Հրապարակվել է Եվրամիության և Հայաստանի միջեւ կնքվելիք համաձայնագրի տեքստը. այն ունի 357 էջ

13/10/2017 schedule22:40

Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոյեմբերին Բրյուսելում կնքվելիք համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը, որը բաղկացած է 357 էջից, կրում է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Համաձայնագիրը 386 հոդվածի շրջանակներում անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության կարգավորման բազմաթիվ՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների:

Փաստաթղթի ներածական մասում անդրադարձ կա նաեւ Ղարաբաղի խնդրին: Մասնավորապես նշված է, որ ճանաչվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Նաեւ ընդգծվում է, որ անհրաժեշտ է այդ կարգավորմանը հասնել՝ ՄԱԿ-ի Խարտիայում եւ ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա՝ մասնավորապես հիմնվելով ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա: Շեշտվում է նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը:

Տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին, կաջակցի Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականության ապահովման գործում՝ ներառյալ կենտրոնական բանկի անկախության եւ գների կայունության, պետության ֆինանսական հուսալիության, կայուն փոխարժեքի եւ վճարային հաշվեկշիռի հարցերը:

Փաստաթղթի՝ էներգետիկ համագործակցությանը նվիրված հատվածում ընդգծվում է էներգետիկ անվտանգության, էներգիայի աղբյուրների եւ փոխանցման ուղիների բազմազանեցման, ինչպեսեւ էներգիայի մրցունակ շուկա զարգացնելու եւ տարածաշրջանային շուկաներում ինտեգրվելու կարեւորությունը: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաեւ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ դրա փոխարինումը:

Համաձայնագրում արծարծվում է նաեւ կողմերի քաղաքացիների շարժունակության խթանման անհրաժեշտությունը` ինչպես ԵՄ և ՀՀ միջև ստորագրված արտահանձնման և մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրերի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:

Ինչպես արդեն նշվել է, համաձայնագիրը բաղկացած է 357 էջից եւ պարունակում է 386 հոդված, որոնք պատշաճ ուսումնասիրելու համար բավարար ժամանակ է անհրաժեշտ: Ամբողջական գլուխներ են նվիրված կոռուպցիան կանխելու եւ դրա դեմ պայքարելու, տնտեսական ոլորտում մրցունակություն ապահովելու եւ ազատ առեւտրային տնտեսության սկզբունքներին նպաստելու, իրավական ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, միջուկային անվտանգության պահպանության, շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանության, միջսահմանային եւ միջտարածաշրջանային համագործակցության խթանման հարցերին:  

Տպել
4857 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում