ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի գրանցումը չի մերժվել

13/10/2017 schedule11:23

2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնք  է, տեղեկացնում է ԿԸՀ-ն:

Նշված համայնքներից 15-ում՝ Այնթապ, Դարակերտ, Ջրահովիտ, Նշավան, Այգավան, Ավշար, Արարատ (քաղաք), Ծաղկալանջ, Գեղաքար, Ձորագյուղ, Մարգահովիտ, Աչաջուր, Արտաշատ՝ արտահերթ, Գորիս՝ արտահերթ, Շիրակամուտ՝ արտահերթ, կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ):

17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է  նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքնում առաջադրվել էին 143 թեկնածու, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ է վերցրել իր փաստաթղթերը:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուից 56-ը անկուսակցական է, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուից 93-ը առաջադրվել է ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայնքում առաջադրվել էր 993 թեկնածուն, որից 10-ը մինչև գրանցումը հետ է վերցրել իր փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայնքներում գրանցվել է 983 թեկնածու, որից 50-ը կին է:

Ավագանու անդամի 983 թեկնածուից 648-ը անկուսակցական է, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 28-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 6-ը՝ Հայկական Վերածնունդ կուսակցության, 2-ական թեկնածու՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Երկիր Ծիրանի կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և 1-ական թեկնածու՝ Ազգային Միաբանություն կուսակցության, Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության անդամներ են:

Ավագանու անդամի 983 թեկնածուից 783-ը առաջադրվել է ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 2-ը՝ Երկիր Ծիրանի կուսակցության և 1-ական թեկնածու՝ Բարգավաճ Հայաստան կուսկացության եւ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և  Հայկական Վերածնունդ կուսակցության կողմից: Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:

2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: 

Տպել
1562 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Արփինե Դալալյանը՝ երիտասարդական ԵԱ չեմպիոններ

Թեհրանում բացվել է Հայաստանի պատմության եւ Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսը

Հայկական ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին «ճախրող» տեսախցիկը

Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին Լեւոն Հայրապետյանին

Վնասվածքը խանգարեց Մկրտիչ Մկրտչյանին

Նշվել է հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը

Առաջիկա օրերը կլինեն տաք և արևառատ. Գագիկ Սուրենյան

Իսպանիայի կառավարությունը կզրկի Կատալոնիայի ղեկավարին լիազորություններից

Ռուսաստանում ՀՀ դեսպանը այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Հակառակորդը խախտում է հրադադարը. 1 շաբաթում` 2300 կրակոց

Մայդան-3. Գերագույն Ռադայի մոտ ցուցարարները զինվորական ճամբար են կառուցում

Ամփոփվեցին համապետական շաբաթօրյակի արդյունքները

«Մաքուր Հայաստանի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև» Լոքյան

Զոհված զինծառայող Արամ Խաչատրյանը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ

Ադրբեջանի մեքենայի դրոշն իսկապես հայկական է. Պարզաբանում է Ադրբեջանի ոստիկանությունը