ԵԽԽՎ անդամ երկրներում պետք են մոնիտորինգի եւ կանխարգելման արդյունավետ միջոցներ. Մարուքյան

13/10/2017 schedule15:24

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում իրավունքի գերակայության նոր գործիքի մասին։

Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո ծառայությունից։ 

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. 

«Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք,

Նախեւառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու զեկույցները ներկայացնողներին եւ Վենետիկի հանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի եւ այս կարեւոր գործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որը նպաստում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանության գնահատման նոր միասնական չափանիշների ներդրմանը:

Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի եւ կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապես աջակցում է բանաձեւին եւ զեկույցին կիսելով այս քայլերի հիմքում ընկած տեսլականը:

Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման եւ ամրապնդման մեջ:

Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլեւ ազգային եւ միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ եւ ուղեցույց:

Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ եւ արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեեւ նա ձեւակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու, թե լավագույն օրենքների կողմից, միեւնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաեւ այն ռեժիմի տեսակից, որը գործադրել եւ կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):

Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձեւակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միեւնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» եւ այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից: 

Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերեւս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար եւ վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների եւ մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական եւ համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:

Տիկնայք եւ պարոնայք, «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության անունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք եւ պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելով օրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար»։

Տպել
999 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)