Սեֆիլյանի գործով վկային 19 ժամ պահել են անազատության մեջ. նա հաշվառված է հոգեբուժարանում

13/10/2017 schedule18:49

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօր տեղի ունեցած նիստում որպես վկա հարցաքննվեց 65-ամյա Աշոտ Պետրոսյանը: 

Նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ 16 տարի է հոգեմետ դեղեր է օգտագործում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ գիտի սույն քրեական գործի մասին, վկան ասաց, որ ոչինչ չգիտի, եւ չգիտի, թե ինչու են իրեն առանց հարցնելու բերել դատարան: Նշենք, որ վկային բերման են ենթարկել դատարան, քանի որ մի քանի անգամ ծանուցվելուց հետո չի ներկայացել դատարան:

Վկան դժգոհեց, որ առավոտյան դեղահաբեր է ընդունել եւ երկու ժամ անց պետք է սնվեր, սակայն արդեն մի քանի ժամ է դատարանում է: Նշենք, որ նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել այն պատճառով, որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը մի քանի միջնորդություններ էր ներկայացրել դատարանին:

Աշոտ Պետրոսյանը դատարանում հայտնեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ որպես «Նախախորհրդարան» կազմակերպության («Հիմնադիր խորհրդարան») անդամների: Տեսել է իրենց բարեւել, անցել: Նա ասաց, որ մասնակցել է բողոքի ակցիաներին, քանի որ իրեն համարում է արդարության մարտիկ:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանի հարցին՝ էլ ո՞ւմ է ճանաչում այդ կազմակերպությունից, վկան հարցով պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե ում եմ ճանաչում: Ես հիշողությունից մի քիչ թույլ եմ, ես շատ վատ վիճակում եմ, առողջական խնդիրներ ունեմ, առանց զգուշացնելու բերել եք էստեղ»,- արձագանքեց նա: Դատավորը մի քանի անգամ վկայից հետաքրքրվեց, թե ինքնազգացողությանը վա՞տ է, թե՞ ոչ, կարո՞ղ է շարունակել հարցաքննությունը, թե՞ ոչ, ապա վկային թույլատրեց հարցերին պատասխանել նստած:

Պետրոսյանը նշեց, որ որպես աջակից մի քանի ամիս ապրել է Մերգելյան ինստիտուտի մոտ գտնվող բնակարանում: Մեղադրողի հարցին՝ ով է իրեն այդ բնակարանում թույլ տվել ապրել, վկան նշեց՝ չի հիշում:

«Ես պիտի դուրս գայի էդ օրը, իմ ժամը լրացել էր, ոհմակով մտան մի 30 հոգի, ես ասում էի՝ ձեռք մի տվեք, բայց խուզարկեցին բնակարանը, էն սենյակում, որ մնում էի, պահարան կար, որտեղից բաներ գտան՝ ձողեր, դուբինկաներ»: Մեղադրող դատախազի ճշտող հարցին, թե խուզարկությանը ընթերականեր մասնակցե՞լ են, վկան նախ ասաց, որ երկու հոգու տեսել է, ապա Պետրոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ընթերական ինչ է: Մինչ դատախազի պատասխանելը նա ասաց, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ հայտնվում է նման իրավիճակում:

Երբ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վկային փորձում էր պարզաբանել, թե ընթերական ինչ է, Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ վկան արդեն իսկ պատասխան հնչեցրել է եւ հորդորեց վկայի նկատմամբ ճնշումներ չգործադրել: Նախագոհղ դատավորը վկայից հետաքրքրվեց, թե դատարանն իր վրա ճնշում գործադրո՞ւմ է, վկան ասաց. «Ես առանց այն էլ ճնշված եմ»: Դատավորի ճշտող հարցին, թե դատավորը ձեզ ճնշո՞ւմ է, վկան հետեւյալ պատասխանը տվեց. «Դո՞ւք եք դատավորը»: Նրա պատասխանը ծիծաղ առաջացրեց թե՛ դատավարության մասնակիցների, եւ թե՛ դահլիճում ներկա գտնվողների մոտ: 

Վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ նրան 19 ժամ հարցաքննել են՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ գիշերը 02:00-ը: Այդ ընթացքում ոչ հասցրել է դեղահաբերը ընդունել, ոչ էլ սնվել: «Մինչեւ 2-ը պահել են, քննչականի պետի տեղակալն էլ մատ էր թափ տալիս, թե գրի»,- ասաց վկան:

Սեֆիլյանի պաշտպանի հարցին ի պատասխան՝ 65-ամյա վկան ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերից տեղյակ չէր, նրա կողմից համենայնդեպս անկարգությունների կոչեր չի լսել: Նա շտապեց հայտարարել, որ շատ է հարգում Սեֆիլյանին: Պարզվեց նաեւ, որ «Նախախորհրդարան»ի տրամադրած բնակարանում վկան աշխատել է որպես պահակ: Ապա անկեղծացավ, որ ըստ էության, պահակություն չի էլ արել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով դատարանում տված ցուցմունքների միջեւ: Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը մոտ 4 ամիս ապրել է Ժիրայր Սեֆիլյանի վարձակալած բնակարանում, որն օգտագործվել է որպես «Նախախորհրդարանի» գրասենյակ: Նա  պատմել է, որ մոտ 4 ամիս մնացել է այդ բնակարանում:

Աշոտ Պետրոսյանը նախաքննության ընթացքում հայտնել է նաեւ, որ բնակարանում առգրավված բոլոր իրերը կամ Սեֆիլյանն է բերել, կամ նրա ցուցումով է տեղափոխվել այնտեղ: Նա հայտնել է նաեւ, թե անհնազանդության կոչեր է արել Ժիրայր Սեֆիլյանը, ու այդ իրերը հենց այդ նպատակով են ձեռք բերվել: Ցուցմունքի հրապարակման ժամանակ վկան պարբերաբար ընդհատում էր դատաախազին՝ բղավելով. «սուտ  է»: Իսկ երբ մեղադրողը ավարտեց ցուցմունքի հրապարակումը, վկան ծափահարեց, ապա դիմելով դատարանին՝ ասաց, որ 99 տոկոսն իրականությանը չի համապատասխանում: Մի քանի րոպե հետո, սակայն, տոկոսների չափը նվազեց. «60-70 տոկոսն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա: «Ինձ մինչեւ գիշերը 2-ը հարցաքննել են, բայց հիմա էդտեղ գրած ա՝ մինչեւ 18:50-ը, բայց ըսենց բան չկա: Ստորագրություններն իմն են, բայց թե էս ինչ ա, չեմ հասկանում, ոնց են նկարել»,- դատարանում ասաց նա::

Տիգրան Հայրապետյանի հարցին՝ 19 ժամվա հարցաքննությունից հետո ուշադի՞ր է կարդացել ցուցմունքը, վկան դրական պատասխան տվեց. «Երկու լիստ ա եղել ընդամենը, մեկի վրա ստորագրել եմ, մյուսի վրա էլ հարցերն են եղել, բայց էսքան երկար-բարակ չի եղել, էս սաղ հեքիաթներ են: Ինձնից ուզում էին իմանալ՝ դուբինկեքն ինչի համար են… որ եկել են խուզարկության, էդ տղաներն են դուռը բացել, ես էլ տկլոր եմ եղել, չի բացառվում, որ էդ դուբինկեքն իրանք էլ բերած լինեին, սրիկաները»: Վկայի հարցաքննությունից հետո Տիգրան Հայրապետյանը միջնորդեց քրեական գործ հարուցել, վկայի նկատմամբ ճնշում գործադրելու, անձին 19 ժամ անազատության մեջ պահելու հանցակազմերով: Մեղադրողը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վկայի նկատմամբ ճնշում չի գործադրվել: Դատարանն, այսպիսով, մերժեց Հայրապետյանի միջնորդությունը, նշելով, որ դատական նիստին մասնակցում է երկու մեղադրող, եւ եթե առերեւույթ հանցագործության դեպք լինի, նրանք կաշկանդված չեն համապատասխան ընթացք տալուց:

Այսօրվա նիստի ընթացքում նախագահող դատավորը Տաթեւիկ Գրիգորյանը մի քանի անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս ամբաստանյլաների նկատմամբ (բացի Հովհաննես Պետրոսյանից,-հեղ.) դատավորի՝ ներս մտնելիս ոտքի չկանգնելու համար: Սովորաբար նման իրավիճակներում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն առաջին նախազգուշացումից հետո Սեֆիլյանին եւ մյուսներին մի քանի ժամով հեռացնում էր նիստերի դահլիճից:

Տպել
2116 դիտում

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ