Քաղաքապետարանն առյուծի եւ նռան տեսքով բրոնզե հուշանվերներ է գնել

Երեւանի քաղաքապետարանը «Կարինե Աճեմյան» անհատ ձեռներեցից այս տարվա սեպտեմբերի 12-ին կնքված պայմանագրով երկու հատ առյուծի բրոնզաձույլ արձանիկ է գնել: Երկու արձանը միասին արժեցել է 146 հազար դրամ: Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ արձաններից յուրաքանչյուրի քաշը 500 գրամ է, բարձրությունը 13 սանտիմետր, իսկ երկարությունը՝ 12 սմ: Նվեր-հուշանվերը, ըստ պայմանագրի, պետք է լինեին անվնաս եւ տուփերով:

Սեպտեմբերի 5-ին էլ 140 հազար դրամի պայմանագիր է կնքվել «Ռիվոլի դե Լյուքս» ՍՊԸ-ի հետ: Այս պայմանագրով կրկին բրոնզե արձանիկներ է ձեռք բերվել, սակայն նուռ մրգի տեսքով: Գնված թվով 4 արձանիկները քարե պատվանդան են ունեցել եւ յուրաքանչյուրն արժեցել է 35 հազար դրամ:

Նույն օրը հուշանվերի մեկ այլ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի եւ «Կարինե Ներսիսյան» Ֆ/Ա-ի հետ, որն արժեցել է 460 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանին մատակարարվել է թվով 6 հատ «Նարեկացի» եւ 4 հատ «Արգիշտի» անունները կրող հուշանվերներ: «Նարեկացի» հուշանվերի մեկ հատն արժեցել է 50 հազար դրամ, այն եղել է կերամիկայից՝ պատված արծաթյա շերտով: «Արգիշտի» հուշանվերի մեկ հատն արժեցել է 40 հազար դրամ, իսկ տեխնիկական բնութագիրը նախորդի նման է եղել:

Տպել
1085 դիտում

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները