Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր 1-ին առաջնությունը

16/10/2017 schedule19:40

Մեկնարկում է տղամարդկանց բասկետբոլի մեծահասակների Հայաստանի կանոնավոր 1-ին առաջնությանը՝ A Լիգան: Առաջիկա հանգստյան օրերին՝ հոկտեմբեի 21-ին ու 22-ին, տեղի կունենան 1-ին տուրի հանդիպումները: 1-ին խաղում  կմրցեն «Ուրարտուն» եւ ՖԻՄԱ-ն (Ֆիզկուլտ ինստիտուտի մարզական ակումբ): Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը նոր մանրամասներ հայտնեց մրցաշարից: Դեռ բոլոր թիմերը չէ, որ ներկայացրել են իրենց հայտացուցակները, սակայն նա փորձեց գնահատել դրանց մարտունակությունը:

«Խոսակցություններ կան, որ «Արցախն» է լավ ուժեղանում: Հրավիրում են ոչ հայազգի բավական ուժեղ խաղացողներ, բայց սրանք դեռ խոսակցություններ են: Ինձ թվում է՝ «Շիրակը» նույնպես կուժեղանա, միայն իրենց ներքին խաղացողներով չեն մասնակցի: Դե, «Ուրարտուն» ուժեղ է, արդեն գիտենք, կազմը լրիվ ձեւավորված է, հայտը ներկայացված է: ՖԻՄԱ-ն բավականին ուժեղ կազմ ունի. ֆիզկուլտ ինստիտուտի թիմն է, մեր լավագույն երիտասարդ խաղացողները ՖԻՄԱ-ի կազմում են: «Գրանդ սպորտը», «Արթիկը», «Ինժեները», ըստ երեւույթին, առայժմ իրենց մշտական կազմերով կխաղան, հետագայում չգիտեմ: Երեւի այդքան ուժեղ կազմեր չեն ունենա, բայց կպայքարեն»,- ասաց նա:

Նախնական հայտացուցակները պատրաստ են լինելու հոկտեմբերի 20-ին, սակայն թիմերը դեռեւս կարող են համալրվել: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչեւ նոյեմբերի 15-ը: Հերթական անգամ տրանսֆերային պատուհանը բացվելու է 1-ին շրջանից հետո: Այդ ժամանակ առաջնության մասնակիցները կարող են եւս 3-ական բասկետբոլիստ ձեռք բերել:

Մրցաշարի աշխարհագրությունում փոփոխություն է տեղի ունեցել: Պետք է ներկայացված լիներ նաեւ Լոռվա մարզը: «Ուրարտուն» պետք է լիներ Վանաձորի թիմը, սակայն նախագիծը չի հաջողվել կյանքի կոչել, եւ այն կլինի Երեւանի թիմը:

«Վանաձորում թիմ ունենալը նախագիծ էր, որը չիրականացավ: Ուզում էինք աշխարհագրությունը մեծացնել, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնության չեկանք»,- ասաց Արա Պողոսյանը:

Առաջնության բոլոր մասնակիցներն ունեն իրենց տնային խաղերի համար նախատեսված դահլիճները: Բոլոր թիմերն «Արցախի» հետ արտագնա հանդիպումներն անցկացնելու են Ստեփանակերտում: Երկրպագուների համար մուտքը լինելու է անվճար:

A Լիգան ունենալու է իր պաշտոնական կայքը, որտեղ լինելու են հանդիպումների, խաղացողների վերաբերյալ վիճակագրական տվյալներ եւ տեսանյութներ: Վիճակագրությունը ճիշտ վարելու համար A Լիգան պայմանագիր է կնքել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության հետ (որի անունը դեռ չի բացահայտվում), որի մասնագետներն այժմ Հայաստանում են եւ սովորեցնում են՝ ինչպես պետք է ճիշտ վարել վիճակագրությունը: Առաջնության 1-ին հանդիպումը՝ «Ուրարտու»-ՖԻՄԱ, ինչպես նաեւ բոլոր հետաքրքիր խաղերը ցուցադրվելու են «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

Տպել
1635 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը