«Դատավորն առաջնորդվում է ինչ-որ մեկի թելադրանքով». հերթական ինքնաբացարկը մերժվեց

13/10/2017 schedule14:29

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց նախագահող դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանին:

Մինչ այդ, երբ Սեֆիլյանին բերեցին նսիտերի դահլիճ, դատարան եկավ նաեւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Մինչ այդ դատարանում Սեֆիլյանի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, չնայած այն հանգամանքին, որ Սեֆիլյանն իր համաձայնությունը չէր տվել: Իսկ Հսյրապետյանը չէր ներկայանում նիստերին, քանի դեռ Սեֆիլյանը հեռացված էր նիստերից: Հայրապետյանը ներգրավվեց որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները որպես Սեֆիլյանի հանրային պաշտպան, դադարեցվեցին: 

Այնուհետեւ Տիգրան Հայրապետյանը Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարություն ընթերցեց. «Ձեր անօրինական գործողությունների պատճառով իմ պաշտպաններ Արա Զաքարյանը եւ Տիգրան Հայրապետյանը չեն կարողանում մասնակցել նիստերին: Ես մամուլից եմ իմանում, որ դուք վաղուց սկսել եք վկաների հարցաքննությունը՝ իմ բացակայությամբ: Դուք հնարավորություն չեք տալիս ինձ մասնակցել դատավարությանը՝ անօրինական դատական սանկցիաներ կիրառելով իմ հանդեպ: Արգելում եմ պաշտպաններիս իմ բացակայության պայմաններում մասնակցել դատավարությանը»,- այսպիսի հայտարարություն է փոխանցել Սեֆիլյանը: Ապա Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որպեսզի դատարանը իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանին պարզաբանի մեղադրանքի հիմքերը, քանի որ դա նախկին նիստերում չի արել: Դատավորը, սակայն մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ մեղադրանքի հիմքերը չի պարզաբանվել

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նկատեց, որ Սեֆիլյանն ինքն է իր դիտավորյալ գործողություններով իրեն զրկել նիստերին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաեւ մեղադրանքի էությունը պարզելու հնարավորությունից:

Տիգրան Հայրապետյանը մոտ մեկ ժամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, այդ ընթացքում դատարան էր բերվել նաեւ վկաներից մեկը, ում հարցաքննություն կիսատ մնաց:

Հայրապետյանն ասաց, որ նախագահող դատավորը նորամուծություններով է նիստեր անում՝ հեռացնելով ամբաստանյաներին առանց պաշտպանների նիստ անելով: Ըստ Հայրապետյանի դատարանը սանկցիաներ է խախտում օրենքի խախտումներով: Հայրապետյանի միջնորդությունը նախագահող դատավորը մի քանի անգամ ընդհատեց եւ պարզաբանեց պաշտպանին, որ անհագալից վերաբերմունք չդրսեւորի դատարանի նկատմամբ: Ապա մի քանի անգամ ընդհատելուց հետո  Տիգրան Հայրապետյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:

Տիգրան Հայրապետյանը շարունակեց՝ դատավորն առաջնորդվում է ինչ-որ մեկի թելադրանքով, այստեղ եւս դատավորն ընդհատեց նրան:

«Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը նիստի օր ու ժամ է նշանակում, սակայն նիստից հետո որոշում է կայացնում փոխել ժամը եւ նշանակել ժամը 11:00-ին: Բոլորին է հայտնի, որ կալանավորված անձանց գործերով այդ ժամին նիստ չի նշանակվում, քանի որ այդ ժամին չեն հասցնում կալանավորներին ՔԿՀ-ներից տեղափոխել: Ձեր որոշումը նշանակում է, որ առնվազն կալանավայրի պետի հետ խորհրդակցել եք: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ձեզ ուղղորդում են»,- ասաց պաշտպանը:

Տաթեւիկ Գրիգորյանը կրկին ընդհատեց Հայրապետյանին՝ հորդորելով հարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի հանդեպ:

«Ինձ մեղադրում եք արտադատական խաղի մեջ, կրկին զգուշացվում եք, ապակողմնորոշիչ հայտարարություն մի արեք»,- Տիգրան Հայրապետյանին դիմեց դատավորը Գրիգորյանը:

Հայրապետյանը գրավոր միջնորդությունը շարունակեց ներկայացնել, սակայն որոշ հատվածներ չընթերցեց՝ քանի որ այն գնահատողական հատվածներ էր պարունակում:

Հայրապետյանի միջնորդությանը միացան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները: Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները եւ խնդրեցին մերժել այն: Մասնավորապես՝ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ միջնորդությունը հիմնազուրկ է: Նշեց, որ պաշտպանը սխալ թվեր է ներկայացնում նաեւ կապված ամբաստանյալների թվի հետ: «Պաշտպանն իր երկարաշունչ միջնորդության մեջ նշել է, թե 8 ամբաստանյալի բացակայությամբ… բայց 8 ամբաստանյալ երբեք չի եղել»,- ասաց Պետրոսյանը:

Դատարանը մեկ ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց Տիգրան Հայարապետյանի՝ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Տպել
1867 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը