Չարբախցի Գեղամի կնոջը պատկանող գեղեցկության սրահը մեկ տարի անց չի գործում՝ արգելք է դրված

12/10/2017 schedule18:31

Շենգավիթ համայնքում գտնվող «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած աղմկոտ սպանության դեպքից 11 ամիս է անցել, սակայն գեղեցկության սրահը չի գործում՝ իրավապահների արգելքի պատճառով:

Երեկ սույն գործով դատական նիստի ժամանակ նման հայտարարություն արեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Մասնավորապես, երբ դատարանը ճշտում էր պաշտպանական կողմից, թե մեղադրող դատախազների դեմ բացարակի միջնորդություն ունեն, թե՝ ոչ, պաշտպանն ասաց, որ հիմքեր կան բացարկ հայտնելու, սակայն այն չի ներկայացնում, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները դրանք չեն բավարարում: Դատարանում պաշտպանը մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանին բացարկ հայտնելու մի շարք հիմքեր նշեց:

Նշենք, որ գեղեցկության սրահը պատկանում է սույն գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամի կնոջը՝ Անժելա Մանուչարյանին:

Միհրան Պողոսյանի բերված հիմքերից մեկն այն է, որ դատախազի գիտությամբ դեռեւս փակ է մնում Անժելա Մանուչարյանին պատկանող գեղեցկության սրահը, որը համարվում է դեպքի վայրը, այն պարագայում, երբ այնտեղ վերջին անգամ քննչական գործողություն իրականացվել է 2016թ-ին, իսկ սեփականատերն այս ընթացքում չի կարողանում տնօրինել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը։

Պաշտպանի կողմից ներկայացված մյուս հիմքը այն է, որ մինչ այսօր ՃՈ պահպանվող տարածքում է պահվում Անժելա Մանուչարյանի մեքենան: 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ իրեղեն ապացույց է ճանաչվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը գտնվում է ՀՀ ոստիկանության ՃՈ տուգանային հրապարակում: Ընդ որում, ըստ պաշտպանի՝ տվյալ ավտոմեքենան հանդիսանում է Անժելա Մանուչարյանի սեփականությունը, ոը սույն քրեական գործով ունի առավելագույնը վկայի կարգավիճակ, իսկ ընդհանրապես հանդիսանում է արդարացված, սակայն չի կարողանում տնօրինել իր սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցը»,- ասաց Պողոսյանը:

Միհրան Պողոսյանը նշեց, որ ի սկզբանե սույն քրեական գործն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, որոնց վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձրել հսկողություն իրականացնող դատախազ Գեւորգյանը: Բացի դա պաշտպանը նշեց, որ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի Իսրայելյան ընտանիքի նկատմամբ:

Պաշտպանն ասաց, որ քրեական գործի հարուցումից երկու օր հետո ձերաբակալվել է Պետրոս Իսրայելյանի կինը՝ Անժելա Մանուչարյանը՝ առանց որեւէ հիմնավորման, հաջորդ օրը, սակայն ազատ արձակվում: «Երկու օր անց Անժելա Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է՝ խրախուսող նորմով այն  հիմքով, որ նա հանդիսանում է Պետրոս Իսրայելյանի կինը»,- ասաց Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ որոշ ժամանակ անց դատախազի ցուցումով ձերբակալվում է նաեւ Պետրոս Իսրայելյանի որդին՝ Գոռ Իսրայելյանը, ապա ազատ արձակվում. նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւս դադարեցվում է:

Այսպիսով, թեեւ Միհրան Պողոսյանը դատարանին ներկայացրեց մեղադրող դատախազ Գեւորգյանին բացարկ հայտնելու հիմքերը, սակայն նրան բացարկ չհայտնեց:

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության մայր գործով նախաքննությունը շարունակվում է՝ հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար: Իսկ ահա անջատված մասով, բացի Չարբախցի Գեղամից մեղադրվում է նաեւ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան):

Գործով հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին:

Տպել
6418 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է