Բանակցություններ «առանց նախապայմանների». ի՞նչ խաղաքարտերով է Սարգսյանը մեկնում Ժնեւ

16/10/2017 schedule12:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնեւում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Սա նախագահների մակարդակով առաջին հանդիպումն է շուրջ տարի ու կես տեւած դադարից հետո:

Վեջին անգամ Սագրսյանն ու Ալիեւ հանդիպել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում՝ երկրորդ անգամ 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո: Մինչ այդ նրանք հանդիպել էին Վիեննայում: Վերջին երկու հանդիումների արդյունքում կողմերը պայամանավորվել էին անվերապահորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին, մեծացնել առաջնագծում Անջեյ Կասպշիկի ղեկավարության տակ գործող դիտորդների քանակը եւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել շփման գծում:

Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակցային մակարդակում կոշտ դիրքորոշում որդեգերց: Սերժ Սարգսյանն անգամ հայտարարեց, որ հանդիպումների մեջ իմաստ չի տեսնում, քանի դեռ կրակում են սահմանին:

Այնուամենայնիվ միջնորդների հաջողվեց հակամարտող կողմերի նախագահներին վարադարձնել բանակցային սեղան: Հոկտեմբերի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքում հանդես եակ հայտարարությամբ, որում ազդարարեցին նախագահների մակարդակում բանակցությունների վերսկսման մասին: Մինչ այդ, իհարկե, բանակցային գործընթացը շարունակում էր, սակայան հանդիպումները կայանում էին հիմնականում արտգործնախարարների մակարդակում:

Ժնեւում կայանալիք հանդիպումից մի քանի օր առաջ սպասելիորեն սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Այն պահին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվեց Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայողը, ինչը խիստ բացասական ֆոն ստեղծեց այս հանդիպման համար: Միյուս կողմից, սակայն, հանդիպումներից առաջ կամ հետո առաջնագծում իրավիճակի կտրուկ սրացումը ԼՂ հակամարտության համար դարձել է որոշակի օրինաչափություն ու բանակցային գործընթացի ներքին տրամաբանության մի մաս:

Գուցե սա է պատճառը, որ անկախ սահամնին տիրող իրավիճակից նախապես պլանավորած հանդիպումները կայանում են: Այս անգամ էլ Սերժ Սարգսյանը չհրաժարվեց Ժնեւում կայանալիք հանդիպումից, ինչն իշխող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացատրեց հետեւյալ կերպ.

«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։ Այս պահին բանակցությունները շարունակվում են և այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները հայտնի են, մինչդեռ Հայաստանը, հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», - ասել է Արմեն Աշոտյանը:

Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները ակնարկում են բանակցային գործընթացում հնարավոր անակնալների մասին: «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարող է կարևոր նշանակություն ունենալ բոլոր կողմերի համար», - հայտարարել էր վերջերս Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը:

Թեպետ նրա խոսքով, հանդիպմանը նախորդած շրջանում դրական տեղաշարժեն չեն եղել, քանի որ «Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը», բայց բոլոր դեպքերում «գուցեև որոշ անկանկալներ լինեն»: Նա սակայն փաստում է, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն եւ հազիվ թե կարելի է ակնկալել Բաքվի քաղաքականության վերանայում:

Այս պայմաններում, թե ինչ անակնկալների մասին է ակնարկում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է՝ Սերժ Սարգսյանը մեկնում է Ժնեւ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների գրեթե ամբողջապես չիրականացվածության պայմաններում:

 

Տպել
2298 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին