Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել Արցախի ստենդի պատճառով

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 12-14-ն անցկացվող INWETEX-CIS Travel Market ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանցիներն աղմուկ են բարձրացրել` հայտարարելով, թե հայերը նոր պրովոկացիա են կազմակերպել: 
 
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են` հայկական պատվիրակության տաղավարում ստենդի վրա ներկայացված են նաև «Ադրբեջանի օկուպացված տարածքները` անջատողականների դրոշներով»: Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու օր ոչ մի կերպ չեն արձագանքել, և ստենդն այդ օրերին իր տեղում է եղել: 
 
Բողոք է սկսել Սանկտ Պետերբուրգի ադրբեջանական համայնքը: Համայնքի ներկայացուցիչ Մազահիր Հասանովը և Սամիր Մամեդովը դիմում են ուղարկել ցուցահանդեսի կազմակերպիչներին` նշելով, թե  «հայերի պրովոկացիան ցույց է տալիս Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան և դրա հետևանքը»: 
 
Ադրբեջանցիները հայտարարել են, թե ստենդը ցուցահանդեսում թողնելը նշանակում է դեմ գնալ նաև Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությանը և ակնկալում են, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն արագ կարձագանքեն` անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելով, որպեսզի հեղինակավոր միջազգային հարթակը «անջատողականության պրոպագանդայի համար չօգտագործվի»: 
 
Տպել
3001 դիտում

84-ամյա քաղաքացին նետվել է կամրջից, ողջ է մնացել, վիճակը կայուն ծանր է

Փանիկում այսօր հանդիպել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու 102–րդ ռազմաբազայի հրամանատար Ելկանովը

Թալանել են «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը, մի քանի մլն դրամ տարել

Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

Որոշվել է ձերբակալել սոցծառայության Ստեփանավանի գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին

Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Չընտրված քաղաքապետ. քանի՞ ձայն ունի Զախարյանը

Արդեն. «Արդարությունը» գնում է փլուզման   

Չի կարող պատահել. շնորհակալության փոխարեն ծեծ

Եվ այդ մեկ մարդը... դու չես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ը

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ