Դե սուտ ա, ուրեմն մի շարունակի. Կարեն Կարապետյանը վեճի բռնվեց քաղաքացու հետ (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ այսօր այցելեց գյուղատնտեսական էքսպո, որի ժամանակ մի տղամարդ մոտեցավ վարչապետին եւ իր խնդրով դիմեց: Վարչապետի եւ քաղաքացու հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ, առանց խմբագրման:

Քաղաքացի- Սեփականաշնորհած բնակարանս խլել են: Էս 10 տարի ա փողոցներում եմ:

Վարչապետ- Նամակ ունե՞ք:

Քաղաքացի -15 տարի ա դիմում եմ գրում:

Վարչապետ -Նամակ ունե՞ք հիմա:

Քաղաքացի - Հիմա ձեռքում՝ ոչ:

Վարչապետ -Դե կապնվեք…

Քաղաքացի -Զրկված եմ բոլոր իրավունքներից: Կապնվել եմ, Ստեփանյան Վահեն (Կառավարության աշխատակազմի ղեկավար, հեղ.) ոչ մի բան չի արել:

Վարչապետ -Դե, կարող ա չի հասնում անելը:

Քաղաքացի - Ոչ, ես ուզում եք փաստերը ներկայացնեմ, անհերքելի փաստերը: Էդ ձեւ հանձնարարելով՝ ոչ մի բան չի կատարվում, սաղ սուտ ա, միայն, եթե ընդունեք փաստերը, ես…

Վարչապետ -Դե, եթե սուտ ա, ուրեմն էդ դեպքում մի շարունակի: Լսի, յուրաքանչյուրին, որ ես ընդունեմ, օրս կհերիքի՞: Քեզ ասում եմ նամակդ տուր…

Քաղաքացի - Քաղաքապետ ժամանակ մոտեցել եմ, Վահեին հանձնարարեցիք, մինչեւ այսօր ոչինչ չի արվել:

Վարչապետ – Կարող ա պետք չի անել:

Քաղաքացի - Ո՞նց պետք չի:

Վարչապետ - Հենց տենց:

Քաղաքացի -Ինձ սեփականաշնորհել են կառավարությունից բնակարան, որ փողոցներո՞ւմ լինեմ, որ խլե՞ն ձեռքիցս:

Վարչապետ -Նամակդ ներկայացրու պարոն Մինասյանին, կարողա չեն խլել, դա քո պատկերն է:

Քաղաքացի - Ներկայացրել եմ, ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ ա զբաղված, խոշտանգումներ ա անում:

Այս երկխոսությունից հետո Կարեն Կարապետյանը շրջվեց եւ շարունակեց շրջայցը էքսպոյի բացօթյա ցուցադրության հատվածում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
8078 դիտում

ՌԴ-ն ծրագրում է 2019-ի հուլիսից մատնահետք վերցնել երկիր մտնող բոլոր արտասահմանցիներից

Արագածոտնի նախկին մարզպետը ժամանակ չունի Սերժ Սարգսյանի ելույթը կարդալու համար

Գյումրեցի կոշկակար-անասնապահ Ստեփանիձեն այրվել է տնակում (Լուսանկարներ)

Ջիգարխանյանի նախկին կնոջից քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել (տեսանյութ)

Զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Վանաձորում վթարի է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցը

Պուտինը Թուրքիայում է. Էրդողանը ռուսերեն շնորհակալություն է հայտնում (Տեսանյութ)

Ինչո՞ւ է Նյու Յորքում ահաբեկչության վայր ընտրվել գետնանցումը. New York Post

Թուրքիայում գաղտնի կայք է բացվել 2-րդ ամուսնության համար. արդեն գրանցվողների հոսք կա

Արցախում ծառայակցի կողմից սպանված զինծառայողը ՌԴ-ից եկել էր ծառայելու համար (լուսանկարներ)

«Լուսավոր Հայաստանը» 2 տարեկան է, ԵԼՔ դաշինքը՝ 1. Էդմոն Մարուքյան

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են գազի գնման գործընթացի վերաբերյալ

Գետինը մտնեն թանկացնողները, ամոթ ունենան՝ չեն թանկացնի. Սեյրան Սարոյան (Վիդեո)

Ինչի՞ առաջ քաշենք հարցը. Ախալքալաքում մերժել է Ցեղասպանության ճանաչումը ներառել օրակարգ

Նոր Կյանքի գյուղապետը Սերժ Սարգսյանի ելույթից հետո դիմել է իրավապահներին

Մարդիկ աղքատ են, որովհետեւ իմ բիզնես դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան (Վիդեո)

Ասլանյանի նախկին առաջին տեղակալը գլխավոր խորհրդական կդառնա

Դա ի՞նչ գումար ա, որ մի հատ էլ դիրքորոշում հայտնեմ. Վահագնաձորի ՀՀԿ-ական գյուղապետ

ԱԺ-ի արտահերթ նիստում կառավարության աղմկալի օրենքի նախագծերն են քննարկում. ուղիղ միացում

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում գրավել է 3-րդ տեղը