Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետեւանքները

17/10/2017 schedule13:38

Օրերս հրապարակվեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվելիք «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որով նաեւ նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Հայկական ատոմային էլեկտրակայանը: Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման եւ անգամ քննադատության առարկա դարձավ:

Ինչպես հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից, ու թեեւ ակնհայտ է, որ որեւէ ատոմակայան չի կարող անվերջ գործել եւ դեռեւս վաղուց էր հայտնի, որ Մեծամորի ԱԷԿ-ը ապագործարկվելու է 2026 թվականին, փորձենք հասկանալ այս եւ այլ ատոմակայանների շահագործման ժամկետները:

Ռեակտորը

Մեծամորի ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին եւ կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:

ВВЭР-440/230 էներգաբլոկները տեղադրվել էին նաեւ Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) եւ Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում:

Գերմանիան ВВЭР-440/230-ները  շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան դա արեց 2006 թվականին, իսկ Սլովակիան՝ 2008: Այդ 3 երկրում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:

Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 եւ 2019 թվականներին:

Այսինքն՝ 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռեւս կգործի ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկ:

Աշխարհում

Այս պահին աշխարհի 31 երկրում գործում է 191 ատոմակայան (որոնք ունեն 448 էներգաբլոկ): Մեծամորի ատոմակայանի 2-րդ (գործող) էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին: Աշխարհում այժմ գործող 448 էներգաբլոկներից միայն 96-ն են, որ Մեծամորի էլեկտրակայանից հին են (ընդ որում, դրանցից մոտ 80-ը շահագործումից դուրս կգան առաջիկա 5 տարում): Ահա դրանց ցուցակը՝ ըստ երկրների.

48-ը ԱՄՆ-ում (դրանցից վերջինը կփակվի 2038թ.),
8-ը Ռուսաստանում (նախատեսվում է փակել մինչեւ 2025թ.),
6-ը Ֆրանսիայում (փակվելու են 2018-2020թթ.),
6-ը Կանադայում (դրանցից 4-ը կփակվի 2018-2019թթ.),
5-ը Ճապոնիայում (դրանցից 2-ի փակման որոշում արդեն կա),
4-ը Շվեյցարիայում (փակվելու են 2018-2022թթ.),
4-ը Միացյալ Թագավորությունում (փակվելու են 2023թ.),
3-ը Հնդկաստանում,
3-ը Բելգիայում (դրանք փակվելու են 2025թ.),
2-ը Ֆինլանդիայում (փակվելու են մինչեւ 2039թ.),
2-ը Թայվանում (փակվելու են 2018-2019թթ.),
2-ը Շվեդիայում (փակվելու են 2018-2020թթ.),
1-ը Պակիստանում,
1-ը Նիդեռլանդներում (փակվելու է 2033 թ.),
1-ը Արգենտինայում:

Այսինքն՝ աշխարհում գործող 1960-ական եւ 1970-ական թվականների էներգաբլոկներն անվտանգության նկատառումներով այժմ բավականին ինտենսիվորեն դուրս են բերվում շահագործումից:

Վտանգը

Որեւէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Եթե խոսքն ատոմային էլեկտրակայանի մասին է, ապա դրա խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը եւ հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը:

ВВЭР-440/230 միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասն ատոմակայանի ապագործարկման հիմք է:

Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները:

Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որեւէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:

Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:

Փակման վտանգը

Ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով: Ատոմակայանից ավելի էժան են միմիայն հիդրոէլեկտրակայանները:

Եթե ատոմակայանը փոխարինվի հողմային, արեւային կամ բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններով, ապա Հայաստանում էլեկտրական էներգիայի ինքնարժեքը կավելանա մոտ 10 դրամով: Միաժամանակ, սակայն, նոր ատոմակայանի կառուցումը եւս թանկ է, եւ կառուցման ներդրումը էլեկտրաէներգիայի գնի մեջ ներառելը եւս կհանգեցնի սակագների ավելացմանը:

Այլ կերպ ասած, Մեծամորի ատոմակայանի անխուսափելի փակումը՝ ցանկացած սցենարով, կհանգեցնի էլեկտրական էներգիայի սակագնի ավելացմանը՝ դրանից բխող հետեւանքներով: Հայաստանի իշխանությունները ամեկ կերպ փորձելու են երկարացնել այդ հեռանկարը, սակայն անթույլատրելի է դա անել անվտանգության հաշվին:

Տպել
6199 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են