Նախագահները համաձայնել են քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար

 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը նույնպես ներկա են եղել հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շեֆեր) հովանու ներքո: Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ եւ լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած դեմ առ դեմ բանակցությունների առնչությամբ: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել միջնորդական աշխատանքը կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ:

Տպել
2496 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի