Բեսպրեդել. եկան, բռնին, սատկացրին

12/10/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

Հոկտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ուղիղ ժամը մեկին ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի կողմից աղիողորմ ճիչեր էին լսվում: Մի խումբ մարդիկ, բառիս բուն իմաստով, շանսատակ էին անում մի ուրիշ մարդու, եւ որ կարեւոր է՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի մուտքից ընդամենը հինգ մետր հեռավորության վրա: Ծեծվողը, իր գլխին տարափի նման թափվող հարվածներին եւ Կենտրոնի ոստիկանության բաժնին հարակից շենքերի բնակչությանն ի լուր տեղացող ամենավերջին հայհոյանքներին ի պատասխան, հասցնում էր արտասանել միայն. «Ես Ավետիսյան Ալիկի հարազատ ախպերն եմ»: Այս  կիսագիտակից նախադասությունը, սակայն, ոչ մի կերպ չէր ազդում ջարդարարների եւ որ կարեւոր է՝ տեսարանին  ականատես Կենտրոնի բաժնի ոստիկանների վրա, որոնք ծեծվողի շուրջբոլորը բռնած՝ անտարբեր հայացքներով հետեւում էին, թե ինչպես են ՀՀ մի խումբ քաղաքացիներ շանսատակ անում ՀՀ մեկ ուրիշ քաղաքացու:

Քիչ անց պարզ դարձավ, որ ծեծողները ծեծվողին «քացով» խփելով, գետնին քարշ տալով՝ ինչ-որ տեղ են տանում: Ու քանի որ ծեծվողը բռնվում էր մոտակա խողովակներից, ավտոմեքենաներից (ծեծողների խմբի ղեկավարը ծեծվողի` փրկվելու հուսահատ փորձերը որակեց որպես թուլամորթություն. «Արա, ստեղ մարդ չկա, վայ ես քո մաման...» եւ այլն, եւ այլն, գոռում էր նա՝ ի լուր մոտակա շենքի պատշգամբներից կախված մարդկանց): «Ուժեղ տղերքը» դժվարությամբ էին ծեծվողին գլորում  գետնի վրայով: Ի վերջո՝ «ուժեղ տղերքից» մեկը նրան՝ այդ արդեն կիսամեռ քաղաքացուն գրկեց եւ տարավ դեպի մոտակայքում կայանած ավտոմեքենաները: Այդ ավտոմեքենաների դիրքը խոսուն էր. կենտրոնում կանգնած էր մի սպիտակ ավտոմեքենա, ըստ ամենայնի՝ «Ժիգուլի», որը շրջափակված էր մի քանի այլ մեքենաներով: Ասել է թե՝ սեւ ջիփը, մուգ գույնի «099»-ը եւ սպիտակ «Նիվան» շուրջկալել էին «Ժիգուլին», որն, ինչպես հետո պարզվեց, ծեծվողի մեքենան էր:

Հետագայում ականատեսները պատմեցին, թե այդ ամենը ինչպես է տեղի ունեցել: «Ժիգուլին» փորձել է խույս տալ իր ետեւից «լարված» մեքենաներից եւ հայտնվել է դեպի Կենտրոնի ոստիկանություն տանող նրբանցքում: Այստեղ նրան հետապնդողներին հաջողվել է շուրջկալել իրենց զոհին, քանի որ մեքենաներից երկուսը նրան հետապնդել են Պարոնյան փողոցից դեպի Իսրայելյան փողոց, իսկ մեկը Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով է մտել եւ Իսրայելյան փողոցում փակել «ճողոպրող» «Ժիգուլիի» ճանապարհը: Տեսնելով, որ ինքը շրջապատման մեջ է՝ ծեծվողը թողել է մեքենան եւ փախել դեպի Կենտրոնի ոստիկանություն` ըստ ամենայնի օգնության խնդրանքով: Նա մուտք է գործել ոստիկանություն, այնտեղ մնացել մի երեք-չորս րոպե, բայց նրան հետապնդողները «շատ ուժեղ» տղերք են եղել: Մտել են ոստիկանության բաժին, նրան անձնակազմի աչքի առաջ շանսատակ անելով դուրս բերել բաժնից եւ ծեծը շարունակել ոստիկանության մուտքի մոտ:

Հետո արդեն կիսամեռ զոհին գցել են մեքենայի մեջ եւ տարել  անհայտ ուղղությամբ: Այս ընթացքում Կենտրոնի ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել: Ավելին, նրանցից շատերը «ուժեղ տղերքին» ուղեկցել են մինչեւ կիսամեռին մեքենայի մեջ գցելը ու վերադարձել «օրենքի պաշտպանի» իրենց աշխատանքին՝ այնպես, կարծես ֆուտբոլից էին վերադառնում, կամ էլ՝ թեթեւ ատլետիկայի առաջնությունից: Ի դեպ, մեր թղթակիցը հասցրել էր գրել «ուժեղ տղերքի» մեքենաների համարները, որոնք իրենց տերերի պես ուժեղ են եղել: Զորահանդեսի հրամանատարի մեքենան սեւ գույնի ջիփ է եղել` «Լեքսուս» կամ «Տոյոտա»` «800LS08» համարանիշով: Նրան օգնում էին մուգ գույնի «099» «65UL075» համարանիշով եւ սպիտակ «Նիվա», որի համարանիշից ականատեսները հիշել են հետեւյալը՝ «001??06»: 

Հ.Գ. Կենտրոնի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանը «ո՞նց ես» շատ սովորական հարցին պատասխանում է օրիգինալ` «ուժեղ», չկոնկրետացնելով` ուժեղ ի՛նչ: Եթե Թամամյանը  նկատի ունի իր ուժեղ լինելը, նա ըստ ամենայնի՝ «Սամի, սամի» մուլտիկը չի տեսել: Իսկ այդ մուլտիկում ասվում է` մի ասա, որ ուժեղ ես, կհանդիպես ավելի ուժեղի:

Հ.Գ. - 2 - ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով այս իրավիճակը, կասեր, որ ծեծված մարդու մեջքին գրված չի եղել, որ ինքը մարդ է, դրա համար էլ արժանացել է նման ճակատագրի: 

Հ.Գ. -3 - ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից վերը նշված դեպքի կապակցությամբ մեզ հայտնեցին հետեւյալը. «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1976թ. ծնված Անուշավան Զարգարյանը, որը բնակվում է Քանաքեռի 1 փողոցի 23 տուն հասցեում: Հիվանդանոցում վերջինս հայտնել է, որ նույն օրը ժամը 00.30-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի մոտ «Վազ 2121» («Նիվա») մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկել իրեն: Ընթանում է հետաքննություն»: Այս տեղեկության մեջ ինչն է հետաքրքիրը. փաստորեն, ոստիկանությունը դեպքի մասին պաշտոնապես տեղեկացել է հիվանդանոցից՝ վերը նշված անձի ծեծի ենթարկվելուց եւ նրա առեւանգումից շուրջ երկուսուկես ժամ անց: Բանն այն է, որ Իսրայելյան 37 շենքի բնակիչներից մեկը պնդում է, որ ծեծի ընթացքում ինքն անձամբ է զանգահարել «1-02» եւ հայտնել դեպքի մասին: Այսինքն, սիրելի հայրենակիցներ, ձեր տան վրա կարող են հարձակվել, դուք կարող եք զանգահարել 1-02, բայց ձեր մահվան մասին ոստիկանությունը կտեղեկանա «մոռգից»:

Նկարում` Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի ուժեղ «BMW» ջիփը: Չմտածեք, թե սա Թամամյանի միակ ավտոմեքենան է: Նա մի հատ էլ ուժեղ «Լեքսուս» ջիփ ունի, մեկ հատ էլ կիսասպորտային ուժեղ «Աուդի», բոլորն էլ՝ ուժեղ համարներով: Հիմա էս մարդը իր սեփականությու՞նը պաշտպանի, թե օրենքը:

Ա.Կ.

Տպել
2241 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա