Ողբ հայրենասերի. մեղադրանք Ջիվան Գասպարյանին

13/10/2017 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 14-ի համարում

Ադրբեջանցիները, որ բոլորովին վերջերս պատրաստվում էին դատի տալ Հայաստանի Երգի պետական թատրոնի երգչուհի Վարդուհի Վարդանյանին՝ մեղադրելով նրան ադրբեջանցի երգչուհի Բրիլիանտ Դադաշեւայի երգը գողանալու մեջ, այժմ էլ գրոհում են աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի դեմ: Հիշեցնենք, որ դեռ այս տարեսկզբին ադրբեջանցի երաժշտագետներն ու երաժիշտները հայտարարում էին, որ Դադաշեւայի երգը գողանալու համար դիմելու են միջազգային դատական ատյաններին: Եւ ահա նախօրեին ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը հրապարակել է մի հոդված, ըստ որի՝ դուդուկը ադրբեջանական գործիք է, իսկ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանն էլ, կոպիտ ասած, գողանում է ադրբեջանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ ներկայացնում որպես հայկական: «Ինչի՞ մասին է երգում հայկական դուդուկը, ընդ որում՝ ադրբեջանցի կոմպոզիտորների ձայնով». սա է «Զերկալոյի» մեղադրական հոդվածի վերնագիրը:

«Ո՞վ ասաց, թե պատերազմն ավարտվել է: Ոչ մի նման բան չկա. պատերազմը շարունակվում է... հանգստացած ստորացուցիչ զինադադարով, անջատված ու թմրած նավթային երազներով, մենք կարծում ենք, թե պատերազմ չկա, թեեւ այն ամեն օր քայլ առ քայլ զարգանում է: Եւ ամեն օր որեւէ մեկը հաղթանակ է արձանագրում, մինչդեռ մենք չենք նկատում մեր պարտությունները...»,- այսպես է սկսվում հայերիս եւ մասնավորապես Ջիվան Գասպարյանին գրագողության մեջ մեղադրող հոդվածը: «Զերկալոն», նախ, ընդգծված հեգնանքով տեղեկացնում է, որ Մոսկվայում թողարկվել է «Արեւելքի հիթեր. մոգական հայկական դուդուկը» սերիայի հերթական լազերային սկավառակը: «Անհեթեթ դիզայնով ու նաեւ իր պրիմիտիվությամբ ավելի միամիտ տեքստով խոսվում է «դուդուկ» հետաքրքիր անվանմամբ հրաշալի հայկական գործիքի մասին, որի հանդեպ համաշխարհային հետաքրքրությունը վերածնունդ է ապրել երեւանցի դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագի եւ ստեղծագործական գործունեության շնորհիվ»,- գրում է ադրբեջանական օրաթերթը:

Այնուհետեւ, էլ ավելի հեգնական նոտաներով նշում է, որ Ջիվան Գասպարյանի լազերային սկավառակի տեքստն ավարտվում է հետեւյալ խոսքերով. «Յուրաքանչյուր հայ տղա երազում է մեծանալ եւ դառնալ այնպիսին, ինչպիսին Ջիվան ձյաձյան է»: Իհարկե, որ այս հայտարարությունը շատ միամիտ է՝ ադրբեջանցիների հետ դժվար է չհամաձայնել: Բայց որ «Զերկալոն» միանշանակ պնդում է, թե դուդուկը մաքուր ադրբեջանական գործիք է, եւ դա իրենց հարազատ բալաբանն է՝ շատերի ծիծաղը կարող է հարուցել: Թերթն ադրբեջանցիներին մեղադրում է, որ մինչեւ վերջ դա չեն պնդում եւ իրենց մշակույթի քարոզչությամբ չեն զբաղվում, այնինչ՝ մշակութային քարոզչությունն այնպիսի գործ է, որ ինչպես պլանավորված եւ ստրատեգիական մոտեցում պահանջող ցանկացած այլ բան՝ նույնպես փող է պահանջում: «Իսկ հայերն այդ գործից հրաշալի գլուխ են հանում, չնայած մեզնից շատ փող չունեն»,- ցավով գրում է թերթը:

Ադրբեջանցիներն է՛լ ավելի ցավագին են տանում, որ Ջիվան Գասպարյանի լազերային սկավառակը ոչ միայն լավ վաճառվում է, այլեւ, եկամուտ բերելուց բացի, դիվիդենտներ ու քարոզչական առավելություններ է բերում հայերիս: «Ընդ որում, այդ երաժշտությունը վաճառվում է, քանի որ շատ գեղեցիկ է՝ ինչպես վայել է ադրբեջանական երաժշտությանը»,- գրել է «Զերկալոն»: Դիսկի բովանդակության կեսից ավելին, ըստ թերթի, կազմված է ադրբեջանցի կոմպոզիտորներ Թոֆիկ Կուլիեւի, Էլդար Մանսուրովի, Էմինա Սաբիթօղլուի ազգային կոմպոզիցիաներից: Հայերը, «Զերկալոյի» կարծիքով, միայն իրենց չպատկանող մշակույթ չեն քարոզում, այլ նաեւ դրանով փող են աշխատում: «Ի՞նչ է, մերոնք չէի՞ն կարող դա անել: Թե՞ բիզնեսի ոլորտում մենք նրանցից թույլ ենք: Կարծես՝ ընդհակառակը: Բայց ա՛յ, հայրենասիրությամբ ու հեռատեսությամբ մենք ակնհայտորեն զիջում ենք հայերին: Մենք չենք կարողանում փող աշխատել մեր սեփական մշակույթով»,- մորմոքում է «Զերկալոն»:

Իհարկե, որ դուդուկը մաքուր հայկական գործիք է, թերեւս՝ ոչ ոք, հատկապես Հայաստանում, չի կասկածում: Այդ մասին նաեւ գրքեր կան գրված (ի դեպ, դուդուկի ծագման մասին հոդված ունի նաեւ Կոմիտասը): Ավելին, երեկ, երբ մենք այս առիթով զրուցում էինք երգահան, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ, նա ասաց, որ ադրբեջանցիները անգամ դուդուկ նվագել չգիտեն: «Նրանք եւ վրացիները դուդուկը պզզոցով են նվագում: Ադրբեջանում դուդուկ նվագողները հայերն են եղել: Քյամանչան էլ են այնտեղ հայերը նվագել: Եւ ընդհանրապես, լավագույն նվագողներն Ադրբեջանում հայերն են եղել»,- ասում էր Արթուր Շահնազարյանը:

Ադրբեջանցիները, սակայն, ինչպես երեւում է, որոշել են զբաղվել մշակութային քարոզչությամբ եւ թույլ չտալ, որ հայերն անգամ իրենց ունեցած եզակի շնորհներից մեկով փորձեն փող աշխատել: «Ուրեմն, ինչի՞ մասին է երգում հայկական դուդուկը՝ խլացնելով մեր բալաբանի ողջ մաքրությունը: Արդյո՞ք դա մեր անզորության մասին չի վկայում: Արեւելքի մոգական հիթերը, որոնց հեղինակներն անգամ Ջիվան Գասպարյանի դիսկի մեջ չեն նշվում, ու դրա համար էլ լսողները մեխանիկորեն ավելացնում են մեր «ոչ ընկերների» թիվը, գերում են ռուսաստանցիներին, սկինհեդները գրոհում են ադրբեջանցիների առեւտրային կետերը, եւ լացում է հայկական դուդուկը ազգի վրա, որը չի հարգում ինքն իրեն ու դրա համար էլ կորցնում է մյուսների հարգանքն իր հանդեպ: Աստված չանի, որ գա այն օրը, երբ այսօրվա մեր հարուստների երեխաները նույն Մոսկվայում իրենց պապիկներին հարցնեն՝ իսկ ինչո՞ւ մենք նրանք չենք: Նրանց գիտեն, սիրում են... իսկ մենք: Կարող է՝ արդեն հարցնում  են: Իսկ դուդուկը լացում է ու լացում»,- ահա այսպես պաթետիկ եւ լալահառաչ է «Զերկալոն» եզրափակում հոդվածը:

Հ.Գ. Տարօրինակ զուգադիպությամբ՝ «Զերկալոյի» այս հրապարակումը համընկել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրվան: Երբ մենք փորձեցինք այս առիթով զրուցել Ջիվան Գասպարյանի հետ, պարզվեց՝ հոկտեմբերի 12-ին լրանում է նրա ծննդյան 70-ամյակը: Այդ օրը Ջիվան Գասպարյանը Հռոմում պետք է համերգ տար եւ Հայաստան կվերադառնա այսօր կամ վաղը: Շնորհավորում ենք մեծ դուդուկահարին՝ 70-ամյակի առթիվ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1868 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին