Քանի՞ հանցագործություն է տեղի ունեցել Լոռիում ու ո՞ր հանցատեսակներն են ավելացել

13/10/2017 schedule13:02

Լոռու մարզում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 1058 դեպք: Նախորդ տարվա համեմատ հանցագործություններն աճել են 54-ով: Կատարված հանցագործություններից 984-ը բացահայտված է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 10 դեպքով նվազել են անձի դեմ ուղղված հանցագործությունները` 361 դեպք: Նվազումը պայմանավորված է սպանության դեպքերի՝ 2, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի 779, այդ թվում` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ, ինչն ըստ Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանի` վարչության իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունք է:

Նվազում է արձանագրվել նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված եւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններում: Դեպքերի աճ է արձանագրվել հասարակական կարգի, անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով, որը պայմանավորված է հիմնականում զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումներով: 34 դեպքով աճել են նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 331 դեպք, հիմնականում ի հաշիվ խարդախության, յուրացման և վատնման միջոցով անձնական ունեցվածքի հափշտակության աճի: Վարչության պետի  խոսքով՝ թեեւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են, սակայն իրականացված կանխարգելիչ բնույթի միջոցառումների արդյունքում 2016թ. 9 ամիսների համեմատությամբ նվազել են պետական կամ հանրային գույքի, կողոպուտի միջոցով անձնական ունեցվածքի հափշտակությունները, ինչպես նաեւ բնակարանային գողությունները:

Հանցագործությունների բացահայտման աշխատանքների կապակցությամբ որպես ձեռքբերում վարչության պետը նշում է մարզում արձանագրված միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունքները:

Մարզում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է առանձնապես ծանր 9 հանցագործություն, որից միայն մեկն է չբացահայտված մինչ օրս, միջին ծանրության հանցագործությունների 246 դեպքերից միայն 33-ն է չբացահայտված, մարդու, անձի դեմ ուղղված 361 հանցագործությունների 97 տոկոսը բացահայտված է: Սեփականության դեմ ուղղված կատարվել է 331 հանցագործություն: Բացահայտումների նվազում արձանագրվել է միայն հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններում՝ նախորդ տարվա 98.6 տոկոսի փոխարեն, բացահայտումն այս տարի կազմում է 94.6 տոկոս:

Տպել
2548 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է