Կիեւում ներկայացվել է ՀՀ-ում, Վրաստանում ու Ուկրաինայում վարչատարածքային բարեփոխումները

13/10/2017 schedule13:05

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ  Գիլոյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցել է Կիեւում կայացած «Վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումներ եւ հեռանկարներ. վարչական ծառայությունների մատուցման ոլորտում ապակենտրոնացում» թեմայով միջազգային համաժողովին:

Համաժողովը կազմակերպել էր Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության եւ բնակարանային եւ կոմունալ ծառայությունների նախարարության հետ համատեղ`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ համաժողովի նպատակն էր վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումների գործընթացում իրականացնել փորձի փոխանակում:

Աշոտ Գիլոյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել  խոշորացվող համայնքներում ներդրվող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) եւ Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) մասին: «Այս համակարգի շնորհիվ խոշորացված համայնքի ցանկացած բնակավայրում բնակիչը կարող է օգտվել ՏԻՄ կողմից մատուցվող վարչական ծառայություններից: Այս պահի դրությամբ նման գրասենյակները 21-ն են, սակայն մինչեւ  տարեվերջ նախատեսվում է հիմնել եւս մի քանի գրասենյակ»,-ասել ՏԿԶՆ ներկայացուցիչը:

Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի Վերին Ռադայի, նախագահի աշխատակազմի, նախարարների կաբինետի, կենտրոնականեւ տեղական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, վարչական ծառայությունների տարածաշրջանային կենտրոնների, Հայաստանի եւ Վրաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց երկրներում ներգրավված են հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործընթացներում:

Համաժողովի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացել Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման փորձին:Միջոցառման ավարտին ամփոփվել են  արդյունքները՝ հատկապես շեշտադրելով Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերի բարելավման հեռանկարները եւ հետագա քայլերը:

Հայաստանի մասնակցությունը գիտաժողովին իրականացվել է  Deutsche Gesellschaftfür Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի կողմից իրականացվող`«Լավ տեղական ինքնակառավարման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ  զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Տպել
1601 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի