Հիմնադրամ «կազինո». 11 միլիոն դոլար՝ գեներալիտետին

14/10/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 15-ի համարում

Պետական բաժնեմասով կամ, ինչպես ընդունված է ասել, պետական ձեռնարկությունների թիվը ՀՀ-ում օրեցօր նվազում է, իսկ դեռեւս առկա փոքրաթիվ ձեռնարկությունների շահույթը, եթե այդպիսին լինում է, բախշվում է կառավարության առանձին որոշմամբ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն այն եզակի պետական ձեռնարկություններից է, որը գոնե վերջին երեք տարիներին աշխատել է շահույթով: Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ին կառավարությունը կայացրել է թիվ 1227 որոշումը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 2004թ. շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին»: Որոշումը մի քանի իմաստով է ուշագրավ. նախ, որ դրանով նախապես սահմանվում են դեռեւս չստացված զուտ շահույթի ծախսման ուղղությունները: 2004թ. զուտ շահույթից 50 մլն դրամ հատկացվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը՝ վերջինիս շենքի վերանորոգման համար: Իսկ մնացած զուտ շահույթը պետք է փոխանցվի ինչ-որ մասնավոր՝ «Հայրենիք» անունը կրող հիմնադրամի:

Ինչպես նշեցինք՝ կառավարության վերը նշված որոշման մեջ գումարի չափը նշված չէ, ու երբ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեցինք պարզել այդ գումարի մոտավոր չափը, նա դժվարացավ որեւէ մոտավոր թիվ նշել: Բայց հաստատեց, որ նախորդ տարում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շահույթը կազմել է մոտ 20 մլն դոլար, իսկ զուտ շահույթը՝ 10 միլիոն դոլարից մի փոքր պակաս: Ընթացիկ տարում ԶՊՄԿ-ի շահույթի չափի հետ կապված՝ նախարարի միակ հստակեցումն այն էր, որ այս տարվա զուտ շահույթը նախորդից հաստատ շատ է լինելու: Այսինքն, կարող ենք հաշվարկել, որ այս տարվա զուտ շահույթը կկազմի 10-11 միլիոն դոլար: Մի խոսքով, նաեւ կարող ենք ենթադրել, որ «Հայրենիք» հիմնադրամը կառավարության վերը նշված որոշման շնորհիվ կդառնա 10 եւ ավելի միլիոն դոլարի տեր: Ուստի, առավել հետաքրքիր էր իմանալ, թե ով է այդ բախտավորը:

Կ.Ճշմարիտյանի պնդմամբ՝ հիմնադրամը պետական է, իսկ գումարները ծախսվելու են պետական կարիքների համար: Սակայն, մեր հարցմանն ի պատասխան, իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տրված պատասխանից տեղեկանում ենք, որ տվյալ դեպքում հիմնադրամը իրավական տեսանկյունից մասնավոր է: Բայց հիմնադիրները պետական պաշտոնյաներ են, մասնավորապես՝ մեր ողջ գեներալիտետն է այս դեպքում հանդես գալիս որպես «Հայրենիքի» հիմնադիր: Իսկ որպեսզի առավել հասկանալի լինի, թե ում է տրվել գումարը՝ ներկայացնենք «Հայրենիքի» հիմնադիրների անունները. Սերժ Սարգսյան, Միքայել Հարությունյան,  Գուրգեն Դալիբալթայան, Մանվել Գրիգորյան, Միխայիլ Գրիգորյան, Ալիկ Միրզաբեկյան, Յուրի Խաչատուրով, Արթուր Աղաբեկյան, Գուրգեն Մելքոնյան, Սեյրան Օհանյան, Էնրիկո Ապրիամով եւ Վլադիմիր Գասպարյան: Կարծում ենք՝ եթե նույնիսկ որեւէ մեկը փորձեր մեր ԶՈւ հրամկազմի առավել ներկայացուցչական ցանկ կազմել, դժվար թե կարողանար:

Այս հիմնադրամի հետ կապված պատմության մեջ ամենակարեւորը թերեւս այն է, որ պետական ահռելի միջոցներ է տրվում մի հիմնադրամի, որի տերերին եւ պետությանը կապող միակ օղակը նրանց զբաղեցրած պաշտոններն են: Այսինքն, եթե մի պահ այնպես ստացվի, որ նրանք դադարեն պետական պաշտոնյա լինել, ապա իրավական տեսանկյունից պետական գումարների հետ կապը կխզվի: Առնվազն տարօրինակ է, թե ինչու նույն «պետական կարիքները» հոգալու համար, ասենք, որեւէ գերատեսչության կամ պետական այլ մարմնի կողմից հիմնադրամ չեն ստեղծել: Այս դեպքում պաշտոնյաները կարող են փոխվել, սակայն գումարները մեծ հաշվով կշարունակեն մնալ պետության տրամադրության տակ, եւ պետական վերահսկողական մարմիններն էլ հնարավորություն կունենան հետեւելու դրանց տնօրինման ընթացքին:

Իսկ առկա տարբերակում, որտեղ հիմնադրամի տերերը, այսպես ասած, պետական պաշտոնյաներ են, միակ երաշխիքը, որ այդ գումարները ծախսվում են իսկապես պետական կարիքների համար, մեր գեներալների ազնիվ խոսքն է, իսկ թե որքանով կարելի է մեծ գումարների հետ կապված գեներալներից գոնե ոմանց խոսքին հավատալ, կարծում ենք՝ բոլորին է հայտնի. դրա ապացույցը այդ գեներալների մի քանի հարյուր հազար դոլար արժեցող «ջիփերն» են: Նման պայմաններում որեւէ երաշխիք չկա, որ հիմնադրամի հաշվին փոխանցվելիք գումարների մի մասը մոլեխաղերի սիրահար մեր պետական պաշտոնյաների թեթեւ ձեռքով կազինոներում չեն հայտնվի:

Վահագն Հովակիմյան

Տպել
3070 դիտում

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը