Լարվածությունը նվազեցնելը առավելագույնն էր, ինչ հնարավոր էր ակնկալել. Սերգեյ Մինասյան

16/10/2017 schedule17:56

Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, նշվում է՝ «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ եւ լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:

Արդյո՞ք ձեռքբերում է սա, կամ ի՞նչ նշանակություն ունի: Armtimes.com-ը այս հարցերի կապակցությամբ խնդրեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունները: Քաղաքագետը նշեց, որ համանախագահների հայտարարությունում նշվածն այն արդյունքն է, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ թվում նաեւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հենց այն էր:

«Հանդիպումները, լինի դա նախարարների մակարդակով, թե՝ նախագահների, իմաստ ունեն, եթե Մինսկի խմբի առաջարկների հիման վրա ադրբեջանական կողմը համաձայնվի այդ վստահության մեխանիզմների ներդրման հարցում: Պարզ է, որ առանց դրա, որեւէ լուրջ իրական պայմանավորվածություններ, քաղաքական պայմանավորվածություններ, դժվար թե ընդհանրապես իրատեսական լինեն»,- ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն ինքը թեպետ լավատեսորեն, բայց, այնուամենայնիվ, որոշակի զգուշավորությամբ է վերաբերվում, քանի որ մենք բազմիցս տեսել ենք, որ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանը սկզբում համաձայնել, իսկ հետո տարբեր ձեւերով տորպեդահարել է այդ համաձայնությունները:

Ինչ վերաբերում է հարցին, որ մինչ Ժնեւ մեկնելն Ադրբեջանի նախագահը խոսում էր հայկական կողմից առաջ քաշած ինչ-ինչ նախապայմանների մասին, թե իբր իրենց հաջողվել է հասնել հանդիպման՝ առանց նախապայմանների (հայկական կողմի «նախապայմանները» հենց շփման գծում վստահության՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, լարվածության թուլացմանն էին վերաբերում), ապա այս առումով Ժնեւի հանդիպումից հետո համանախագահների հայտարարությունում շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին Սերգեյ Մինասյանը նշեց. «Ալիեւն արդեն պատրաստ էր, կամ գիտեր, թե ինչի մասին է խոսքը, եւ իր այդ հայտարարությունները երեւի թե քարոզչական իմաստ ունեին՝ որոշ չափով փոքրացնելու համար այն էֆեկտը, որը կարող էր լինել Բաքվում այս հայտարարությունից հետո: Որովհետեւ հասկանալի է, որ եթե ադրբեջանական կողմը գնում է վստահության մեխանիզմներին, ապա դա, հաշվի առնելով Ադրբեջանի երկարաժամկետ կեցվածքը, բավականին բացասական կընդունվեր Ադրբեջանի հասարակության կողմից»:

Բոլոր դեպքերում համանախագահների հայտարարությունը քաղաքագետը դրական գնահատեց՝ հույս հայտնելով, թե միգուցե դեռ շուտ է ասել, բայց այս հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունները կարող են ինչ-որ պայմաններ ստեղծել, որ լարվածությունը շփման գծում որոշակիորեն նվազեցվի:

Թե ինչ կարող էր հայկական կողմն առավելագույնս ակնկալել այս հանդիպումից, Սերգեյ Մինասյանն ասաց, որ, իրականում, եթե լարվածությունը թուլացնելու հանձնառություն կա, ապա դա եթե ոչ առավելագույնը, ապա գլխավորներից մեկն էր, որ կարելի էր այս բանակցություններից ստանալ:

«Որովհետեւ հենց Ադրբեջանը չի ուզում այդ վստահության մեխանիզմների մասին խոսել, քանի որ այդ դեպքում կզրկվի թե՛ քարոզչական, թե՛ հոգեբանական լծակներից, որ փորձում է բանեցնել ե՛ւ  հայկական կողմերի վրա, ե՛ւ միջնորդների: Եվ այստեղ ես կարծում եմ, որ եթե նման ձեւակերպում է եղել հայտարարությունում, ապա դա արդեն դրական է»,- եզրափակեց քաղաքագետը:

Տպել
2723 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն