից ընդամենը յոթն են զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ. այսինքն՝ դաշնակցության օրինաստեղծ գործունեության օգտակար գործողության գործակիցը կազմում է 77 տոկոս։ Իսկ տարածքների խնդիրներով ՀՅԴ-ում զբաղվում է մեկ պատգամավոր, որը կազմում է 11,5 տոկոս։

«Ազգային միաբանություն» խմբակցության օրինաստեղծ աշխատանքի օգգ-ն 54 տոկոս է, քանզի այդ խմբակցության 9 պատգամավորից ընդամենը 6-ն են զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ։ Եւս մեկ պատգամավոր զբաղվում է տարածքներով, որը կազմում է 11 տոկոս։ 

ՄԱԿ-ի 6 պատգամավորից օրինաստեղծ գործունեությամբ զբաղվում է 2 պատգամավոր, որը կազմում է այդ խմբակցության խորհրդարանական ներկայության ընդամենը 33 տոկոսը, իսկ տարածքներով զբաղվում է այդ խմբակցության պատգամավորների 16 տոկոսը, այսինքն՝ մեկ պատգամավոր։

ՀՀԿ խմբակցության 39 անդամից 16-ը զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ, որը կազմում է 41 տոկոս, իսկ խմբակցության 20 անդամ ներկայացնում է տարածքները, որը կազմում է 47,5 տոկոս։

«Օրինաց երկրի» 20 պատգամավորից, ըստ Լյովա Խաչատրյանի, ընդամենը 5-ն են զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ, որը կազմում է  25 տոկոս, իսկ տարածքները ներկայացնում է տասը պատգամավոր, այսինքն՝ խմբակցության 50 տոկոսը։

«Արդարություն» խմբակցության 14 անդամից 10-ը զբաղվում են օրինաստեղծ գործունեությամբ, որը կազմում է 70 տոկոս, մեկ պատգամավոր է, որը հավասարազոր է 10 տոկոսի,  զբաղվում տարածքների խնդիրներով։

«Ժողպատգամավոր» խմբի 16 անդամից  5-ն են միայն զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ, որը կազմում է 31 տոկոս, իսկ բոլոր 16-ն էլ ներկայացնում են տարածքները, այսինքն՝ խմբի 100 տոկոսը զբաղվում է տարածքների խնդիրներով։ 

Անկախ պատգամավորների 20 տոկոսը զբաղվում է օրինաստեղծ գործունեությամբ, իսկ 80 տոկոսը՝ տարածքների խնդիրներով։

Այսպիսով, գումարելով պայմանականորեն վերին եւ ներքին անվանված պալատների աշխատանքի օգգ-ն, Լյովա Խաչատրյանը ստացել է նաեւ խումբ-խմբակցությունների ընդհանրական օգգ-ն. ՀՅԴ-ի դեպքում՝ կազմում է 88,5 տոկոս, «ԱՄ»-ի դեպքում՝ օգգ-ն 65 տոկոս է, ՄԱԿ-ի օգգ-ն 49 տոկոս է, ՀՀԿ-ինը՝ 71,  ՕԵԿ-ինը՝ 75, «Արդարություն» խմբակցությանը՝ 80 տոկոս, անկախ պատգամավորներինը՝ 100 տոկոս, իսկ «Ժողպատգամավորինը»՝ 131 տոկոս։    

Իր գիտական նշյալ վերլուծությունը պատգամավորին հիմք է տալիս հայտարարելու. «Եթե մենք համապատասխան վերլուծություն ենք անում եւ այդ կոնտեքստում դիտարկում ենք 100 տոկոսանոց համամասնականի գնալու տարբերակը, ստացվում է, որ օրենսդիր գործունեությամբ զբաղվում է պատգամավորների մոտ  46 տոկոսը, իսկ մնացած 44 տոկոսի դեպքում խորհրդարան են գալու մարդիկ, որոնք ո՛չ օրինաստեղծ գործունեությամբ են զբաղվելու, ո՛չ էլ լուծելու են  տարածքների խնդիրները։ Ու այդ դեպքում մենք ունենալու ենք թեւերը կտրած խորհրդարան։ Այսօր, երբ ձեւավորված չէ քաղաքական էլիտան, փորձել պակասեցնել մեծամասնականի տեղերը, դա բերելու է ամենաայլանդակ երեւույթների, եւ մենք պաշտոնական հիմքերի վրա ենք դնելու պատգամավորական տեղի համար սահմանած ստվերային աճուրդը։ 100 տոկոսանոց համամասնականի գնալն այսօր ոչ մի գիտական հիմնավորում չունի»-, ասում է գիտական վերլուծություն կատարած «Ժողպատգամավոր» խմբի անդամը։

Իսկ եթե, այդուհանդերձ, համամասնականի կողմնակիցները համառորեն չեն ուզենա իրենց կողքին նստած տեսնել մեծամասնականով ընտրված պատգամավորների, Լյովա Խաչատրյանն այդ հարթության վրա եւս ուսումնասիրություն կատարել է, որը նույնպես ներկայացնելու է խորհրդարանին։ Նա առաջարկում է անցնել ներքին եւ վերին պալատների սիստեմին, եւ ըստ հանրապետության մարզերի բնակչության՝ սահմանել է ՀՀ ներքին եւ վերին պալատներում անհրաժեշտ պատգամավորների թիվը։ Ըստ նրա՝ վերին պալատում, որը զբաղվելու է տարածքների հիմնահարցերով, անհրաժեշտ է ընդամենը 45 պատգամավոր. նույնքան  պատգամավոր էլ անհրաժեշտ է օրենսդրական աշխատանքով զբաղվող ներքին պալատի համար։

«90 պատգամավոր ներքին եւ վերին պալատներում Հայաստանի համար լիուլի բավարար է։ Ահա սա կլինի այն ռադիկալ փոփոխությունը, որը իրապես կունենա բարձր օգտակար գործողության գործակից։ Արդյունքում, մենք 30 տոկոսով կխնայենք կռիշ բռնողների եւ հավայի խոսացողների թիվը»,- հայտարարում է ԱԺ-ի վրա գիտափորձ անցկացրած պատգամավորը։ Հակառակ պարագայում՝ եթե կուսակցությունները ոտքը մի կոշիկի մեջ կդնեն ու կպնդեն 100 տոկոսանոց համամասնականի անցնելու տարբերակը, «Ժողպատգամավոր» խմբի անդամը տեղեկացնում է, որ իրենցից յուրաքանչյուրը ստեղծելու է կուսակցություն, որի անունը անպայմանորեն դնելու է «Կուսակցություն՝ խորհրդարան անցնելու համար», ու հաստատ գալու են խորհրդարան։  Ինչեւէ, իր գիտական վերլուծությունն առաջիկա օրերին Լյովա Խաչատրյանը կներկայացնի խորհրդարանին՝ «Ընտրական օրենսգրքի» առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրանք հաշվի առնելու համար։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2044 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա