Քանի փոքրիկ է մահացել ու սպանվել Լոռիում վերջին տարիներին (Լուսանկարներ)

16/10/2017 schedule12:06

Լոռու մարզում վերջին տարիներին դժբախտ պատահարների արդյունքում բազմաթիվ անմեղ երեխաներ են զոհվել, որոնց մեծ մասը՝ ծնողների անուշադրության ու անփութության պատճառով, ինչպես նաեւ՝ նրանց անմիջական մասնակցությամբ, ասել է թե, ծնողը սպանել է սեփական երեխաներին:

Տարիներ առաջ Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում մանկահասակ երեխան գետն էր ընկել ու մահացել: Կատարվածում թե՛ հարեւաններն, թե՝ մի շարք կառույցների ներկայացուցիչներ մեղադրեցին երեխայի ընտանիքի անդամներին՝ պնդելով, որ վաղ թե ուշ դեպքը տեղի էր ունենալու:

Դեռ 2011թ-ին Վանաձորի Բազում թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով ծխախեղդ եղան 2 եւ 4 տարեկան քույր ու եղբայրը: Փոքրիկներին ծնողները թողել էին տանը միայնակ ու հեռացել: Հրդեհն առաջացել էր էլեկտրական սալօջախից: Կրակը նկատել էին հարեւանները, ովքեր էլ զանգահարել էին ծնողներին ու փրկարարներին: Ցավոք, փոքրիկները հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացան:

Միայն  նախորդ տարի Լոռու մարզում գրանցվեցին փոքրիկների մահվան մի շարք դեպքեր: «Աղբի գարաժներ» կոչվող տարածքում 4-ամյա փոքրիկը, ով տանը գտնվել էր տատիկի հետ,  եռման ջուրը լցրել էր վրան ու 4 օր անց մահացել: Ծնողները 4 օր շարունակ ոչինչ չէին ձեռնարկել այրվածքներով տառապող փոքրիկի ցավը մեղմելու եւ կյանքը փրկելու համար: Փոքրիկը մահացավ բժշկական օգնություն չստանալու պատճառով: Հարուցված քրեական գործը կարճվեց, պատասխանատվության ոչ ոք չենթարկվեց

Ամիսներ անց նույն տարածքից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվեց մահացած փոքրիկի մորաքրոջ տղան, ում առանց դուռ ու պատուհան տնակում հայտնաբերել էր թաղամասի բուժքույրը՝ տնայցի ժամանակ: Մայրը երեք ամսական երեխային թողել էր տանն ու հեռացել էր մի քանի օր երեխային թողնելով կենդանիների ու կրծողների մեջ՝ անօգնական վիճակում: Բժշկուհին երեխային գտել էր  ծայրահեղ ծանր, հյուծված, ջրազկված վիճակում: Բարեբախտաբար այս փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, հետագայում նրան տեղափոխել են մանկատուն:

Սպիտակ քաղաքում  նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը  ցնցեց ողջ հանրապետությունը: Երկու երեխաների մայրը Ամանորի նախաշեմին սեփական ձեռքերով խեղդամահ էր արել իր երկու մանկահասակ երեխաներին, ապա ինքնասպան եղել:

Կինը, ով Լոռու գյուղերից մեկի դպրոցում ուսուցչուհի էր, հաշվառված էր հոգեբուժարանում, միեւնույն ժամանակ, հոգեկան խնդիրներ ունենալով հանդերձ, դպրոցում երեխաներին էր կրթում:

Օրեր առաջ կրկին ողբերգական դեպք գրանցվեց  Վանաձորում. բռնկված հրդեհի հետեւանքով մահացավ տանը միայնակ գտնվող 4-ամյա տղա երեխան, ում մայրը թողել էր  ավագ եղբոր խնամքին: Եղբայրն էլ փոքրիկին թողել էր քնած ու հեռացել տանից: Երեխան միացրել էր էլեկտրական սալօջախը, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել: Հրշեջները բնակարանում հայտնաբերել էին 4-ամյա երեխայի դին` այրվածքներով ու ծխախեղդ եղած վիճակում:

Վերը նշված դեպքերն այսքանով թերեւս  չեն սահմանափակվում: Բազմաթիվ դեպքեր էլ գրանցվել են, որոնց մասին այս կամ այն պատճառով հասարակությունը չի իրազեկվել:

Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս փաստում է՝ պատկան մարմինները պետք է առավել զգոնություն ցուցաբերեն ծնողավարության հմտության պակաս ունեցող ծնողների, ինչպես նաեւ տարօրինակ վարք ցուցաբերող անձանց նկատմամբ, որոնց կողքին երեխաներ են ապրում, ու որոնց համար նույն այդ ծնողները ռեալ վտանգ են ներկայացնում:

Չպետք է մոռանալ նաեւ, որ տեղի ունեցած դեպքերի մեծ մասում մեղքի իր  բաժինն ունի նաեւ հասարակությունը, որ ամեն անգամ աչք է փակում բոլոր այն իրավիճակներում, երբ երեխաները բռնության ու անուշադրության են ենթարկվել սեփական ծնողների կողմից, ինչն էլ շատ հաճախ հանգեցրել է մահվան:

Տպել
7357 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին