ՏՏ ոլորտում Իրանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ. իրանիցի նախարար

13/10/2017 schedule13:13

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրանի կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է վերջին երկու տարիներին Իրանի կապի և հաղորդակցության ոլորտում իրականացված ծրագրերը, գրանցված առաջընթացը։

Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի սարքավորումների, փոստային ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել հայկական ընկերությունների հետ:

«Առաջին իսկ առիթի դեպքում իրանական ընկերությունները պատրաստ են հյուրընկալվել Հայաստանում և քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները»,- ասել է Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» (datacenter) հիմնելու ծրագիրը։ Նա  ընդգծել է, որ այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ուստի կենտրոնի կառուցման գործում ցանկալի է իրանական մասնավոր կամ պետական ընկերության հետ համագործակցությունը։

Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նույնպես ընդգծել է մասնավոր ընկերությունների ներգրավվածության նպատակահարմարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև  ինտերնետ կապի փոխանակման, դրանց ծավալները մեծացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային ծառայությունների, կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության նոր հեռանկարները և հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության զարգացման կոնկրետ ուղղությունները:

Տպել
424 դիտում

Մանվել Գրիգորյանի գործով կան այլ կասկածյալներ եւս. գլխավոր դատախազ

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

Ռոբերտ Քոչարյանը չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան. Սողոմոնյան

Ծառուկյանը դեմ է իր որդուն զինծառայությունից տարկետում տալու իրավունքին

Մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող

Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Հայաստանը Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել. զեկույց

Մալդինին, Գիգսը, Կրեսպոն եւ մյուս լեգենդար ֆուտբոլիստները բոլորին հրավիրում են Երեւան

Ժնեւում այսօր մեկնարկել է ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը

Թուրքիան 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է ստանալու ԱՄՆ-ից

էսքանից հետո հլը բերանները շաղ են տալիս, թե ճիշտ են կառավարել. թու՜ ձեր կերածին. Գ.Փայտյան

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը բավարարվեց. դեմ էին երեքը

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է ազատել իր որդուն զինծառայությունի՞ց. պարզաբանում

Դոլարով միլիոնատեր նախարարները ի՞նչ մոտիվացիա ունեին 500 հազար դրամով աշխատելու. Մարուքյան

Փոխգնդապետը կաշառք է պահանջել զորամասի տարածքում խանութ-թեյարանի գործունեության համար. ՔԿ

Եղանակը ՀՀ-ում. առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հրաձգություն Շվեդիայում. զոհերի թիվը հասել է երեքի

Ոստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ)

Հակառակորդի կողմից խոցվել է Արցախի ՊԲ անօդաչու թռչող սարք. ԱՀ ՊԲ

Մխիթարյանն Էմերիի անձեռնմխելի ֆուտբոլիստներից է