Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ իր նախագահության օրոք արցախյան հիմնահարցը տեղից չշարժվեց

Երեկ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացվեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

Նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: Սերժ Սարգսյանը իր ելութում որեւէ կերպ չի անդրադարձել ԼՂ խնդրին: Թե որքանով սա կապ ուներ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ ԼՂ հարցի հետ կապված բանակցությունները պետք է անցնեն առանց պաշտոնական Երեւանի նախապայմանների, քաղաքագետ Գագիկ Համբարյանն armtimes.com-ի հետ զրույցում հետեւյալ տեսակետն է հայտնում. «Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ իր նախագահության օրոք արցախյան հիմնահարցը տեղից չշարժվեց: Ընդհակառակը մենք ունեցանք ապրիլյան պատերազմ: Ինչի՞ համար են այդ հանդիպումները: Ավելի լավ կլինի, որ Սարգսյանը չհանդիպի Ալիեւի հետ եւ մի քանի ամիս անց թողնի, հեռանա նախագահի պաշտոնից»:

Համբարյանն ընդհանրապես աննպատակ է համարում Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումը. «Ադրբեջանը հասավ այն բանին, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չկատարելով՝ պաշտոնական Երեւանին ստիպեց գնալ հանդիպման: Սարգսյան-Ալիեւ հանդիպումը պետք է կայանա այն ժամանակ, երբ կյանքի կկոչվեն ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագրերը: Հիմա, եթե գնում ենք հանդիպման, չեղարկում ենք երկու նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը, որով պետք է մշակել մեխանիզմներ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու եւ պատժելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը երբեք չպետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահին, քանի որ այդ հանդիպումները մեզ համար միշտ խնդիրներ են ստեղծում: Մենք մինչ հանդիպումը ունեցանք 19-ամյա զոհ»,- նշում է քաղաքագետը:

Տպել
2393 դիտում

Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

ՌԴ-ի եւ Բելառուսն ընդունել են Դաշնային պետության 2018 թ-ի բյուջեն

Սերժ Սարգսյանը ստորագրել է ռուսական զենքի գնման համար արտահանման վարկ ստանալու օրենքը

Երուսաղեմը կորցնելու դեպքում մահմեդականները կկորցնեն Մեքքան ու Մեդինան. Էրդողան

Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են փոխել Եվրամիությունը

Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ԱԳՆ-ի հայտարարությունը

«Գրին քարտ»-ով ԱՄՆ են ժամանում իրենց հասարակություններում «վատագույնները». Թրամփ

Նյու Յորքի նախկին քրիստոնեական եկեղեցում ծաղկում է Իսլամը

Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննությունը տեղափոխվում է փողոց

Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է պայմանավորվել Պորոշենկոյի հետ

Արեւմուտքն օգնում է բռնապետերին թալանել իրենց երկրները. քննարկում ԱՄՆ-ի Սենատում

Թրամփի վարչակազմը կարող է խափանել Boeing ու Airbus օդանավերի վաճառքն Իրանին. WSJ

Հրազդան գետի հունը պատվել է սառույցով.լուսանկարներ

Միջպետական ճանապարհի մերկասառույցը մեկ շաբաթ է չի մաքրվում. լուսանկարներ

Վերջին 10 տարում ԱՄՆ քաղաքացի է դարձել 27.000 հայ

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը